Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում սնունդը կթանկանա՞. ի՞նչ են կանխատեսում մասնագետները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իրանից սննդամթերքի արտահանման սահմանափակումները կարող են որոշակի ազդեցություն ունենալ Հայաստանի շուկայի վրա՝ հատկապես առանձին ապրանքների գների տեսանկյունից։ Մասնագետների գնահատմամբ՝ թեև պարենային կախվածությունը Իրանից մեծ չէ, այնուամենայնիվ կան ապրանքներ, որոնց ներկրումը կարևոր դեր ունի շուկայի կայունության պահպանման համար։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը  MediaHub-ի հետ զրույցում նշում է, որ Իրանը Հայաստանի համար երկար տարիներ եղել է ռազմավարական գործընկեր ոչ միայն առևտրի, այլ նաև հաղորդակցության տեսանկյունից։

«Իրանը մեզ համար ռազմավարական գործընկեր է եղել ոչ միայն այս կամ այն ապրանքի ներմուծման կամ արտահանման տեսանկյունից, այլ նաև առաջին հերթին այն պատճառով, որ սա մեր այլընտրանքային ճանապարհն է, կապը արտաքին աշխարհի հետ։ Վրաստանից հետո մենք ունենք երկրորդ այլընտրանքային ճանապարհը, որն այս պահին փակ է, և Հայաստանը արտաքին աշխարհի հետ հիմա առնչվում է միայն Վրաստանով, ինչը անշուշտ լրացուցիչ ռիսկեր և ծախսեր է ստեղծում»,- ասաց Պարսյանը։

Նրա խոսքով՝ պարենային անվտանգության տեսանկյունից կախվածությունը Իրանից այդքան էլ մեծ չէ, որոշ ապրանքներ, այնուամենայնիվ, հենց Իրանից են ներմուծվում՝ սեզոնային պայմանավորվածությամբ։

«Վերջին շրջանում իրավիճակը փոխվել է։ Պարենային մասով Իրանից մեծ կախվածություն չունենք, բայց, օրինակ, սեզոնով պայմանավորված՝ ներկրում ենք տարբեր մրգեր և բանջարեղեն, հաշվի առնելով, որ գարնան և ձմռան ամիսներին այդ գյուղմթերքը մեզ մոտ կա՛մ չի արտադրվում, կա՛մ վաճառվում է շատ թանկ գնով։ Եթե այս շրջափակումը և պատերազմը երկար շարունակվի, այդ մթերքները կարող են թանկանալ նաև մեզ մոտ»,- նշեց տնտեսագետը։

Մասնագետի խոսքով՝ նման իրավիճակում Հայաստանը պետք է փորձի դիվերսիֆիկացնել ներմուծման ուղղությունները։

«Հայաստանը պետք է փորձի ներմուծման տարբերակներ գտնել Վրաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից և այլ ուղղություններից, ինչը թույլ կտա որոշ չափով մեղմել գնաճը։ Այո, որոշակի գնաճ կարող է լինել, բայց պետք է փորձենք մեղմել իրավիճակը»,- նշեց Պարսյանը։

Միևնույն ժամանակ, գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ որոշակի կախվածություն կա հատկապես կաթնամթերքի հումքի հարցում։

«Մենք Իրանից ներկրում ենք կաթի սերուցք, կաթի փոշի, նույնիսկ կարագ։ Մեր կաթի արտադրության ծավալները անկանոն են․ ամռանը շատ կաթ ենք արտադրում, իսկ ձմռանը՝ շատ քիչ։ Բայց, բնականաբար, բնակչությանը կաթնամթերք է անհրաժեշտ, և այդ հումքի խնդիրը հաճախ լուծում ենք Իրանից ներմուծումների միջոցով։ Եթե այդ հումքը երկար ժամանակ պակասի, դա կարող է իր ազդեցությունը թողնել կաթնամթերքի գների վրա»,- նկատեց Պարսյանը։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը ևս նշում է, որ սպառողները կարող են զգալ որոշ ապրանքների գների փոփոխություն։

«Իհարկե, սպառողները զգալու են փոփոխությունը։ Իրանական հումքը մեծ ազդեցություն ունի հատկապես բարձր յուղայնություն ունեցող կաթնամթերքի տեսականու վրա և բնականաբար երկարաժամկետ կտրվածքով դա կունենա իր ազդեցությունը գների վրա»,- ասաց Պիպոյանը։

Հարցին, թե ստեղծված իրավիճակում հնարավո՞ր են անհիմն թանկացումներ, Պիպոյանը պատասխանեց.

«Միանշանակ կա ռիսկ, որ որոշ գործարարներ կարող են փորձել օգտվել իրավիճակից և անհիմն թանկացումներ անել։ Բայց դրա համար կա պետական կառույց, և հույս ունենք, որ համապատասխան վերահսկողություն կիրականացվի»։

Ալիտա Եղիազարյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը