Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ազատություն» ռ/կ-ի «ֆենոմենը» և հայ հասարակության ժողովրդավարացման հարցը

ԲԼՈԳ

Ալեն Ղևոնդյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջերս հաճախ եմ տաքսիով երթևեկում: Հազար տիպի, տեսակի, տարիքի, կրթվածության ու ճաշակի վարորդ է հանդիպում: Երբեմն հետները զրուցում եմ, երբեմն ամբողջ ճանապարհը լռում ենք: Անկախ վարորդների տարբերություններից, նրանց մեկ կարևոր բան է ընդհանրացնում. ինձ հանդիպածների մեծամասնությունը մեքենայում ռադիո են լսում, մասնավորապես երկու ռադիոկայան՝ «Ռադիո Ջան» և «Ազատություն»: Ուրիշներին թողնելով «Ռադիո Ջան»-ի վերաբերյալ կարծիքներ հայտնելու իրավունքը՝ ես անդրադառնամ «Ազատության»-ը:

Ռադիոկայանի կայքում նշված է, որ այն «աշխարհի բոլոր երկրներում, ուր մամուլի ազատությունը սահմանափակվում է կամ ենթարկվում է ճնշումների, որպես իր հիմնական առաքելություն, սահմանում է ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության արժեքների տարածումը»: 
Լինելով միջազգային լրատվական գործակալություն, որը լուրեր է տարածում մի քանի տասնյակ լեզուներով, այդ ռ/կը բավական ազդեցիկ դերակատարում ունի դեմոկրատացման ճանապարհ ընտրած նախկին սոց.լագերի ու հետխորհրդային երկրներում: Ավելին՝ այն հաճախ հանրային տրամադրությունների ու կարծիքի ձևավորման ազդեցիկ/կարևոր օղակ է: Հիմնականում աչքի ընկնելով օպերատիվ, թիրախային ռեպորտաժներով ու վերլուծություններով՝ արդեն տարիներ շարունակ ՀՀ-ում նա հանդիսանում է տեղեկատվություն սպառող քաղաքացիների ամենից հասանելի աղբյուրներից մեկը: Օրինակ՝ գրեթե ամեն շենքի բակում հավաքված տարեց մարդիկ, որ աշխարհում խոսում են հատկապես քաղաքականությունից, «Ազատության» թողարկումները բաց չեն թողնում: Ավելին, դրանց շուրջ սկսում են տարաբնույթ կարծիքներ, քննարկումներ վարել: Գործնականում նրանք իրենց հրամցված տեղեկատվության տարածող են հանդիսանում, դրանով իսկ առավել մեծացնելով լուրի ազդեցիկության մակարդակը:

Նման տարածողի (ретранслятор)-ի գործառույթ են ստանձնում նաև տաքսիստները, ովքեր ունենալով հազար խնդիր, «ի բնե ընդդիմադիր» են առհասարկ բոլոր իշխանությունների հանդեպ (բացի խորհրդայինից) «Ազատության» թողարկումների ժամանակ կլանված լսում են ինֆորմացիան, ավելին՝ գլխի խորիմաստ շարժումներով հաստատում տեղեկատվության իսկությունը, հնչեցված գնահատականների օբյեկտիվությունը և սկսում ուղևորի հետ խորը քաղաքագիտավելուծական զրույց վարել՝ բացահայտելով, թե որն է մեր երկրի խնդիրների աղբյուրը:

Ունենալով նման լսարան, իսկ Ազատության լսարանը միայն տաքսու վարորդները, կամ բակում նարդի խաղացող տարեց մարդիկ չեն, այլև հասարակական այլ շերտեր, ովքեր առավել քննադատական ու ընդդիամադիր կեցվածքի կրող են՝ «Ազատություն» ռ/կ-ը հասարակական մի զգալի շերտի մոտ կարծիք, վերաբերմունք, քաղաքական ու այլ բնույթի կարծրատիպեր է ստեղծում: Իսկ սոցիալ-տնտեսական խնդիրներ ունեցող երկրում նման կարծիքները սովորաբար դիմադիր չեն լինում:

Շատ երկրներում լինելով «դեմոկրատացման գործընթացների տեղեկատվական սպասարկողը», որոնց հետևանքները երբեմն այդ իսկ երկրների համար եղել են բավական ռիսկային, ճակատագրական՝ ռ/կ-նների նման ցանցը բավական լուրջ ազդեցության գործիք է նաև իրենց գործունեության երկրների նկատմամբ արտաքին կարծիքի ու վերաբերմունքի ձևավորման տեսանկյունից: Այ հենց այս առումով, երբ Ադրբեջանն իր մոտ արգելում/սահմանափակում է նման ԶԼՄ-ների գործունեությունը, նրա նկատմամբ վերաբերմունքը տարաբնույթ դասակարգումներում միանգամից մի քանի կետով իջնում է՝ երբեմն հասնելով նվազագույնի:

Ես ինքս պարբերաբար հետևում եմ Ազատության լրահոսին, մոտեցումներին: Իհարկե, ունեմ հստակ ու հիմնավոր կարծիք: Ու գտնում եմ, որ իրականում մասնագիտական որակներով աչքի ընկնող նման լրատվամիջոցների անհրաժեշտությունը մենք ունենք, սակայն, եթե նման կառույցները իրապես խնդիր ունեն, որ մեր հասարակությունը/պետությունն առավել ժողովրդավարացվի, որ մարդու իրավունքներն առավել հետևողականորեն հարգվեն, ապա նրանք լրատվական շեշտադրումներում պետք է լինեն առավել հավասարակշռված ու համակողմանի: Հավանաբար դա ավելի օգտակար կլինի դեմոկրատացման ընդհանուր օրակարգի առավել արդյունավետ ապահովման տեսանկյունից:

Հ.Գ. Հասարակական տարբեր շրջանակներում ամենատարբեր վերաբերմունք կա «Ազատություն» ռ/կ-ի նկատմամբ: Երբեմն՝ օբյեկտիվ, երբեմն՝ սուբյեկտիվ: Իմ գրառումը ամենևին խնդիր չունի այս հարցի շուրջ քննարկում ապահովել, ավելին՝ դրական/բացասակայն տիրույթում գնահատականներ տալ, քանի որ գնահատականները շատ նեղ ու սուբյեկտիվ գործ են:

Մայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով2027-ից թոշակները կբարձրանա՞ն․ հայտնի է՝ ովքե՞ր և որքան ավելի գումար կստանանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Flydubai-ի չվերթի երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է հրամանատարի վրա․ ԱՄԷ-ի դատախազություն Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվшծների թիվը հասել է 5 հազարի Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Ինչի՞ համար ենք ավելի շատ վճարում․ Հայաստանի և Վրաստանի դեղերի գների համեմատությունըՆեյրոնային ցանցը 217 տարի անց վերծանել է Նապոլեոնի ուղերձը Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար ՌԴ 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավnրված նավի վրա. Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»