ԶՊՄԿ ֆինանսական մասնակցությամբ Հիմնադրամի ծրագիրը լուծելու է ոչ միայն սոցիալական, այլև բնապահպանական խնդիր
ECONOMICSԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որպես երկրի տնտեսության կարևորագույն օղակ, մշտապես աջակցել է Հայաստան Համահայկական Հիմնադրամի նախաձեռնություններին՝ նպաստելով զգալի ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը։ Այս տարի հատկապես հպարտ ենք, որ միացել ենք Հիմադրամի խոշոր ենթակառուցվածքային ծրագրին մեր ընկերության տունը հանդիսացող Սյունիքի մարզում։
1940-ականներին կառուցված Սպանդարյանի ջրանցքը վերակառուցման կարիք ունի։ Այն վթարային է և ունի ջրի մինչև 70% կորուստ։ Դրա հետևանքով Սյունիքի մարզի 6 բնակավայր զրկված է ոռոգման ջրից։ Վերակառուցումից հետո ջրանցքը կապահովի 2800 հա հողատարածքի ջրամատակարարում, որից կօգտվի ավելի քան 4300 բնակիչ։
Հատկապես հպարտ ենք, որ ԶՊՄԿ ֆինանսական մասնակցությամբ Հիմնադրամի ծրագիրը լուծելու է ոչ միայն սոցիալական, այլև բնապահպանական խնդիր։ Կլիմայի փոփոխության հետևանքով ջրի ահագնացող սակավության պայմաններում ջրային ռեսուրսների հանդեպ հոգատար վերաբերմունքը բոլորիս պարտավորությունն է։
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



