«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն արտահերթ ֆինանսական աջակցություն կտրամադրի «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամին. Իվետա Տոնոյան
ԲԼՈԳ«Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամի հիմնադիր Նժդեհ Իսկանդարյանը դիմել է Գագիկ Ծառուկյանին՝ սոցիալական ծանր պայմաններում հայտնված արցախցիների որոշ սոցիալական խմբերի անհետաձգելի աջակցության խնդրանքով։
Խոսքը վերաբերում է վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների և անհայտ կորածների (238 անձ), ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց (22 անձ) ընտանիքների կոմունալ վճարումների հետ կապված ծախսերը հոգալուն։
Քանի որ խնդիրն առաջնային կարևորության է և պահանջում է հրատապ լուծում, Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակազմին արտահերթ կարգով լուծում տալ հարցին։
Որոշվել է, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն արտահերթ ֆինանսական աջակցություն կտրամադրի «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամին՝ դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների բազմաթիվ ընտանիքների կոմունալ ծախսերը հոգալու նպատակով։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



