Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նարեկս՝ երկու, մեծ տղաս՝ Կարենս, երեք տարեկան էին, երբ ամուսինս՝ Բորիս Սաֆարյանը, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհվեց։ Նարեկս շատ խելոք, հանգիստ երեխա էր։ Բոլորն իրեն շատ էին սիրում, բոլորի ուշադրության կենտրոնում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նարեկի մայրիկը՝ տիկին Սիլվան։ Նարեկը ծնվել է Արցախում՝ Ստեփանակերտում։ Այստեղ են անցել նրա մանկությունն ու պատանեկությունը, հաճախել է Ստեփանակերտի թիվ վեց դպրոցը։ «Լավ էր սովորում դպրոցում։ Հավասարակշռված տղա էր, կռվարար չէր, ընկերասեր էր, դասարանում աչքի էր ընկնում սովորելով և վարքով»։ Ութերորդ դասարանն ավարտելուց հետո Նարեկը երկու տարի սովորել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում։ «Նույն կերպ աչքի էր ընկնում նաև վարժարանում։ Երկու տարի իրենից մեկը չդժգոհեց, միայն դրական արձագանքներ էի ստանում իր մասին»։

Վարժարանում ուսումն ավարտելուց հետո Նարեկը կրթությունը շարունակել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ՀՕՊ բաժնում։ «Չորս տարի սովորելուց հետո սպայի ուսադիրներով՝ լեյտենանտի կոչումով վերադարձավ Արցախ։ 13 տարի ծառայեց բանակում։ Այնքան զինվորներ ծառայեցին իր հրամանատարության ներքո»։

Տիկին Սիլվան ևս 15 տարի աշխատել է զինված ուժերում: Ասում է, որ տղան համալսարանում էլ շատ լավ է սովորել։ «Երբ ավարտում էր, ինձ զանգահարեցին և շնորհակալություն հայտնեցին, որ այդքան հրաշալի տղա եմ դաստիարակել։ Չորս տարի սովորելու ընթացքում տասը դրամ ինձանից չի խնդրել։ Միշտ տարվա մեջ երկու անգամ արձակուրդներին տուն էր գալիս, հանգստանում, վերադառնում համալսարան։ Ուսանելու տարիներին նաև վեց ամիս սովորել է ՌԴ-ում՝ Սմոլենսկում»։

Արցախ վերադարձից հետո Նարեկը ծառայության է անցնում Մարտակերտում։ «Մինչև կապիտան դառնալն այնտեղ ծառայեց։ Հետո իրեն տեղափոխեցին Ստեփանակերտ։ Մեր տանը համեմատաբար մոտ էր, բայց երբեք անտեղի տուն չէր գալիս, իր ծառայության վայրում էր, դիրքեր էր բարձրանում, ամեն ինչ իր հետ տանում էր դիրքեր, որ որևէ բանի կարիք չունենա։ Կազմակերպված զինծառայող էր։ Այդ ժամանակ էլ երբեք մեզ նեղություն չէր տալիս»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Պատերազմից վեց ամիս առաջ աշխատավայրում բարձրացել էր իր տեխնիկան նորոգելու, ընկել էր, ոտքը երկու տեղից կոտրել։ Իրեն տեղափոխել էին նախ՝ Մարտակերտ, հետո՝ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, վիրահատել։ Հարսս ու տղաս ինձ ոչինչ չէին ասում, բայց զգում էի, որ մի բան այն չէ։ Հարսս, ի վերջո, ասաց, որ Նարեկս ընկել է, ոտքը վնասել։ Զանգեցի Կարենիս, ասաց՝ վիրահատում են։ Երկաթներ էին տեղադրել ոտքի մեջ։ Վեց ամիս տղաս տանը տանջվեց, քիչ-քիչ կազդուրվեց։ Մեկ շաբաթ էր՝ աշխատանքի էր գնում։ Այնքան լավ եմ հիշում՝ շաբաթ օրն ասաց, որ հագուստը պատրաստեմ, պետք է կիրակի առավոտյան գնա զորամաս։ Բայց սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց։ Մյուս տղաս էլ էր ծառայում, երկուսով տանից դուրս եկան։ Նարեկիս ուղարկեցին դեպի Մարտակերտ, անտառներում էին, այդ վիճակում, երկաթները ոտքի մեջ։ Յոթ ամիսը պետք է լրանար, նորից վիրահատեին Նարեկիս, բայց չհասցրեց»։

