ԶՊՄԿ ֆինանսական մասնակցությամբ Հիմնադրամի ծրագիրը լուծելու է ոչ միայն սոցիալական, այլև բնապահպանական խնդիր
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որպես երկրի տնտեսության կարևորագույն օղակ, մշտապես աջակցել է Հայաստան Համահայկական Հիմնադրամի նախաձեռնություններին՝ նպաստելով զգալի ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը։ Այս տարի հատկապես հպարտ ենք, որ միացել ենք Հիմադրամի խոշոր ենթակառուցվածքային ծրագրին մեր ընկերության տունը հանդիսացող Սյունիքի մարզում։
1940-ականներին կառուցված Սպանդարյանի ջրանցքը վերակառուցման կարիք ունի։ Այն վթարային է և ունի ջրի մինչև 70% կորուստ։ Դրա հետևանքով Սյունիքի մարզի 6 բնակավայր զրկված է ոռոգման ջրից։ Վերակառուցումից հետո ջրանցքը կապահովի 2800 հա հողատարածքի ջրամատակարարում, որից կօգտվի ավելի քան 4300 բնակիչ։
Հատկապես հպարտ ենք, որ ԶՊՄԿ ֆինանսական մասնակցությամբ Հիմնադրամի ծրագիրը լուծելու է ոչ միայն սոցիալական, այլև բնապահպանական խնդիր։ Կլիմայի փոփոխության հետևանքով ջրի ահագնացող սակավության պայմաններում ջրային ռեսուրսների հանդեպ հոգատար վերաբերմունքը բոլորիս պարտավորությունն է։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



