Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արդյո՞ք ֆոկաչչան պիցցայի նախատիպն է. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆոկաչչան (իտալերեն` focaccia, լատիներեն՝ panis focacius -բառացիորեն՝ «օջախում թխված հաց») իտալական ցորենի հաց է, որը պատրաստվում է տարբեր տեսակի խմորներից. կարող է լինել կա՛մ խմորիչով խմորից, որը պիցցայի հիմքն է, կա՛մ անթթխմոր խմորից։ Ավանդական ֆոկաչչայի խմորը պարունակում է երեք բաղադրիչ՝ ալ յուր, ջուր և ձիթապտղի յուղ։

Ֆոկաչչան կարող է լինել կլոր կամ ուղղանկյուն, բարակ կամ հաստ (սովորաբար՝ բարակ)՝ կախված հացթուխի նախասիրությունից: Ֆոկաչչայի խմորին երբեմն ավելացվում է կաթ (ինչը երբեք չի արվում պիցցայի խմորի դեպքում), որը հանգեցնում է ավելի փափուկ կոնսիստենցիայի,իսկ առանց խմորիչի այն լինում է ավելի բարակ ու ավելի խրթխրթան: Ֆոկաչչան երբեմն լցոնվում է, առավել հաճախ՝ պանրով: Ֆոկաչչան կարող է լինել և՛ քաղցր, և՛ աղի:

Ֆոկաչչայի պատմությունը սկիզբ է առել հազարավոր տարիներ առաջ՝ սկսած Հին Հռոմից, որտեղ այն հայտնի էր որպես «panis focacius» («օջախի հաց»), որից էլ առաջացել է նրա ժամանակակից անվանումը։ Սկզբնապես այն թխվում էր մոխրի մեջ՝ բաց կրակի վրա։ Ֆոկաչչայի ամենավաղ նախորդները, ինչպիսիք են գարու, աշորայի և ցորենի ալ յուրից պատրաստված հարթ հացերը, թխվել են փյունիկեցիների, կարթագենցիների և հույների կողմից։ Հին Հռոմում այդ հացը պատրաստվում էր՝ թխվելով տաք քարերի վրա կամ կրակի մոխրի մեջ՝ օգտագործելով ալ յուր, ջուր, ձիթապտղի յուղ, աղ և մի փոքր խմորիչ։ Միջնադարում ֆոկաչչան դարձել է հայտնի ուտեստ կրոնական տոների ժամանակ, իսկ որոշ համայնքներում այն օգտագործվել է որպես Հաղորդության խորհրդի մաս։

Իտալիայում ֆոկաչչան համարվում է պիցցայի ամենահին ունիվերսալ տեսակը, որը հին ժամանակներում գյուղացիների և զինվորների համար տարածված սնունդ էր։ Որոշ հեղինակներ կարծում են, որ ֆոկաչչան պիցցայի նախորդն է։ Այն գրեթե նույնական է պիցցայի հետ իր պատրաստման եղանակով, բայց թխվում է արագ և բարձր ջերմաստիճանում (280–320 0C): Ինչպես և պիցցան, այն տեղադրվում է ջեռոցում և հանվում է թիակով։ Սակայն թխվելիս պիցցայի միայն եզրերն են բարձրանում, իսկ ֆոկաչչան ամբողջությամբ է բարձրանում։

Ավանդական ֆոկաչչան պարունակում է պարզ «լցոն»՝ ձիթապտղի յուղ և աղ: Ավելի ուշ ժամանակներում ի հայտ են եկել ավելի բարդ տարբերակներ, այդ թվում՝ համեմունքներով (ռեհան, օրեգանո), պանրով, լոլիկով, ձիթապտղով, սոխով, մրգերով և այլն: Լցոնների մեծ մասը ավելացվում է հացի վրա թխելուց առաջ, բացառությամբ թարմ համեմունքների՝ սխտորի և ձիթապտղի յուղի, որոնք ավելացվում են, երբ հացն արդեն թխված է և տաք։

Իտալիայի յուրաքանչյուր շրջան ունի պատրաստման իր ավանդական եղանակը: Ջենովական ֆոկաչչան բարակ հաց է՝ համեմված ձիթապտղի յուղով և աղով, երբեմն՝ սոխով: Ֆոկաչչա դի Ռեկոն (անվանվել է Լիգուրիայի Ռեկո քաղաքի անունով, որտեղ էլ ծագել է) բաղկացած է շատ բարակ խմորի երկու շերտից, որոնք լցված են պանրով (ստրաչինո) կամ երբեմն բարակ կտրատած ապխտած երշիկով, իսկ վրան դրված է կծու համեմունք (պղպեղ, սխտոր): Ֆոկաչչա Բարեզեն հարավային Իտալիայի Բարի քաղաքին բնորոշ ֆոկաչչան է, որը մատուցվում է թարմ լոլիկով և ձիթապտուղներով։ Կան նաև քաղցր տեսակներ, օրինակ՝ Ֆոկաչչա Վենետան Վենետո շրջանի բնորոշ Զատկական քաղցրավենիք է։

Այսօր այդ հացը տարածվել է ամբողջ աշխարհում և գոյություն ունի անթիվ տարբերակներով։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա Հասարակ սննդակարգ, որի միջոցով կնիհարեք 10կգԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ջուր չի լինի մինչեւ 22:00-ն ԱԹՍ-ն Զապորոժիեում հարձակվել է գնացքի վրա Տզի խայթոցից հետո երեխա է մահացելԱզատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումՑուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվելԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Արմավիրի մարզի Գայ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով