Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այսօրվա Եվրոպան ի վիճակի չէ արդյունավետ պայքարել իսլամիստական ահաբեկչության դեմ

ԲԼՈԳ

Կոնստանտին Տեր-Նակալյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բրյուսելի ահաբեկչությունից օրեր անց, միանգամից մի քանի հետաքրքիր մանրամասներ, որոնք առանց այն էլ սարսափելի այս ողբերգությանն ավելի ահասարսուռ երանգ են հաղորդում։ Մի կողմից, այսօր կարելի է ասել, որ եղածը դեռ ամենասարսափելի բանը չէր, որ կարող էր լինել, քանի որ ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, որոնք փաստում են, որ ահաբեկիչների հիմնական թիրախը եղել է Բելգիայի հարավում գտնվող ատոմակայանը, սակայն երբ ձերբակալել են ահաբեկչական օղակի պարագլխին, մնացած անդամները որոշել են շտապողականություն ցուցաբերել ու հապճեպ կազմակերպել են օդանավակայանի ու մետրոյի կայարանների պայթյունները։

Հետաքրիր է նաև այն, որ բավականին խայտաբղետ կազմի հետ գործ ունենք։ Ահաբեկիչներից ոմանք նույնիսկ փախստականներ չեն եղել, այլ բավականին հարգված և հասարակության մեջ ինտեգրված մահմեդական ընտանիքներից են։ Նրանցից մեկի եղբայրը նույնիսկ ներկայացրել է Բելգիան՝ մարտարվեստներից մեկի աշխարհի առաջնությանը ու նվաճել արծաթե մեդալ։ Սա ևս մեկ նգամ փաստում է, որ Եվրոպայում ահաբեկչության խնդիրը չի կարելի բերել ու զուտ փախստականների մակարդակի հասցնել, քանի որ այն շատ ավելի խորը արմատներ ունի, որոնք վերացնելու համար շատ ավելի կոմպլեքս ու խորքային քայլեր են պետք;

Մյուս կողմից, խսիտ ակնառու փաստեր են բացահայտվել նույն Բելգիայի կարճատեսությունը ցուցադրող։ Օրինակ՝ հայտնի է դարձել, որ Բելգիան ձեռք է բերել շուրջ 10 միլիարդ եվրոյի կործանիչներ, քանի որ նրանց թվացել է, որ իրենց համար ամենաարդիական ու ակտուալ վտանգը Ռուսաստանն է ներկայացնում ու պետք է զինվել նրա դեմ։ Հասկանալի է, որ Բելգիան կարող է 10 անգամ ավելի շատ գումար ախսել Ռուսաստանի դեմ զինվելու համար, բայց եթե ինչ որ մի ֆանտաստիկ սցենարով, ռուսները իրոք ներխուժելու լինեն Բելգիան, այդ միլիարդները նրանց չեն փրկի։ Մյուս կողմից, եթե այդ միլիարդները անիմաստ կործանիչների վրա մսպելու փոխարեն գոնե մասնակիորեն ուղղվեին ներքին անվտանգության մակարդակը ավելի բարձրացնելուն ու հատուկ ծառայություններին ավելի լայն աշխատանքային հնարավորություններ ընձեռելուն, չի բացառվում, որ այս զարհուրելի ահաբեկչությունը տեղ չէր գտնի։

Սրանք զուտ Բելգիայի խնդիրները չեն։ ԵՄ-ի գերխնդիրը նրանում է հենց, որ այսպիսի իռացիոնալ ու անլուրջ մոտեցում իսլամիստական ահաբեկչության նկատմամբ դրսևորում են բոլոր երկրները ու փոխանակ մտածեն, թե ինչպես վերանայեն իրենց ներքին քաղաքականությունը, որպեսզի մինիմիացնեն իսլամիզմի ու ահաբեկչության ռիսկերը, ինչպես օր առաջ իմանան նախապատրաստվող գործողությունների մասին ու ճիշտ հակազդեն դրան, դրած մուլլտիկուլտուրալիզմ ու տոլերանտություն են խաղացնում և այս ամենը համեմվում է հակառուսական հիսթերիայի ու անիմաստ միլիտարիզացման սոուսով։

Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով2027-ից թոշակները կբարձրանա՞ն․ հայտնի է՝ ովքե՞ր և որքան ավելի գումար կստանանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Flydubai-ի չվերթի երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է հրամանատարի վրա․ ԱՄԷ-ի դատախազություն Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվшծների թիվը հասել է 5 հազարի Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Ինչի՞ համար ենք ավելի շատ վճարում․ Հայաստանի և Վրաստանի դեղերի գների համեմատությունըՆեյրոնային ցանցը 217 տարի անց վերծանել է Նապոլեոնի ուղերձը Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար ՌԴ 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավnրված նավի վրա. Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով