Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության շուրջ վերջին տարիներին ձևավորված հանրային և հատկապես պաշտոնական լավատեսական պատկերը (թեկուզ առավելապես չարդարացված) գնալով բախվում է ավելի բարդ և բազմաշերտ իրականության հետ։ Եթե 20222025 թվականներին Հայաստանի տնտեսությունը գրանցում էր բարձր աճի ցուցանիշներ, ինչը հաճախ ներկայացվում էր որպես տնտեսական քաղաքականության հաջողության ապացույց, ապա արդեն 2026 թվականի կանխատեսումները ցույց են տալիս, որ այդ աճի ներքին և արտաքին հիմքերը զգալիորեն թուլանում են։ Հայաստանի Կենտրոնական բանկի վերջին գնահատականները փաստում են, որ առաջիկա տարիներին տնտեսությունը կանգնելու է այնպիսի մարտահրավերների առաջ, որոնք վերաբերում են ոչ միայն տնտեսական աճի տեմպերի դանդաղմանը, այլև տնտեսության կառուցվածքային խնդիրներին, արտաքին առևտրի նվազմանը, ներդրումային միջավայրի անորոշություններին, գնաճային ճնշումներին, ընթացիկ հաշվի խորացող անհավասարակշռություններին և տնտեսական զարգացման մոդելի սահմանափակումներին։

Առաջին հերթին ուշադրության է արժանի տնտեսական աճի կանխատեսումների կտրուկ վատթարացումը։ Եթե 2025 թվականին Հայաստանի տնտեսությունը գրանցել է 7,1 տոկոս աճ, ապա 2026 թվականի համար արդեն կանխատեսվում է ընդամենը 4,5-4,1 տոկոս աճ, իսկ 2027 թվականին՝ 4,7-3,7 տոկոս։ Թվերի այս տարբերությունը իրականում արտացոլում է տնտեսական զարգացման ամբողջ տրամաբանության փոփոխությունը։ Տնտեսության համար 7 տոկոսից բարձր աճը հնարավորություն է տալիս ստեղծել նոր աշխատատեղեր, ավելացնել բյուջետային եկամուտները, մեծացնել ներդրումների ծավալները և որոշ չափով մեղմել սոցիալական խնդիրները։ Սակայն 4 տոկոսի միջակայքում գտնվող աճն արդեն բոլորովին այլ իրականություն է։ Այդպիսի պայմաններում տնտեսությունը շարունակում է աճել, սակայն այդ աճն այլևս բավարար չէ բնակչության կենսամակարդակի արագ բարելավման, արտագաղթի զսպման, աղքատության կրճատման և պետական պարտքի հարաբերական բեռի էական նվազեցման համար։

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ տնտեսական աճի դանդաղումը տեղի է ունենում ոչ թե արտաքին մեկանգամյա ցնցման հետևանքով, այլ արտացոլում է ավելի խորքային գործընթացներ։ Հայաստանի տնտեսության վերջին տարիների արագ աճի զգալի մասը պայմանավորված էր բացառիկ հանգամանքներով՝ տարածաշրջանային զարգացումներով, կապիտալի ներհոսքով, ծառայությունների արտահանման ընդլայնմամբ, վերաարտահանման աճով և ֆինանսական հոսքերի ակտիվացմամբ։ Այդ գործոնների ազդեցության թուլացման պայմաններում ակնհայտ է դառնում, որ տնտեսության իրական արտադրողական ներուժն ավելի համեստ է, քան վերջին տարիների ցուցանիշները կարող էին ենթադրել։

Կենտրոնական բանկի կանխատեսումներում առավել անհանգստացնող հատվածներից մեկը վերաբերում է արտաքին առևտրին։ Եթե նախկինում ակնկալվում էր արտահանման և ներմուծման աճի վերականգնում, ապա այժմ արդեն կանխատեսվում է, որ թե՛ արտահանումը, թե՛ ներմուծումը 2026 թվականին շարունակելու են մնալ անկման տիրույթում։ Սա չափազանց կարևոր ազդակ է, քանի որ Հայաստանն ունի փոքր և բաց տնտեսություն, որի զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկը արտաքին շուկաների հետ կապն է։ Երբ արտահանումը նվազում է, դա նշանակում է, որ հայկական արտադրանքը, ծառայությունները կամ վերաարտահանվող ապրանքները կորցնում են իրենց նախկին պահանջարկը։ Արտահանման նվազումը անմիջական ազդեցություն է ունենում արտադրության, աշխատատեղերի, հարկային մուտքերի և արտարժութային հոսքերի վրա։

Հատկապես ուշագրավ է, որ արտահանման անկման տեմպերը գնահատվում են բավականին բարձր։ 2025 թվականին արդեն արձանագրվել է արտահանման զգալի նվազում, 2026 թվականին ևս սպասվում է անկման շարունակություն։ Սա նշանակում է, որ տնտեսության արտահանելի հատվածը բախվում է համակարգային խնդիրների։ Այստեղ արդեն հարցը միայն արտաքին շուկաների վիճակը չէ։ Խնդիրը վերաբերում է Հայաստանի արտադրական ներուժին, մրցունակությանը, լոգիստիկ սահմանափակումներին, տեխնոլոգիական հետամնացությանը և ներդրումային միջավայրին։ Եթե երկիրը չի կարողանում կայուն կերպով ընդլայնել իր արտահանումը, ապա երկարաժամկետ հեռանկարում դժվար է պատկերացնել արագ տնտեսական զարգացում։

Ներմուծման անկումը նույնպես երկակի նշանակություն ունի։ Մի կողմից՝ ներմուծման կրճատումը կարող է վկայել արտաքին առևտրային հաշվեկշռի որոշակի բարելավման մասին, սակայն մյուս կողմից՝ այն հաճախ արտացոլում է ներքին պահանջարկի թուլացում, ներդրումային ակտիվության նվազում և տնտեսական սպասումների վատթարացում։ Երբ բիզնեսը պակաս սարքավորումներ, հումք և տեխնոլոգիաներ է ներմուծում, դա կարող է նշանակել, որ տնտեսվարողները զգուշանում են ապագա ներդրումներից և արտադրության ընդլայնումից։

Հայաստանի տնտեսության առջև կանգնած հաջորդ կարևոր մարտահրավերը գնաճային միջավայրն է։ Թեև գնաճը շարունակում է մնալ համեմատաբար կառավարելի միջակայքում, Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2026 թվականին այն կբարձրանա մինչև 4,1-3,9 տոկոս։ Առանձնապես մտահոգիչ է ոչ արտահանելի, կոշտ գներով ապրանքների հատվածում սպասվող գնաճի արագացումը։ Սա նշանակում է, որ ծառայությունների, բնակարանային ծախսերի, տեղական սպառման որոշ ապրանքների և ներքին շուկայի հետ կապված ոլորտներում գնային ճնշումները շարունակելու են պահպանվել։ Նման պայմաններում քաղաքացիների իրական եկամուտների աճը կարող է դանդաղել, իսկ միջին խավի գնողունակությունը՝ նվազել։

Հատուկ ուշադրության է արժանի նաև դրամական փոխանցումների խնդիրը։ Երկար տարիներ տրանսֆերտները Հայաստանի տնտեսության կարևոր հենասյուներից մեկն էին։ Դրանք նպաստում էին սպառմանը, բնակարանաշինությանը, մանրածախ առևտրին և սոցիալական կայունությանը։ Սակայն վերջին տվյալները ցույց են տալիս, որ տրանսֆերտների ազդեցությունը տնտեսության վրա էապես թուլացել է։ Դրամական փոխանցումներ/ՀՆԱ հարաբերակցության նվազումը վկայում է, որ նախկին տնտեսական բուֆերները աստիճանաբար կորցնում են իրենց նշանակությունը։ Սա նշանակում է, որ ներքին պահանջարկի պահպանման համար տնտեսությունը ստիպված է լինելու ավելի շատ հենվել սեփական արտադրողականության և ներդրումների վրա։

Տնտեսության համար լրացուցիչ ռիսկ է նաև պետական պարտքի շարունակական աճը։ Եթե տնտեսական աճը դանդաղում է, իսկ պարտքի սպասարկման ծախսերը շարունակում են բարձր մնալ, ապա պետական ֆինանսների վրա ճնշումը մեծանում է։ Այս իրավիճակում կառավարությունը ստիպված է լինում ավելի զգուշավոր մոտենալ սոցիալական ծրագրերի, ենթակառուցվածքային ներդրումների և տնտեսական խթանման քաղաքականությանը։

Հայաստանի տնտեսական մարտահրավերների կարևորագույն բաղադրիչներից մեկը նաև արտադրողականության ցածր մակարդակն է։ Երկրի տնտեսության զգալի հատվածը շարունակում է կենտրոնացած մնալ ծառայությունների, առևտրի և սպառողական ոլորտների վրա, մինչդեռ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, վերամշակող արտադրության և գիտատար տնտեսության կշիռը դեռևս սահմանափակ է։ Այս իրավիճակում տնտեսական աճը հաճախ կախված է արտաքին գործոններից և ավելի խոցելի է դառնում միջազգային ցնցումների նկատմամբ։

Ամբողջական պատկերում Հայաստանի տնտեսությունը մտնում է մի փուլ, որտեղ ավարտվում է վերջին տարիների արագ աճի համեմատաբար հեշտ շրջանը և սկսվում է ավելի բարդ ժամանակահատված։ Տնտեսության առաջ ծառացած խնդիրները վերաբերում են ոչ միայն առանձին ցուցանիշների վատթարացմանը, այլև զարգացման գործող մոդելի սահմանափակումներին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրшկոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին․ ռուբլին կթանկանա՞Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանՈսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ռազմավարական նավթային պաշարների շուտափույթ համալրման մասին Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունըԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր