Ուկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա. կան վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի զինված ուժերի ծովային դրոնների կողմից սեպտեմբերի 9-ի ուշ երեկոյան Սոչիի ծովափնյա հատվածի վրա իրականացված հարձակման հետևանքով տուժել է ութ մարդ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։
«Ծովային դրոնների հարձակման հետևանքով Սոչիի ծովափնյա հատվածում տուժածների թիվը հասել է 8-ի։ Հինգ մարդ տեղափոխվել է բուժհաստատություններ, ևս երեքին անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերվել է տեղում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հարձակման հետևանքով վնասվել են լողափի ենթակառուցվածքները և Սոչիի Պրիմորսկայա առափնյա հատվածին հարակից տարածքը։
Ընդհանուր առամամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, սեպտեմբերի 9-ի երեկոյից մինչև սեպտեմբերի 10-ի առավոտ ռուսական ուժերը ոչնչացրել են ուկրաինական 448 դրոն։
1
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
2
Տղամարդը կրակել է ամուսնական զույգի վրա և մասնատել նրանց մարմինները
3
Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
4
Ավտոբուսից երեխա և կին են ընկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
5
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը



