Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ
ՍՊՈՐՏՀայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ։
ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց քառորդ եզրափակչում Խաչանովը մրցել է Բելգիան ներկայացնող, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքսանդր Բլոկսի հետ։
Երկրորդ սեթից հետո, երբ ընթանում էր երրորդը, բելգիացին հրաժարվել է հետագա պայքարից։ Առաջին երկու սեթերում էլ հաղթել էր Խաչանովը։
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 50-րդն է։ Նա 4 անգամ հաղթել է Միջազգային թենիսի ֆեդերացիայի (ITF) հովանու ներքո անցկացվող մրցաշարերում։ Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։
1
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
2
Տղամարդը կրակել է ամուսնական զույգի վրա և մասնատել նրանց մարմինները
3
Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
4
Ավտոբուսից երեխա և կին են ընկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
5
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը



