Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարկի հակառակ կողմը․ ԶՊՄԿ գործադուլավորների բողոքի հետքերով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Վարկերի տակ ճռռալ» արտահայտությունը որպես կանոն ընկալվում է որպես չարքաշ, աղքատ կյանքի վկայություն։ Ենթադրվում է, որ եթե մարդը վարկեր ունի, ուրեմն կյանքը դժվար է։ Ահա ԶՊՄԿ –ի բողոքավոր աշխատակիցները որպես դժգոհության պատճառ, նշում էին, թե բոլորը «վարկերի տակ են»։ Ինչո՞ւ պետք է այսպիսի (հարուստ) հիմնարկի աշխատակիցը վարկ վերցնի, ասում էին բողոքի մասնակիցները։

Բայց արդյո՞ք վարկ վերցնում են միայն աղքատությունից դրդված։

Վարկ վերցնում են նաև բնակարան, մեքենա գնելու համար, «վարկի տակ» կարող են լինել նաև մեծահարուսնտերը, որոնք վարկ են վերցնում գործարան, հյուրանոց կամ այլ բիզնես կառուցելու համար։

Հետաքրքիր  էր ԶՄՊԿ-ի հրապարակած շարքային աշխատակիցների միջին աշխատավարձերը։ Ակնհայտ է, որ նույնիսկ բանվորը ԶՊՄԿ-ում կարող է ստանալ 300,000 դրամ կամ ավելի աշխատավարձ։ Ծանր տեխնիկայի վարորդների աշխատավարձն անցնում է ամսական 1 միլիոն դրամը։ Հետևաբար, ակնհայտ է, որ վարկը տվյալ դեպքում աղքատության ցուցանիշ չէ, այլ՝ հակառակը։

Քաջարան քաղաքում մեր աղբյուրը հաստատեց, որ համաքաղաքացիները, որոնց մի զգալի մասը ԶՊՄԿ աշխատակից են, իսկապես վարկեր ունեն, և դրանք մեծամասամբ բնակարանի, ավտոմեքենայի, երբեմն թանկարժեք տեխնիկայի ձեռքբերման համար վերցվող վարկեր են։ Շատերը վարկ են վերցնում նույնիսկ Երևանում կամ մերձակայքում բնակարան ձեռք բերելու համար։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը մեզ հետ զրուցելով, նշեց, որ Սյունիքի մարզում բանկերն ավելի շահագրգռված են վարկեր տրամադրել, քանի որ Սյունիքը ՀՀ ամենաբարեկեցիկ մարզն է։

Նշենք, որ, Սյունիքի աշխատողների միջին աշխատավարձը հանրապետական աշխատավարձից ավելի բարձր է։ Բացի այդ, Սյունիքը նաև ըստ պաշտոնական տվյալների ՀՀ ամենաբարեկեցիկ մարզն է, և այստեղ աղքատությունն ընդամենը 2.3% է, այն դեպքում, երբ որ Հայաստանում 23.7% է։

«Այս պայմաններում բանկերն, անշուշտ, ավելի շահագրգռված են նման մարդկանց վարկեր տրամադրել, քանի որ այդ մարդիկ աշխատում են, միջին աշխատավարձը բարձր է, վճարունակ են, ընդունակ են վարկերը վճարել ժամանակին։ Եվ այս պարագայում բանկերն ավելի քիչ ռիսկով են վարկեր տրամադրում։ Նույնիսկ բանկերը, երբ որ տեսնում են, որ միջին աշխատավարձը բարձր է, աշխատավարձի հիմքով են վարկեր տրամադրում։ Օրինակ, աշխատավարձի քառապատիկի կամ հնգապատիկի չափով են վարկեր տրամադրում՝ առանց երաշխավորի, առանց գրավի՝ հաշվի առնելով, որ մարդը կայուն աշխատավարձ ունի»։

Տնտեսագետը նշեց, որ շատ հաճախ նաև ընկերությունները, օրինակ, նույն հանքարդյունաբերական ընկերությունները համագործակցում են բանկերի հետ՝ իրենց աշխատակիցների համար շահեկան պայմաններ ապահովելու համար։ Եվ բանկերն էլ խոստանում են, որ եթե դուք ձեր հաշիվները մեզ մոտ պահեք, մենք ձեր աշխատակիցների համար արտոնյալ պայմաններով վարկեր կտրամադրենք և այլն։

Այսինքն, նաև ընկերությունն այս առումով երբեմն ազդեցություն է թողնում բանկերի քաղաքականության վրա։ Եվ սա իհարկե ձեռնտու է և շահավետ է այդ վարկառուների համար, ասում է տնտեսագետը։

Սա իհարկե չի նշանակում օրվա հացի կարիքները հոգալու համար սպառողական միկրո վարկերի գոյության փաստը։ Բայց դա չի նշանակում, որ տան կամ մեքենայի համար վարկ վերցրած մարդը պետք է իրեն աղքատ համարի, որովհետև վարկ ունի։

Հետևաբար, հավանաբար տնտեսագետների խնդիրն է փորձել շրջանառությունից հանել «վարկերի տակ ճռռալ» արտահայտությունը, քանի որ շարքային քաղաքացու մոտ տպավորություն է ստեղծվել, որ եթե ինքն աշխատում է, ուրեմն պետք է այնքան աշխատավարձ ստանա, որ կարողանա միանվագ վճարումով բնակարան գնել։ Ասենք, «հետ գցած» 30 միլիոն դրամ ունենալ մի քանի տարվա ընթացքում։ Մինչդեռ բնակարան, մեքենա, կամ այլ մեծ գնում անելու համար վարկ վերցնում են նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրներում, նույնիսկ ամենաբարձր աշխատավարձ ստացող մարդիկ։ Այլապես Հայաստանում ձևավորվում է անիրատեսական պահանջ ամեն հաջորդ իշխանությունից՝ «ջրել» բոլորի վարկերը։ Սա ծանր հոգեբանական բեռ է դառնում թե՛ ցանկացած կառավարության, թե՛ բանկային համակարգի և թե՛ հասարակության ընդհանուր սոցիալական առողջության վրա։

40-ամյա կինը շիշը ջարդել է շտապօգնության բուժաշխատողի գլխինԼուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի Մահացել է «Հարրի Փոթեր»-ի հայտնի դերասանը«Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Դոհայում սկսել են անուղղակի բանակցությունները Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Ինչպե՞ս կփոխվի գազի գինըՄեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Մինչև ե՞րբ ոսկու գինը բարձր կմնաՃամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սկսել են սահմանափակել հաշվեհամարներին ռուբլու մուտքագրումը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Այսօրվանից Ռուսաստան գնալու կարգը կփոխվիԳազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Ի՞նչ են հայտնաբերել գազավորված ըմպելիքներում․ ահազանգՎենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի Կատարի վարչապետը ԱՄՆ բանագնացների հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները Եվրոպական ինդեքսներ«ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորման25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքըՀնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱԱ․2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային, Մեքսիկան՝ Էկվադորին