Ուկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա. կան վիրավորներ
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի զինված ուժերի ծովային դրոնների կողմից սեպտեմբերի 9-ի ուշ երեկոյան Սոչիի ծովափնյա հատվածի վրա իրականացված հարձակման հետևանքով տուժել է ութ մարդ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։
«Ծովային դրոնների հարձակման հետևանքով Սոչիի ծովափնյա հատվածում տուժածների թիվը հասել է 8-ի։ Հինգ մարդ տեղափոխվել է բուժհաստատություններ, ևս երեքին անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերվել է տեղում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հարձակման հետևանքով վնասվել են լողափի ենթակառուցվածքները և Սոչիի Պրիմորսկայա առափնյա հատվածին հարակից տարածքը։
Ընդհանուր առամամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, սեպտեմբերի 9-ի երեկոյից մինչև սեպտեմբերի 10-ի առավոտ ռուսական ուժերը ոչնչացրել են ուկրաինական 448 դրոն։
1
Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026
2
Присоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим!
3
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
4
Что если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



