Ինդոնեզիայում ինքնաթիռը դուրս է անցել վայրէջքային գոտու սահմաններից, կան տուժածներ
SOCIETYCitilink ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռն օգոստոսի 2-ին Ինդոնեզիայի Փադանգ քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս դուրս է եկել վերթիռ-վայրէջքային գոտու սահմաններից, ինչի հետևանքով տուժել է երեք մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչ Ջուլիուս Բարաթին:
Բարաթի տվյալներով՝ ինքնաթիռը՝ 174 ուղևորով, Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից մեկնել էր Փադանգ: Միջադեպի հետևանքով օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է:
«Ինքնաթիռը պատնեշել է վերթիռ-վայրէջքային գոտին, օդանավակայանը փակ է»,- ասել է Բարաթ: Միջադեպի այլ մանրամասներ չեն նշվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



