Երևան, 17.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի՝ պարենային անվտանգության չօգտագործվող պոտենցիալը. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի գյուղատնտեսության զարգացման կարևորությունն ու պարենային անվտանգության ապահովման խնդիրը վերջին տարիներին դարձել են ոչ միայն մասնագիտական, այլև լայն հանրային և պետական մտահոգության առարկա։ Այս հարցերն առավել ակնառու են դառնում այն հանգամանքում, երբ կառավարությունն արդեն մի քանի անգամ ստիպված է եղել սահմանափակել կամ արգելել որոշ գյուղատնտեսական ապրանքների՝ մասնավորապես հացահատիկի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի և արևածաղկի ձեթի արտահանումը՝ նպատակ ունենալով ապահովել երկրի պարենային անվտանգությունն ու տնտեսական կայունությունը։

Էկոնոմիկայի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նոր նախագիծը, որով նախատեսվում է ժամանակավոր արգելք սահմանել նման ապրանքների արտահանման վրա, հերթական արձագանքն է այն խորքային խնդիրների, որոնց առջև կանգնած է Հայաստանի գյուղատնտեսությունը և, ընդհանրապես, սննդամթերքի ապահովման ողջ համակարգը։ Այսպիսի որոշումները բացահայտում են ոլորտում տարիներով կուտակված կառուցվածքային և ռազմավարական խնդիրները։ Հայաստանի պարենային համակարգը շարունակում է մնալ խիստ կախված արտաքին մատակարարումներից՝ հատկապես հացահատիկային և որոշ այլ հիմնական ապրանքների մասով (պատահական չէ Ադրբեջանի տարածքով հացահատիկի ներմուծումը դարձել «խաղաղության դարաշրջանի» գլխավոր PR-ներից մեկը)։ Տեղական արտադրության ծավալները տարիների ընթացքում չեն աճել այնպիսի մակարդակով, որ առավելագույնս բավարարեն երկրի ներքին պահանջարկը։ Իսկ այս իրավիճակը առավել վտանգավոր է դառնում այն ժամանակ, երբ այն երկրները, որտեղից Հայաստանը սննդամթերք է ներմուծում, կարող են տարբեր պատճառներով՝ ներառյալ աշխարհաքաղաքական լարվածություններ, գլոբալ համաճարակներ, ռեգիոնալ պատերազմներ կամ տնտեսական ճգնաժամեր, ժամանակավորապես կամ մշտապես սահմանափակել իրենց արտահանումը (ադրբեջանական «լոգիստիկան»՝ առավել ևս)։

Նման դեպքերում Հայաստանը կարող է կանգնել պարենային լուրջ ճգնաժամի առաջ, ինչն անմիջականորեն կանդրադառնա բնակչության կենսամակարդակի, սոցիալական կայունության և երկրի ազգային անվտանգության վրա։ Այս պարագայում պարենային անվտանգության ապահովումը դուրս է գալիս զուտ գյուղատնտեսական քաղաքականության շրջանակներից և դառնում է ռազմավարական նշանակության հարց՝ համեմատելի էներգետիկ անկախության կամ ռազմական կարողությունների հետ։

Սննդամթերքի առկայությունն ու մատչելիությունը ոչ միայն ազդում են երկրի սոցիալտնտեսական կայունության վրա, այլև սահմանում են երկրի ինքնիշխանության և անկախության աստիճանը։ Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ պարենային ճգնաժամերը կարող են դառնալ քաղաքացիական բախումների, ռազմական գործողությունների, հասարակական անկայունության, զանգվածային արտագաղթի, նույնիսկ պետականության կորուստի պատճառ։ Այս համատեքստում յուրաքանչյուր պետություն, հատկապես փոքր և աշխարհաքաղաքականորեն խոցելի երկրները պարտավոր են սննդամթերքի հիմնական տեսակների մասով ունենալ ինքնաբավություն՝ առնվազն ապահովելով նվազագույն կենսական պահանջները։

Հայաստանի պարագայում այս խնդիրն ունի նաև իր առանձնահատկությունները։ Երկիրը գտնվում է լեռնային և հիմնականում չորային գոտում, ունի սահմանափակ հողային և ջրային ռեսուրսներ, հաճախ է տուժում կլիմայական փոփոխություններից ու անբարենպաստ եղանակային պայմաններից։ Բացի այդ, վերջին տասնամյակներում գյուղատնտեսության ոլորտը մնացել է համեմատաբար անտեսված՝ թե՛ պետական ներդրումների, թե՛ տեխնոլոգիական նորարարությունների, թե՛ գիտական աջակցության անբավարար լինելու տեսակետից։ Գյուղացիական տնտեսությունների մեծ մասը ոչ միայն մանրացված է, այլև լուծումներ չունի արդիականացման, ֆինանսավորման, շուկայական մուտքի, մասնագետների ներգրավման և ժամանակակից մեթոդների ներդրման հարցերում։ Հողատարածքների մեծ մասը չի մշակվում կամ մշակվում է անարդյունավետ, ոռոգման համակարգերն ու ենթակառուցվածքները մաշված են, գյուղացիական աշխատանքը շարունակում է մնալ ցածր եկամտաբերությամբ, ինչը հանգեցնում է աշխատուժի արտահոսքի և գյուղական բնակչության շարունակական նվազման։

Ու քանի որ գյուղատնտեսության ներուժի օգտագործման հարցը լուծված չէ, երկրի պարենային համակարգի խոցելիությունը առավել ակնառու դարձավ հատկապես վերջին տարիներին՝ համաշխարհային շուկաներում գների կտրուկ աճի, մատակարարման շղթաների խափանման, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի պատերազմական իրավիճակի ֆոնին, երբ Հայաստանի համար հիմնական մատակարարող երկրները սահմանափակեցին արտահանումը կամ բարձրացրին գները։

Այս հանգամանքները ստիպեցին կառավարությանը նորից ու նորից սահմանափակել արտահանումը՝ պաշտպանելու համար ներքին շուկան և կանխելու հնարավոր դեֆիցիտը։ Սակայն այս քայլերը, որքան էլ անհրաժեշտ լինեն տվյալ իրավիճակում, չեն կարող դիտվել որպես երկարաժամկետ լուծում։ Արտահանման սահմանափակումները ժամանակավոր միջոց են, որոնք կարող են մեղմել ճգնաժամային իրավիճակը, բայց չեն հասնում խնդրի արմատներին։

Հայաստանի գյուղատնտեսության զարգացման ճանապարհին անհրաժեշտ է համակարգային մոտեցում, որը միաժամանակ կլուծի մի քանի առաջնային խնդիր։ Նախևառաջ՝ պետք է ապահովել ոլորտի ամբողջական արդիականացում՝ ներդնելով ժամանակակից տեխնոլոգիաներ, նորարարական մշակաբույսեր և բարձր բերքատվության սորտեր, բարելավելով հողի մշակման, ոռոգման, պարարտացման տեխնոլոգիաները։ Պետությունը պետք է աջակցի գյուղացիական տնտեսություններին՝ տրամադրելով մատչելի վարկեր, սուբսիդիաներ, ապահովագրական համակարգեր, ինչպես նաև կազմակերպելով կոոպերացիաներ, որոնք թույլ կտան միավորել ռեսուրսները և բարձրացնել արդյունավետությունը։ Անհրաժեշտ է զարգացնել գյուղատնտեսական կրթությունն ու գիտությունը՝ պատրաստելով նոր սերնդի գյուղատնտես մասնագետներ, ինժեներներ, ագրոնոմներ, որոնք կկարողանան կիրառել միջազգային լավագույն փորձը տեղական իրականության մեջ։

Մյուս կարևոր ուղղությունը ենթակառուցվածքների զարգացումն է։ Արդյունավետ գյուղատնտեսություն հնարավոր չէ առանց ժամանակակից ճանապարհների, պահեստավորման, սառնարանային տնտեսությունների, լաբորատոր վերլուծությունների, գյուղատնտեսական տեխնիկայի և սպասարկման կենտրոնների։ Գյուղական բնակավայրերում անհրաժեշտ է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդները կցանկանան մնալ ու աշխատել, իսկ արտադրողները՝ զարգանալ և ընդլայնել գործունեությունը։ Սա ենթադրում է ոչ միայն ֆիզիկական ենթակառուցվածքների, այլ նաև սոցիալական ու մշակութային միջավայրի բարելավում։

Պարենային անվտանգության տեսանկյունից Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է հացահատիկային մշակաբույսերի արտադրության ոչ միայն վերականգնումը, այլև զարգացումը։ Պատմականորեն Հայաստանը ունեցել է հացահատիկի սեփական արտադրության ավանդույթներ, սակայն վերջին տասնամյակներին այդ հնարավորությունները գրեթե չեն օգտագործվել։ Այնինչ, երկիրն ունի բավարար հողային ռեսուրսներ, որտեղ հնարավոր է ներդնել բարձր բերքատվության տեխնոլոգիաներ և ապահովել ոչ միայն ներքին պահանջարկի, այլև արտահանման հնարավորություններ։

Արևածաղկի և այլ թանկարժեք մշակաբույսերի մասով ևս կան մեծ հնարավորություններ, եթե կիրառվեն ժամանակակից գիտական մեթոդներ, կազմակերպվեն պետական աջակցության ծրագրեր, ներգրավվեն մասնավոր ներդրումներ և միջազգային փորձագետներ։

Միաժամանակ, պետք է մշտապես վերլուծել միջազգային շուկաների միտումները, գնահատել մատակարարումների ռիսկերը և ունենալ ճկուն ռազմավարություն արտակարգ իրավիճակների համար։ Ցանկացած անկանխատեսելի զարգացում կարող է լուրջ սպառնալիք դառնալ երկրի պարենային համակարգի համար, եթե բացակայում են անվտանգային մեխանիզմներն ու պետական պահուստները։ Երկրի պարենային անվտանգության ապահովման գործում մեծ դեր ունի նաև ժողովրդագրական և սոցիալական քաղաքականությունը։ Գյուղական բնակավայրերի ընդլայնումը, գյուղատնտեսությամբ զբաղվելու գրավչության բարձրացումը, երիտասարդների ներգրավումը ոլորտում, գյուղական համայնքների սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը երկարաժամկետ հեռանկարում կարող են իրենց ներդրումն ունենալ պարենային ինքնաբավության ապահովման համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՀերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությանԿետոգենային դիետան կարող է բարակ աղիքի քաղցկեղ առաջացնել. ինչ են պարզել հետազոտողներըՆրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասինՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԱդրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել ՀայաստանՀրդեհ է բռնկվել դամբարանային համալիրում, որտեղ թաղված է Ալի Խամենեին Ալիևի հայտարարություններն Ուկրաինայի վերաբերյալ նոր հարցեր են առաջացրել Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Այս սովորական սարքը կա գրեթե յուրաքանչյուր տանը, բայց շատերը չգիտեն, թե ինչ վտանգներ կարող է առաջացնել սխալ օգտագործման դեպքումԲրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար Իշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանԿասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Հայաստանի եղանակը այլևս նախկինը չէ․ ինչ է սպասվում առաջիկա տարիներինԵթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանVK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել Զինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանԿհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan Rogue»-ը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր