Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ
SPORTՀայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ։
ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց քառորդ եզրափակչում Խաչանովը մրցել է Բելգիան ներկայացնող, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքսանդր Բլոկսի հետ։
Երկրորդ սեթից հետո, երբ ընթանում էր երրորդը, բելգիացին հրաժարվել է հետագա պայքարից։ Առաջին երկու սեթերում էլ հաղթել էր Խաչանովը։
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 50-րդն է։ Նա 4 անգամ հաղթել է Միջազգային թենիսի ֆեդերացիայի (ITF) հովանու ներքո անցկացվող մրցաշարերում։ Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։
1
“Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
4
Ucom Supports Coca-Cola Fest 2026
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



