Երևան, 27.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այս իշխանությունը «հաջողել» է ունենալ աննախադեպ թվով քաղբանտարկյալներ, կալանքը դարձել է բացառապես պատժիչ միջոց ընդդիմադիրների նկատմամբ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 24-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատարանը մեղավոր ճանաչեց, նրա գործով ունենք մեղադրական վերդիկտ։ Շարունակվում է «18 արդարների» գործը, մի քանի մեղադրյալի դեպքում առկա է խափանման միջոցի փոփոխություն։ Գործարար Սամվել Կարապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ։ Օրերս պիտի քննարկվի խափանման միջոցի փոփոխության հարցը։ Բոլոր գործերով ներգրավված փաստաբաններն ընդգծում են՝ այս իրավիճակում արդարադատություն իրականացնելն անհնար է, քանի որ նշված բոլոր գործերում բացակայում է օրենքը, իրավունքը և ողջախոհությունը։

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանի համար ակնհայտ է՝ այս բոլոր գործերի միջով կարմիր թելով անցնում է այն հանգամանքը, որ մեղադրանքներն առաջադրված են, մարդկանց նկատմամբ ամենածայրահեղ խափանման միջոցը՝ կալանքը, կիրառված է բացառապես քաղաքական նպատակահարմարությամբ, հրահանգավորվածությամբ և ճնշման ու վախի մթնոլորտ ձևավորելու նպատակով։ «Հերթով քննարկենք օրինակները։ Բարերար Սամվել Կարապետյանին ընդամենն իր խոսքի ազատության դրսևորման համար անմիջապես ձերբակալեցին, հետո կալանավորեցին՝ զուգակցված վարչապետի գնահատողական ստատուս-մեկնաբանություններով իր պաշտոնական էջով։ Հաջորդիվ Միքայել Սրբազանի ազատազրկումը, Բագրատ Սրբազանի դեմքով «18 արդարների» գործը։ Կարծում եմ՝ ցանկացած, անգամ իշխող ուժի համակիր հանդիսացող քաղաքացուն, երբ հարցնեք, բոլորը միանշանակ կպնդեն, որ այս մարդիկ ազատազրկված են իշխող ուժի և հենց կոնկրետ պաշտոնյայի կամքով թելադրված։ Ցավոք, ունենք կյանքի չկոչված իրավական անվտանգության հայեցակարգ, որն ամբողջ աշխարհի հիմնարար իրավական սկզբունքների ի կատար ածման ձևաչափից էր որդեգրված։

Ի՞նչ է ենթադրում պետության իրավական անվտանգությունը։ Ենթադրում է իրավունքի գերակայության հանրամատչելիությունը և համատարած կիրառումը, երկրում գործող իրավունքի կիրառելիության միասնականությունն ու կանխատեսելիությունը։ Մեր երկրում ընդհանրապես կանխատեսելիության, որոշակիության, համաչափության սկզբունքները, իսկ վերջին երկուսը սահմանադրական բարեփոխումների արդյունքում մեր Սահմանադրության մեջ հստակ ամրագրված են, խարխլված են, որովհետև երկրում տիրում են երկակի ստանդարտներ, ընտրովի արդարադատություն։ Մարդկանց նկատմամբ արդարադատությունն իրականացվում է՝ ուղղակի պայմանավորված նրանց քաղաքական հայացքներով, ընդդիմադիր կեցվածքով, ընդդիմադիր գործունեությամբ։ Մեր քաղաքացիների իրավագիտակցությունը պետք է զարգացնել, նրանք պետք է իմանան, որ, անկախ նրանից, թե մարդն ում է համակրում, իշխանության կողմնակից է, թե ոչ, կարող է և իրավունք ունի ունենալ իրարից տարբերվող քաղաքական հայացքներ։ Դրանք մարդկանց հիմնարար իրավունքների խումբ են, որոնց երաշխավորումն ու ապահովումը պետության պարտականությունն է՝ այդ պահին գործող իշխանության տեսքով։ Իսկ իշխանությունը որդեգրել է քաղաքականություն՝ հետապնդելու ընդդիմադիր գործիչներին ու քաղաքական ուժերին, դրանք ուղղակիորեն զուտ խոսքեր չեն, դա փաստագրված իրողություն է, որովհետև այսօր բոլոր ընդդիմադիր ուժերի նկատմամբ, սկսած ատելությունից, քարոզվող հետապնդումներից մինչև հարուցված գործեր, ուղղորդում է տեղի ունենում, ընդհուպ մինչև, օրինակ՝ ոչ ցանկալի կուսակցության փակման նարատիվ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանը։

Ընդգծում է՝ սա հարված է մեր պետության իրավական ու ժողովրդավար տարրերին։ «Այս գործելաոճով իշխանությունը հարվածում է առաջին հերթին մեր պետության զարգացման ընթացքին, որովհետև պետության ժողովրդավարությունն ու իրավական բաղադրիչը երկարատև աշխատանքի արդյունք է։ Զարգացող աշխարհում պետք է տեմպի մեջ մնաս ու մոտենաս այդ բնութագրիչներին։ Իսկ այս իշխանության պարագայում սրընթաց նվազող ցուցիչներ են գրանցվում, օրինակ՝ երբ վարչապետը, լինելով գործադիր իշխանության ղեկավար, կոչ է անում շրջապատել օրենսդիր մարմինը, այնուհետև դատարանները։ Դրանք իշխանության տարանջատման, օրինականության սկզբունքի ուղղակի ոտնահարումներ են։ Այս իշխանությունը նաև «հաջողել» է ունենալ աննախադեպ թվով քաղբանտարկյալներ։ Մեր նշած բոլոր գործերում կարմիր թելով անցնում է խափանման միջոցի հարցը։ Խափանման միջոցի ամենածանր տեսակը՝ կալանքը, պետք է կիրառվեր ըստ գործի փաստական հանգամանքների, ըստ անհրաժեշտության, օրինակ՝ եթե դատարանը ենթադրություն ունենար, որ մեղադրյալը կարող է վկաների վրա ազդեցություն ունենալ կամ գործի քննության ընթացքը խարխլել։ Մեր երկրում կալանքը դարձել է բացառապես պատժիչ միջոց ընդդիմադիրների նկատմամբ։ Այս մարդկանց ոչ միայն մեկուսացնում են կալանքի միջոցով, այլև ամենածանր տարրերով են ուղեկցում այդ կալանքը, մասնավորաբար՝ տեսակցության արգելքներով և այլն։ Մարդուն ամբողջովին մեկուսացնում են իր բնականոն միջավայրից։ Այս բոլոր օրինակներում ակնհայտ է, որ կարող էին տնային կալանք կիրառել, վարչական վերահսկողություն։ Ասեմ ավելին, անգամ դրանք տեղին չէին, որովհետև առնվազն այս երեք գործում չկար հանցակազմ։ Միքայել Սրբազանը հարցազրույց էր տվել, իր կարծիքն արտահայտել։ Որպեսզի դա իրենից Քրեական օրենսգրքով սահմանված բռնության կոչ ենթադրեր, մեղադրող կողմը պետք է կարողանար ապացուցել, որ մարդն իր խոսքերին ուղղված որոշակի գործողություններ է կատարել, իսկ ցանկացած անկողմնակալ դիտորդ, դատաքննություններին հետևելով, համոզվեց, որ մեղադրող կողմը որևէ փաստական հանգամանքով չհամալրեց իր մեղադրանքը, ու հենց դրանով պայմանավորված էլ մարդկանց մոտ օբյեկտիվորեն վրդովմունք ստեղծվեց այս ողջ պրոցեսի նկատմամբ»,-նշում է մեր զրուցակիցը։

Հայաստանում ընթացող դատական գործընթացներին զուգընթաց՝ «դատավարություններ» են ընթանում նաև Բաքվում։ Դրանց վերաբերյալ ինֆորմացիայի միակ աղբյուրն ադրբեջանական լրատվամիջոցներն են։ Իրավապաշտպան-սահմանադրագետը շեշտում է՝ ունենք փաստացի իրողություն, որ մեր հայրենակիցները գերու կարգավիճակում գտնվում են թշնամի պետությունում։ «Ունենք իրողություն, որ 2020 թվականից ի վեր գործող իշխանությունն ասում է՝ մի շտապեցրեք, աշխատում ենք, վերադարձնում ենք։ Իրողություն է նաև հանգամանքը, որ այս իշխանությունն այդ ամենը զուգակցում է 2020 թվականից ի վեր Բաքվին ոչ միայն նրանց գերիների, այլև Հայաստանի Հանրապետությունում գտնվող ադրբեջանցի ռազմական հանցագործների վերադարձն ապահովելով։ Հայկական կողմը Բաքվին վերադարձրեց ռազմական հանցագործներին, հայկական կողմը 2020 թվականից ի վեր, ըստ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի, Բաքվին է հանձնել տարածքներ, որոնք գտնվում էին հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո, հայկական կողմը Բաքվին երկու անգամ տրամադրեց ականապատված