Մինչև հոկտեմբերի 29-ը Նարեկը եղել է մարտի դաշտում։ «Հոկտեմբերի 28-ին զանգահարեց ինձ, ասաց, որ իմ մայրիկի տանն են։ Կարճ ու կոնկրետ էր խոսում, ուշ ժամ էր։ Իրեն հարցրեցի, թե ինչու չի սափրվում։ Արձագանքեց. «Մա՛մ, ինչի՞ մասին ես մտածում, չգիտես, թե այստեղ ինչ է կատարվում»։ Հաջորդ զանգը 12-ի կողմերն էր։ Ինձ ասաց, որ իրենց շտապ կանչել են։ Ընկերոջ՝ Արտուշի հետ էր Նարեկս։ Առավոտյան շուտ սկսեցի զանգել տղայիս, անհասանելի էր։ Զանգեցի Կարենիս, ասացի, որ եղբայրն անհասանելի է։ Ինքն էլ ինձ հանգստացրեց՝ հեռախոսներն անջատում են, որ ԱԹՍ-ներն իրենց տեղը չֆիքսեն։ Բայց ես անհանգիստ էի, որովհետև Նարեկս ինձ միշտ զանգահարում էր, գոնե երկու բառ խոսում էինք»։ Երկու օր ընտանիքը կապ չի ունենում Նարեկից, հոկտեմբերի 31-ին զանգահարում են եղբորը և ասում, որ զոհվել է։

Նարեկը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից՝ հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Մարտունու շրջանի Քերթ գյուղում։ «Տղաները հասնում են գյուղ, մեքենաները կանգնեցնում են։ Օդից չորս հարված է եղել։ Ականատեսներ են եղել։ Տղաները զոհվում են, ժամեր շարունակ երեխեքը այրվել են: Կարենս տուն եկավ և բոթն ինձ հայտնեց։ Եկանք Երևան, պետք է արյուն հանձնեի, որ տղայիս գտնեինք։ Կարենս զուգահեռ հիվանդանոցներում էր փնտրում եղբորը, ասում էր՝ գուցե սուտ է, գուցե ողջ գտնեմ Նարեկին, բայց, ավաղ...»։ Մինչև նոյեմբերի 23-ն ընտանիքը լուրի է սպասել։ Այդ օրը մայրիկը ստացել է բոթը և որոշել որդուն հայրիկի մոտ տանել՝ Արցախ։

Տիկին Սիլվան տան անկյուններից մեկում մեկտեղել է որդու անձնական իրերը, դիպլոմները, մեդալները։ Ասում է՝ տեղահանման ժամանակ իմ հագուստը չվերցրեցի, բայց տղայիս բոլոր իրերը բերեցի Հայաստան։

Ապրելու ուժի մասին։ «Շատ հոգատար տղա էր, բոլորիս մասին մտածում էր, ուշադիր էր շատ, սիրում էր նվերներ անել հարազատներին։ Իսկ հիմա ամեն ինչ կիսատ է, միայն այս հիշողություններն են մնացել։ Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում, հիմա ոչինչ էլ ապրելու ուժ չի տալիս։ Ուղղակի մի փոքր ուրախանում եմ տղայիս երեխաներով, նրանք են ինձ մի քիչ մխիթարում։ Նարեկը մեր ուրախությունն իր հետ տարավ»։

Հ. Գ. - Մայոր, մարտկոցի հրամանատար Նարեկ Սաֆարյանը ծառայության տարիներին պարգևատրվել է ՀՀ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբել յանական, ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալներով։ Հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Ստեփանակերտի Եղբայրական պանթեոնում՝ հայրիկի կողքին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելունԵրկու տարեկան երեխա է ընկել դիտահորի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ 2026թ-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի երեխայի նպաստի նոր սահմանաչափըԼիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ոչ սթափ վիճակում գտնվող կինը 3-ամյա դստերը 9-րդ հարկից դուրս է նետել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (Video)Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԿասեցվել է «Արտակ Քարամյան» ընկերությանը պատկանող «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios Ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանըԿռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանԱվստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը