Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայր եւ որդու ծեծը հատուկ է հրահրվել. ՔԿ-ի քննիչները «ականջները կախ» կատարել են ոստիկանների պատվերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մի կաթիլ մեղր»-ը հիշեցնող պատմութան հետեւանքով հուլիսի 28-ից Վարդենիս քաղաքի բնակիչներ Հակոբ Թովմասյանն ու նրա որդին՝ Թովմասը, կալանավորված են: «Ժողովուրդ»-ը հուլիսի 29-ին գրել էր, որ Հ. Թովմասյանն ու նրա որդին կարտոֆիլի դաշտում ջուր անելուց հետո մի փոքր գինովցած մտել էին Վարդենիսի խանութներից մեկը՝ գնումներ անելու եւ տուն վերադառնալու նպատակով: Միաժամանակ խանութ էր մտել Վարդենիսի ոստիկանության աշխատակից Նարեկ Նիկողոսյանը (նրա անունը խնամքով թաքցնում էին եւ ոստիկանությունում, եւ քննչական կոմիտեում, բայց մենք պարզեցինք), վիճաբանություն հրահրել խանութում՝ հերթ կանգնելու առիթով, ապա Թովմասյաններին դուրս էր հանել ու խանութի բակում ծեծի ենթարկել:

Ոստիկանն իրեն պահել է լկտի, հայհոյել է քաղաքացիներին, անձամբ ծեծի ենթարկել Հ. Թովմասյանին եւ կապ հաստատել իր գործընկերների հետ, որպեսզի գան եւ բերման ենթարկեն հորն ու որդուն: Պարզվում է՝ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Համլետ Ղամբարյանը հայր ու որդի Թովմասյաններից վրեժ է լուծել եւ իր ենթակա Ն. Նիկողոսյանի միջոցով կռիվ հրահրել՝ նրանց նկատմամբ ՀՀ քր. օր. 316 հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, գործ սարքելու եւ քննիչներին հանձնելու համար:

Աղվան Հովսեփյանի կոմիտեի քննիչներն էլ «ականջները կախ» կատարել են տեղական իրավապահների պատվերը (այստեղ գործին միացել է նաեւ Վարդենիսի դատախազ Կարեն Խաչատրյանը, որը «հին հաշիվներ» է ունեցել Հ. Թովմասյանի եղբոր հետ, ով տասնյակ տարիներ առաջ եղել է Վարդենիսի ոստիկանապետը եւ իր ընտանիքի հանցանքները «ջրի երես է հանել»):

Ահա, այսպես՝ «խոռ»-ով, ՀՀ քաղաքացու գլխին գործ են սարքել՝ ստիպելով որդի Թովմասյանին գրել իրենց համար ցանկալի ցուցմունք:

Հավելենք, որ հայր ու որդի Թովմասյանները ծեծի արդյունքում վնասվածքներ են ստացել, եւ հուսանք այս փաստը իրավապահները չեն թաքցրել՝ կատարելով պաշտոնեական դիրքի չարաշահում: «Ժողովուրդ»-ը այս միջադեպը պահում է իր ուշադրության կենտրոնում. բացահայտումներն առջեւում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաքվի վերաքննիչ դատարանը քննում է Արայիկ Հարությունյանի և Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների բողոքներըԿիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում կկատարվի երթևեկության փոփոխությունԴեմբելեն պաշտպանել է ՄբապեինՎթարի մասնակիցները 15 րոպեում երթևեկելի հատվածը չազատելու դեպքում կտուգանվեն. օրինագիծՀունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանՍերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ինգա և Անուշ Արշակյանները և այլ հայտնիներ՝ մեկ բեմում. «Նախնիների կանչը» վերադառնում է նոր ծրագրով HandArt-ում կայացավ «Մեր Կարմիր Կանաչ տունը» ներկայացման առաջնախաղը ԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՇտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները Կյանքից անժամանակ հեռացել է Արտյոմ ԱվետիսյանըՎարորդական իրավունքից զրկված անձանց ի՞նչ է սպասվում Հայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՏրանսպորտում խուլիգանության դեպքով 55-ամյա կին է ձերբակալվել (տեսանյութ) 12-ամյա աղջկա սպանության կասկածանքով դեռահաս է ձերբակալվելՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանԵՄ ԱԳ Նախարարները քննարկել են, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել ՀՀ-ի դիմակայունությունն ու տնտեսական դիվերսիֆիկացիան. Կալաս Իրանի հետ hակամարտությունը երկրորդ պլան է մղվում, ԱՄՆ-ը այժմ կկենտրոնանա ուկրաինական կարգավորման վրա. Թրամփ Արդյո՞ք բարձր մասնակցությունը ծառայեց իշխանությանըԹրամփը, Մակրոնը և Զելենսկին քննարկել են ուկրաինական կարգավորումը Թրամփը G7-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Զենելսկու հետ Իրազեկում. գործարկվելու է էլեկտրական շչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը, 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՓամբակ գետում վաղ առավոտից վերսկսել են երեկվանից որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները Իսրայելական hարձակումների հետևանքով զnhերի թիվը հասել է 3,798-ի. Լիբանանի Առողջապահության նախարարություն Ոչ-ոքիներ, դուբլ և պատմական ռեկորդ. ԱԱ-2026-ի հերթական խաղային օրվա արդյունքները Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»Եվրոպական շուկաների առասպելը փլվո՞ւմ է․ գյուղացին կանգնած է նոր խնդիրների առաջՈւկրաինա է հասել հայկական ծաղիկների առաջին խմբաքանակը Հորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»ԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»ԿԸՀ-ի որոշումը և դրա քաղաքական հետևանքները․ ինչ է փոխվել ընտրությունների արդյունքներումՎենսը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փաստաթղթից Հունիսի 16-ին, 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