տարածքների քարտեզներ։ Սրանցից յուրաքանչյուրը խաղաքարտ էր, որը կարող էր ապահովել գերիների վերադարձի անվերապահ նախապայմանը։ Եվ, վերջապես, հայկական կողմը բազմաթիվ պայմանագրեր է ստորագրել՝ սկսած Պրահայից, վերջացրած վաշինգտոնյան եռակողմ հռչակագրով։ Գնալով խաղաղության, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ տարածքային ամբողջականության մեջ ներառելով Լեռնային Ղարաբաղը՝ պատմական խայտառակություն և ողբերգություն է, որ հայկական կողմի ղեկավարը կարող է նման փաստաթուղթ ստորագրել, այս ամենի հետ մեկտեղ առնվազն չի երաշխավորվում գերիների վերադարձը։ Տեսել ենք հայտնի երկխոսությունը, երբ անգամ Թրամփն է համարում, որ այդ պայմանագրի ստորագրման նախապայման պետք է լինի գերիների վերադարձը, ասում՝ ես դա կանեմ, իսկ մեր երկրի ղեկավարը, աչքերը փախցնելով, խուսափում է պնդելուց կամ այդ խոսակցությունը վերջնակետին հասցնելուց՝ օգտվելով ընձեռված հնարավորությունից։ Առաջին՝ կարելի է ենթադրություն անել, որ այս իշխանությունն ընդհանրապես չունի քաղաքական կամք ապահովելու գերիների վերադարձը, դա ոչ միայն Թրամփ-Փաշինյան երկխոսությունից ենք դատում, այլ այն հանգամանքից, որ միջազգային կոնվենցիոնալ իրավունքներով, միջազգային իրավունքով, գործընկերային դիվանագիտական հարաբերություններով ունենալով մի շարք գործիքակազմեր, հայկական իշխանությունն այդ ուղղությամբ լռում է, ոչինչ չի անում։ Երկրորդ՝ հեղինակավոր մասնագետ, Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը նրա գործով փորձում էր Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ բանակցություններ վարել, որպեսզի Վարդանյանի գործով որևէ իրավական շարժ ապահովեր։ Այդ մարդը բազմաթիվ հաջող դեպքեր էր ունեցել, նույնիսկ նա չդիմացավ և հայտնի գրառումն արեց թվիթերյան հարթակում, որ նման նախադեպ չի տեսել, ու գերիների վերադարձը բացառապես տվյալ պետության իշխանության հետ համագործակցության արդյունքում է հնարավոր։ Այդ մարդը, փորձելով գնալ երկխոսության՝ այս հարցին որևէ դրական ընթացք տալու համար, արձանագրել էր, որ հայկական կողմի իշխանությունն անդրդվելի է և չունի որևէ շահագրգռվածություն թեման օրակարգ դարձնելու հարցում։ Միանշանակ է՝ այն թեզը, որ իրենք խաղաղություն են բերում մեր երկրին, սին է»,-եզրափակում է Գոհար Մելոյանը՝ հավելելով, որ խաղաղության գնացող պետությունը՝ այս դեպքում Ադրբեջանը, պետք է գոնե Հայաստանին վերադարձներ գերիներին, ինչը, սակայն, տեղի չի ունենում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ եղանակ սպասել գարնան առաջին օրերին․ ձյուն կտեղա՞ էլի Նարեկ Կարապետյանը` տեղական արտադրողներին պետական աջակցություն տալու մասինԿցանկանայի, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկվեն, եթե Ուկրաինայի հարցում համաձայնության հասնենք․ Թրամփ Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում Ամերիկյան խոշոր կայքը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս այցելել Հայաստան Որքա՞ն հաճախ է ԱՄՆ-ը մերժում վիզաների տրամադրումը Հայաստանի և այլ հետխորհրդային երկրների քաղաքացիներին Հաղթանակի զբոսայգու դիմաց թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է Հրապարակվել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տնտեսական աճի թարմացված կանխատեսումը Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆիցոյի հետ Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Infiniti»-ն կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվելԿատարվել է հոգեհանգստյան կարգ՝ Սումգայիթի կnտորածի զnհերի հոգիների խաղաղության համար Հայաստանն ավելի մատչելի է դարձել եվրոպացի զբոսաշրջիկների համար Իրանը փակում է Ադրբեջանի հետ սահմանի երկինքըԲավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է. ՊԵԿ «Նոր տարվա կինո 2»․ սիրո և երազանքների մասին ֆիլմի նկարահանումները մեկնարկել են Ի՞նչ ունեցվածք է կուտակել կառավարական առանձնատնից «վարձով տուն տեղափոխված» Աննա Հակոբյանը Առնվազն 274 աֆղան զինծառայող «ուղարկվել է դժոխք»․ Պակիստանի ԶՈՒ խոսնակ Ուժեղ Հայաստան` Սամվել Կարապետյանի հետ․ Լենա ՄաթևոսյանՁնածածկույթի բարձրությունը հասել է 240սմ-ի․ Հայհիդրոմետի տնօրենը գրում է 2025 թվականին ԵԱՏՄ-ում համախառն ՀՆԱ-ի աճ է գրանցվել Արտակարգ իրավիճակ՝ Երևանում Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրիցՆԳՆ-ն չի աջակցում այն ֆիլմարտադրական նախագծերին, որոնք չեն ստացել ԿԳՄՍՆ–ի դրական մասնագիտական եզրակացությունը․ խոսնակ Մալաթիայում կամրջի տակ անձրևի հետևանքով ստեղծվել է «լճակ» 47–ամյա տղամարդ է ձերբակալվել բնակարանից գումար եւ ոսկեղեն գողանալու համար Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում Ռուսական կողմի հետ քննարկվել է երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնումը Կուտակումներ՝ Հայաստան-Վրաստան սահմանին, քանի՞ բեռնատար է մնացել խցանման մեջ. մանրամասներ Խոշոր վթար՝ Զովունի-Եղվարդ ճանապարհին․ «Mercedes»-ը բախվել է բետոն էլեկտրասյանը, որն էլ հետո ընկել է դրա վրա, վիրավոր կա Հայաստանում կալանքը հաճախ կիրառելը համակարգային հարցերից մեկն է. Անահիտ Մանասյան Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի 2025թ. լավագույն մամնամարզիկ մրցանակի հավակնորդ Կուրսկի 34 բնակավայր մնացել է առանց հոսանքի, զոh ու վիրավորներ կան Մասիսի բոլոր մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը՝ 15-20 տոկոսով կբարձրանան. Մասիսի համայնքապետ Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Իրանից Ադրբեջանում տեղի է ունեցել երկու երկրաշարժ Մերցը մարտի 3-ին բանակցություններ կվարի Թրամփի հետ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դարձել է Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատի անդամԱրթիկի բնակիչը առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտների վաճառքով էր զբաղվում. նախաձեռնվել է քրվարույթ ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում Converse SME. Modern House-ի վստահելի ուղեկիցը կահույքի արտադրության ընդլայնման ճանապարհին (տեսանյութ) Գնում ենք Մարտի 8-ի լավագույն նվերները, վճարում Idram&IDBank հավելվածովՓաշինյանի իշխանության օրոք ունեցել ենք կենսաթոշակառուների բարեկեցության բացարձակ անկում. Ավետիք Չալաբյան Ֆասթ Բանկի հովանավորությամբ Newmag հրատարակչությունը լույս է ընծայել ևս երկու գիրք (տեսանյութ) Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերից 4-րդի մասին՝ մթերման կայաններ Հայաստանի գյուղերում Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի 5-րդ քայլի մասին․այն վերաբերվում է 20 000 մատչելի բնակարաններին Ալիևն օգտվում է Փաշինյանի իշխանության անողնաշարությունից «ՀայաՔվեն» և «Միասնության թևերը» հանդես կգան մեկ միասնական քաղաքական ճակատովԱնորակ թատրոն՝ օրը ցերեկով Իրենց 7 մլն դրամ պարգեւավճարը բարձր չէ, թոշակառուի թոշակը բա՞րձր է․ Էդմոն Մարուքյան Դասընկերը կnտրել է համադասարանցու քիթը. ինչպե՞ս է վերջինիս վիճակը