Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սուրբ հարության տոնին ընդառաջ

ԲԼՈԳ

Ռուբեն վարդապետ Զարգարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հիսուսի հարության օրը գերեզմանը հսկող զինվորները՝ Հիսուսին մահվան դատապարտողների կողմից ԿԱՇԱՌՎԵԼՈՎ, տարածում են մի կեղծիք, թե իբր Հիսուսի աշակերտները գողացել են նրա մարմինը: Մատթեոս ավետարանիչն ասում է, որ այդ լուրը «տարածված է մինչև այսօր», այսինքն՝ Հիսուսի հարությունից 30-40 տարիներ հետո էլ կեղծիքը հրեա հասարակության մեջ տարածված է մնում:
Բայց ինչո՟ւ միայն այն օրերին, նաև այսօր, ինչո՟ւ միայն հրեաների մեջ, այլ մեր՝ քրիստոնեաներիս: Քանի-քանիսն են այսօր ուրանում Քրիստոսի հարության ճշմարիտ փաստը, քանի-քանիսն են այսօր մեզանից ընդունում Հիսուսի հարությունը ճշմարիտ կերպով և ոչ թե ձևականորեն ու ավանդության ուժով՝ սահմանափակվելով ձու ներկելու և զատկական ուտեստներ ուտելու սովորությամբ: Ինչո՟ւ է այսպես… պատասխանը պարզորոշ է. ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆՔ, որովհետև ընդունել՝ նշանակում է նաև պարտավորություններ ու պատասխանատվություն ստանձնել: Այս վախից էլ ծնվում է ոչ թե անհավատությունը, այլ չհավատալու ցանկությունը: Չենք ցանկանում ընդունել հարության փաստը, որովհետև ընդունել՝ նշանակում է ապրել որպես իրական քրիստոնյա, պահել պատվիրանները, սիրել մեզ նման մեկ ուրիշի, աշխատել քրտինքով, անհրաժեշտության դեպքում անցնել այն չարչարանքների ճանապարհով, որով անցավ մեր Փրկիչը:
Մարդու վրա երկրի օրենքներն ու կառավարման համակարգերը ոչ մի ազդեցություն չեն ունենա, եթե նա ներքնապես պատրաստ չլինի իր քաղաքացիական պարտականությունների կատարմանը: Բոլոր դժբախտություններն ու ձախողումները կյանքում արտահայտվելուց առաջ մեր մեջ են տեղի ունենում՝ ամեն օր հոգով մեռնելով ու մեր մեջ անհոգությամբ Աստծուն սպանելով: Ե՛վ բարիքը, և՛ չարիքը մինչև գործադրվելը մեր հոգու մեջ են ծնունդ առնում: Եթե մեր սրտերի վրա դրել ենք ավելի ծանր քար, քան Հիսուսի գերեզմանի վրա դրվածն էր, եթե մեր սրտի վրայից դեն չենք նետում այդ քարը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեղքը, ուրեմն մեր հոգիներում Քրիստոս դեռևս թաղված է: Եթե շարունակում ենք չհրաժարվել մեր կրքերից ու չար գործերից, ուրեմն մեր հոգիներում Քրիստոս դեռևս խաչված է: Եթե ապրում ենք չարությամբ ու նախանձով, ուրեմն մենք ևս կամակից ենք այն ամբոխին, որ գոչում էր՝ «Խա՛չը հանիր դրան»: Եթե չենք ցանկանում ընդունել Քրիստոսի հարության իրականությունը, ապա դասակից ենք Քրիստոսին խաչողներին, որոնք ԿԱՇԱՌՔՈՎ հարության ճշմարտությունը փոխեցին կեղծիքի տարածման:

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով2027-ից թոշակները կբարձրանա՞ն․ հայտնի է՝ ովքե՞ր և որքան ավելի գումար կստանանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Flydubai-ի չվերթի երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է հրամանատարի վրա․ ԱՄԷ-ի դատախազություն Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվшծների թիվը հասել է 5 հազարի Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Ինչի՞ համար ենք ավելի շատ վճարում․ Հայաստանի և Վրաստանի դեղերի գների համեմատությունըՆեյրոնային ցանցը 217 տարի անց վերծանել է Նապոլեոնի ուղերձը Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար ՌԴ 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավnրված նավի վրա. Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»