«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն արտահերթ ֆինանսական աջակցություն կտրամադրի «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամին. Իվետա Տոնոյան
БЛОГ«Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամի հիմնադիր Նժդեհ Իսկանդարյանը դիմել է Գագիկ Ծառուկյանին՝ սոցիալական ծանր պայմաններում հայտնված արցախցիների որոշ սոցիալական խմբերի անհետաձգելի աջակցության խնդրանքով։
Խոսքը վերաբերում է վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների և անհայտ կորածների (238 անձ), ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց (22 անձ) ընտանիքների կոմունալ վճարումների հետ կապված ծախսերը հոգալուն։
Քանի որ խնդիրն առաջնային կարևորության է և պահանջում է հրատապ լուծում, Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակազմին արտահերթ կարգով լուծում տալ հարցին։
Որոշվել է, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն արտահերթ ֆինանսական աջակցություն կտրամադրի «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամին՝ դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների բազմաթիվ ընտանիքների կոմունալ ծախսերը հոգալու նպատակով։
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



