Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թղթային «ինքնիշխանություն» ընդդեմ փաստացի վասալության․ Արմեն Աշոտյան

ԲԼՈԳ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Թղթային «ինքնիշխանություն» ընդդեմ փաստացի վասալության, գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«TRIPP-ի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմբկահարել, որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է։

Նախ, իրավական ուժ չունեցող, սակայն երկրի ճակատագիրը երկարատեւ առումով կանխորոշող փաստաթուղթն ինքնին գեոպոլիտիկ խաղամոլության՝ geopolitical gamble, դրսեւորում է։

Երկրորդը, այն ցավալիորեն հիշեցնում է ժամանակին առկա նմանատիպ նախագծերը՝ Պանամայի եւ Սուեզի ջրանցքներ, Սեւծովյան նեղուցներ եւ այլն։

Նշված երեք օրինակներն ապացուցում են մեկ ընդհանուր ճշմարտություն, որը փորձում է սվաղել Փաշինյանը՝ գեոպոլիտիկ նշանակության օբյեկտների ցանկացած իրավական եւ փաստացի արտապատվիրակում հարված է ինքնիշխանությանը։

Իսկ արժանապատվություն ունեցող պետությունները ոչ միայն նման նոր սխալներ չեն գործում, այլև ուղղում են նախկինները։

Երրորդը, Հայաստանի լոգիստիկ պոտենցիալի մսխումն ու վերածումը լոկ մեկ ուղղությամբ, մեկ ուժի կենտրոնի շահերի սպասարկման անվան ներքո թուրք-ադրբեջանական ռազմավարական գերակայությունների իրագործմանը ինքնին ծանր հարված է ինքնիշխանությանը։

Չորրորդը։ Հայտարարությունը փաստացի կիրառում է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անարգել կապի սկզբունքը՝ մինչ Հայաստանը ստանում է երկարաժամկետ և պայմանական «փոխադարձ օգուտների» խոստում։ Այսպիսով, Ադրբեջանն անմիջապես հասնում է իր ռազմավարական նպատակին, մինչդեռ Հայաստանի օգուտները կախված են ապագա «բարեփոխումներից» և Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններից։

Հինգերորդը։ Իրական ինքնիշխանությունը պահանջում է լոգիստիկ նախագծեր, որոնք զարգանում են ազգային շահերի պահպանմամբ և չեն վերածում պետությունը միջազգային տարանցիկ գոտու՝ կառավարվող փաստացի «օֆշորային» կորպորատիվ կառույցների կողմից։

Վեցերորդը։ Փաստաթղթում բարձրաձայնված «լիակատար ինքնիշխանության» դրույթները հակասում են սահմանված «առջևի-ետևի գրասենյակ» օպերատիվ մոդելին: Մինչ մաքսային և անվտանգության որոշումները մնալու են հայաստանյան մարմինների ձեռքում, ողջ օպերատիվ հոսքը, տվյալների հավաքումը և լոգիստիկան կվերահսկվեն օտարերկրյա կապիտալով ընկերության կողմից ընտրված մասնավոր օպերատորներով։ Սա ստեղծում է ինքնիշխանության ձևական և իրական բաղադրիչների տարաբաժանում՝ վտանգելով պետության գործունակությունը սեփական տարածքում։

Այդ հայտարարությանը առավել մանրամասն կանդրադառնամ հետագայում, այդ թվում՝ Արարատ Միրզոյանի ափալ-թափալ եւ փնթի ինքնաասուլիսին։

Մի բան ակնհայտ է՝ Նիկոլի իշխանության ամեն օր առավել ծանր է նստում Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայի վրա»։

Հետևեք մեզ՝ այստեղ

ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն Մարուքյան