Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


«Այս իշխանությունը «հաջողել» է ունենալ աննախադեպ թվով քաղբանտարկյալներ, կալանքը դարձել է բացառապես պատժիչ միջոց ընդդիմադիրների նկատմամբ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 24-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատարանը մեղավոր ճանաչեց, նրա գործով ունենք մեղադրական վերդիկտ։ Շարունակվում է «18 արդարների» գործը, մի քանի մեղադրյալի դեպքում առկա է խափանման միջոցի փոփոխություն։ Գործարար Սամվել Կարապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ։ Օրերս պիտի քննարկվի խափանման միջոցի փոփոխության հարցը։ Բոլոր գործերով ներգրավված փաստաբաններն ընդգծում են՝ այս իրավիճակում արդարադատություն իրականացնելն անհնար է, քանի որ նշված բոլոր գործերում բացակայում է օրենքը, իրավունքը և ողջախոհությունը։

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանի համար ակնհայտ է՝ այս բոլոր գործերի միջով կարմիր թելով անցնում է այն հանգամանքը, որ մեղադրանքներն առաջադրված են, մարդկանց նկատմամբ ամենածայրահեղ խափանման միջոցը՝ կալանքը, կիրառված է բացառապես քաղաքական նպատակահարմարությամբ, հրահանգավորվածությամբ և ճնշման ու վախի մթնոլորտ ձևավորելու նպատակով։ «Հերթով քննարկենք օրինակները։ Բարերար Սամվել Կարապետյանին ընդամենն իր խոսքի ազատության դրսևորման համար անմիջապես ձերբակալեցին, հետո կալանավորեցին՝ զուգակցված վարչապետի գնահատողական ստատուս-մեկնաբանություններով իր պաշտոնական էջով։ Հաջորդիվ Միքայել Սրբազանի ազատազրկումը, Բագրատ Սրբազանի դեմքով «18 արդարների» գործը։ Կարծում եմ՝ ցանկացած, անգամ իշխող ուժի համակիր հանդիսացող քաղաքացուն, երբ հարցնեք, բոլորը միանշանակ կպնդեն, որ այս մարդիկ ազատազրկված են իշխող ուժի և հենց կոնկրետ պաշտոնյայի կամքով թելադրված։ Ցավոք, ունենք կյանքի չկոչված իրավական անվտանգության հայեցակարգ, որն ամբողջ աշխարհի հիմնարար իրավական սկզբունքների ի կատար ածման ձևաչափից էր որդեգրված։

Ի՞նչ է ենթադրում պետության իրավական անվտանգությունը։ Ենթադրում է իրավունքի գերակայության հանրամատչելիությունը և համատարած կիրառումը, երկրում գործող իրավունքի կիրառելիության միասնականությունն ու կանխատեսելիությունը։ Մեր երկրում ընդհանրապես կանխատեսելիության, որոշակիության, համաչափության սկզբունքները, իսկ վերջին երկուսը սահմանադրական բարեփոխումների արդյունքում մեր Սահմանադրության մեջ հստակ ամրագրված են, խարխլված են, որովհետև երկրում տիրում են երկակի ստանդարտներ, ընտրովի արդարադատություն։ Մարդկանց նկատմամբ արդարադատությունն իրականացվում է՝ ուղղակի պայմանավորված նրանց քաղաքական հայացքներով, ընդդիմադիր կեցվածքով, ընդդիմադիր գործունեությամբ։ Մեր քաղաքացիների իրավագիտակցությունը պետք է զարգացնել, նրանք պետք է իմանան, որ, անկախ նրանից, թե մարդն ում է համակրում, իշխանության կողմնակից է, թե ոչ, կարող է և իրավունք ունի ունենալ իրարից տարբերվող քաղաքական հայացքներ։ Դրանք մարդկանց հիմնարար իրավունքների խումբ են, որոնց երաշխավորումն ու ապահովումը պետության պարտականությունն է՝ այդ պահին գործող իշխանության տեսքով։ Իսկ իշխանությունը որդեգրել է քաղաքականություն՝ հետապնդելու ընդդիմադիր գործիչներին ու քաղաքական ուժերին, դրանք ուղղակիորեն զուտ խոսքեր չեն, դա փաստագրված իրողություն է, որովհետև այսօր բոլոր ընդդիմադիր ուժերի նկատմամբ, սկսած ատելությունից, քարոզվող հետապնդումներից մինչև հարուցված գործեր, ուղղորդում է տեղի ունենում, ընդհուպ մինչև, օրինակ՝ ոչ ցանկալի կուսակցության փակման նարատիվ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանը։

