Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հոլիվուդյան ֆիլմերում հաճախ կարելի է տեսնել տեսարաններ, որտեղ տիեզերագնացը միայնակ սավառնում է անվերջ տիեզերքում՝ առանց վերադարձի հնարավորության։ Սակայն իրական պատմությունն այլ է. մինչ օրս մարդկության պատմության ընթացքում ոչ մի մարդու մարմին չի մնացել տիեզերքում։

Տիեզերքում մահ համարվում է այն դեպքը, երբ մարդը մահանում է Կարմանի գծից՝ Երկրի մակերևույթից մոտ 100 կիլոմետր բարձրությունից վեր։ Այդ սահմանմամբ տիեզերքում պաշտոնապես մահացել են ընդամենը երեք մարդ՝ խորհրդային «Սոյուզ-11» առաքելության անձնակազմի անդամներ Գեորգի Դոբրովոլսկին, Վիկտոր Պացաևը և Վլադիսլավ Վոլկովը։

1971 թվականի հունիսի 30-ին «Սոյուզ-11»-ը վերադառնում էր Երկիր՝ «Սալյուտ-1» տիեզերակայանում անցկացրած 23-օրյա առաքելությունից հետո։ Վերադարձի ընթացքում, շուրջ 150 կիլոմետր բարձրության վրա, տիեզերանավի օդափոխման փականը ժամանակից շուտ բացվել է, ինչի հետևանքով խցիկում ճնշումը կտրուկ նվազել է։ Ընդամենը երկու րոպեի ընթացքում անձնակազմը մահացել է հանկարծակի դեկոմպրեսիայի հետևանքով։

Ինչպես հայտնում է Past.am-ը, տիեզերանավը, չնայած ողբերգությանը, շարունակել է գործել բնականոն ռեժիմով, անվտանգ վայրէջք կատարել, իսկ որոնողափրկարարական խումբը երեք տիեզերագնացներին հայտնաբերել է իրենց նստատեղերում։ Դեպքից հետո տիեզերական համազգեստի օգտագործումը դարձավ պարտադիր թռիչքների բոլոր փուլերում։

Մասնագետների տվյալներով՝ եթե մարդն առանց պաշտպանիչ հանդերձանքի հայտնվի բաց տիեզերքում, նա գիտակցությունը կկորցնի մոտ 10-15 վայրկյանում, իսկ մահը վրա կհասնի մոտ երկու րոպե անց՝ թթվածնի բացակայության և ճնշման կորստի հետևանքով։ Չնայած տարածված առասպելներին՝ մարդու մարմինը չի «պայթում», այլ այտուցվում է, իսկ հետագայում, վակուումի պայմաններում, կարող է աստիճանաբար չորանալ և մումիֆիկացվել։

ՆԱՍԱ-ի և մյուս տիեզերական գործակալությունների գործող կանոններով, եթե տիեզերագնացը մահանա ուղեծրում կամ տիեզերք դուրս գալու ընթացքում, նրա մարմինը հնարավորության դեպքում պետք է վերադարձվի տիեզերանավ կամ կայան, ապա տեղափոխվի Երկիր։ Այս սկզբունքը պահպանվել է մինչ օրս, և պատմության ընթացքում որևէ մարդու մարմին երբևէ չի թողնվել տիեզերքում։

Տարիներ շարունակ շրջանառվել են նաև լուրեր, թե ԽՍՀՄ-ը գաղտնի տիեզերագնացների մահեր է թաքցրել։ Սակայն արխիվների ուսումնասիրությունները նման պատմությունները չեն հաստատել։ Փաստագրված միակ դեպքը, երբ մարդիկ մահացել են հենց տիեզերքում, մնում է «Սոյուզ-11»-ի անձնակազմի ողբերգությունը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ 14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք ՉալաբյանՏեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ ԵՄ-ն չի հաստատել Հայաստանի համար 2029-ի վիզաների ազատականացման ժամկետը․ ի՞նչ է իրականում ասել ԲրյուսելըԾեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԵրաժիշտ Սինգհին ծեծի են ենթարկել, նրա կյանքը փրկել չի հաջողվելՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերը