Ինդոնեզիայում ինքնաթիռը դուրս է անցել վայրէջքային գոտու սահմաններից, կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆCitilink ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռն օգոստոսի 2-ին Ինդոնեզիայի Փադանգ քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս դուրս է եկել վերթիռ-վայրէջքային գոտու սահմաններից, ինչի հետևանքով տուժել է երեք մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչ Ջուլիուս Բարաթին:
Բարաթի տվյալներով՝ ինքնաթիռը՝ 174 ուղևորով, Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից մեկնել էր Փադանգ: Միջադեպի հետևանքով օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է:
«Ինքնաթիռը պատնեշել է վերթիռ-վայրէջքային գոտին, օդանավակայանը փակ է»,- ասել է Բարաթ: Միջադեպի այլ մանրամասներ չեն նշվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