Ընդգծում է՝ սա հարված է մեր պետության իրավական ու ժողովրդավար տարրերին։ «Այս գործելաոճով իշխանությունը հարվածում է առաջին հերթին մեր պետության զարգացման ընթացքին, որովհետև պետության ժողովրդավարությունն ու իրավական բաղադրիչը երկարատև աշխատանքի արդյունք է։ Զարգացող աշխարհում պետք է տեմպի մեջ մնաս ու մոտենաս այդ բնութագրիչներին։ Իսկ այս իշխանության պարագայում սրընթաց նվազող ցուցիչներ են գրանցվում, օրինակ՝ երբ վարչապետը, լինելով գործադիր իշխանության ղեկավար, կոչ է անում շրջապատել օրենսդիր մարմինը, այնուհետև դատարանները։ Դրանք իշխանության տարանջատման, օրինականության սկզբունքի ուղղակի ոտնահարումներ են։ Այս իշխանությունը նաև «հաջողել» է ունենալ աննախադեպ թվով քաղբանտարկյալներ։ Մեր նշած բոլոր գործերում կարմիր թելով անցնում է խափանման միջոցի հարցը։ Խափանման միջոցի ամենածանր տեսակը՝ կալանքը, պետք է կիրառվեր ըստ գործի փաստական հանգամանքների, ըստ անհրաժեշտության, օրինակ՝ եթե դատարանը ենթադրություն ունենար, որ մեղադրյալը կարող է վկաների վրա ազդեցություն ունենալ կամ գործի քննության ընթացքը խարխլել։ Մեր երկրում կալանքը դարձել է բացառապես պատժիչ միջոց ընդդիմադիրների նկատմամբ։ Այս մարդկանց ոչ միայն մեկուսացնում են կալանքի միջոցով, այլև ամենածանր տարրերով են ուղեկցում այդ կալանքը, մասնավորաբար՝ տեսակցության արգելքներով և այլն։ Մարդուն ամբողջովին մեկուսացնում են իր բնականոն միջավայրից։ Այս բոլոր օրինակներում ակնհայտ է, որ կարող էին տնային կալանք կիրառել, վարչական վերահսկողություն։ Ասեմ ավելին, անգամ դրանք տեղին չէին, որովհետև առնվազն այս երեք գործում չկար հանցակազմ։ Միքայել Սրբազանը հարցազրույց էր տվել, իր կարծիքն արտահայտել։ Որպեսզի դա իրենից Քրեական օրենսգրքով սահմանված բռնության կոչ ենթադրեր, մեղադրող կողմը պետք է կարողանար ապացուցել, որ մարդն իր խոսքերին ուղղված որոշակի գործողություններ է կատարել, իսկ ցանկացած անկողմնակալ դիտորդ, դատաքննություններին հետևելով, համոզվեց, որ մեղադրող կողմը որևէ փաստական հանգամանքով չհամալրեց իր մեղադրանքը, ու հենց դրանով պայմանավորված էլ մարդկանց մոտ օբյեկտիվորեն վրդովմունք ստեղծվեց այս ողջ պրոցեսի նկատմամբ»,-նշում է մեր զրուցակիցը։

Հայաստանում ընթացող դատական գործընթացներին զուգընթաց՝ «դատավարություններ» են ընթանում նաև Բաքվում։ Դրանց վերաբերյալ ինֆորմացիայի միակ աղբյուրն ադրբեջանական լրատվամիջոցներն են։ Իրավապաշտպան-սահմանադրագետը շեշտում է՝ ունենք փաստացի իրողություն, որ մեր հայրենակիցները գերու կարգավիճակում գտնվում են թշնամի պետությունում։ «Ունենք իրողություն, որ 2020 թվականից ի վեր գործող իշխանությունն ասում է՝ մի շտապեցրեք, աշխատում ենք, վերադարձնում ենք։ Իրողություն է նաև հանգամանքը, որ այս իշխանությունն այդ ամենը զուգակցում է 2020 թվականից ի վեր Բաքվին ոչ միայն նրանց գերիների, այլև Հայաստանի Հանրապետությունում գտնվող ադրբեջանցի ռազմական հանցագործների վերադարձն ապահովելով։ Հայկական կողմը Բաքվին վերադարձրեց ռազմական հանցագործներին, հայկական կողմը 2020 թվականից ի վեր, ըստ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի, Բաքվին է հանձնել տարածքներ, որոնք գտնվում էին հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո, հայկական կողմը Բաքվին երկու անգամ տրամադրեց ականապատված տարածքների քարտեզներ։ Սրանցից յուրաքանչյուրը խաղաքարտ էր, որը կարող էր ապահովել գերիների վերադարձի անվերապահ նախապայմանը։ Եվ, վերջապես, հայկական կողմը բազմաթիվ պայմանագրեր է ստորագրել՝ սկսած Պրահայից, վերջացրած վաշինգտոնյան եռակողմ հռչակագրով։ Գնալով խաղաղության, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ տարածքային ամբողջականության մեջ ներառելով Լեռնային Ղարաբաղը՝ պատմական խայտառակություն և ողբերգություն է, որ հայկական կողմի ղեկավարը կարող է նման փաստաթուղթ ստորագրել, այս ամենի հետ մեկտեղ առնվազն չի երաշխավորվում գերիների վերադարձը։ Տեսել ենք հայտնի երկխոսությունը, երբ անգամ Թրամփն է համարում, որ այդ պայմանագրի ստորագրման նախապայման պետք է լինի գերիների վերադարձը, ասում՝ ես դա կանեմ, իսկ մեր երկրի ղեկավարը, աչքերը փախցնելով, խուսափում է պնդելուց կամ այդ խոսակցությունը վերջնակետին հասցնելուց՝ օգտվելով ընձեռված հնարավորությունից։ Առաջին՝ կարելի է ենթադրություն անել, որ այս իշխանությունն ընդհանրապես չունի քաղաքական կամք ապահովելու գերիների վերադարձը, դա ոչ միայն Թրամփ-Փաշինյան երկխոսությունից ենք դատում, այլ այն հանգամանքից, որ միջազգային կոնվենցիոնալ իրավունքներով, միջազգային իրավունքով, գործընկերային դիվանագիտական հարաբերություններով ունենալով մի շարք գործիքակազմեր, հայկական իշխանությունն այդ ուղղությամբ լռում է, ոչինչ չի անում։ Երկրորդ՝ հեղինակավոր մասնագետ, Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը նրա գործով փորձում էր Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ բանակցություններ վարել, որպեսզի Վարդանյանի գործով որևէ իրավական շարժ ապահովեր։ Այդ մարդը բազմաթիվ հաջող դեպքեր էր ունեցել, նույնիսկ նա չդիմացավ և հայտնի գրառումն արեց թվիթերյան հարթակում, որ նման նախադեպ չի տեսել, ու գերիների վերադարձը բացառապես տվյալ պետության իշխանության հետ համագործակցության արդյունքում է հնարավոր։ Այդ մարդը, փորձելով գնալ երկխոսության՝ այս հարցին որևէ դրական ընթացք տալու համար, արձանագրել էր, որ հայկական կողմի իշխանությունն անդրդվելի է և չունի որևէ շահագրգռվածություն թեման օրակարգ դարձնելու հարցում։ Միանշանակ է՝ այն թեզը, որ իրենք խաղաղություն են բերում մեր երկրին, սին է»,-եզրափակում է Գոհար Մելոյանը՝ հավելելով, որ խաղաղության գնացող պետությունը՝ այս դեպքում Ադրբեջանը, պետք է գոնե Հայաստանին վերադարձներ գերիներին, ինչը, սակայն, տեղի չի ունենում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement