Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞վ է տարածաշրջանում պայմաններ թելադրողը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բլոկադայի միջոցով Ադրբեջանը ճանապարհ է հարթում Արցախում էթնիկ զտումների իրականացման համար։ Եվ Արցախը վերջնականապես հայաթափելու ճանապարհին Բաքուն խնդիր է դրել իր առաջ նախ մուտք գործել հայերով բնակեցված տարածքներ, ապա իր պայմանները թելադրել։ Դրան հասնելու համար պետք է, որ Արցախի բնակչությունը կախվածության մեջ հայտնվի Բաքվից։ Այդ է պատճառը, որ ադրբեջանական կողմը առաջին հերթին կազմակերպեց Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակումն այնպիսի պատճառաբանությամբ, թե իբր Կարմիր խաչի միջոցով մաքսանենգ ապրանքներ են տարվում Արցախ։

Դրանից անմիջապես հետո երևան եկավ նոր օրակարգ, որն արդեն վերաբերում էր Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործմանը։ Ըստ ադրբեջանական կողմի, որպեսզի բացվի Լաչինի միջանցքը, պետք է բացվի նաև Ակնայով անցնող ճանապարհը։ Բաքվի տրամաբանությամբ, հենց Ակնայի ճանապարհի միջոցով էլ տեղի է ունենալու Արցախի, այսպես կոչված, «վերաինտեգրացիան» դեպի Ադրբեջանի կազմ։ Ուստի ադրբեջանական կողմը Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը դիտավորյալ խորացնելու հետ մեկտեղ փորձ արեց «մարդասիրական քայլ» կատարել։ Եվ հումանիտար օգնություն տրամադրելու անվան տակ ադրբեջանական Կարմիր մահիկի՝ 40 տոննա ալյուրով երկու մեքենա ուղարկվեց Ակնայի ճանապարհով, բայց արցախյան կողմը համաձայնություն չտվեց այդ բեռնատարների մուտքի համար, քանի որ դրանով նախադեպ էր ստեղծվում, որպեսզի ադրբեջանցիները մուտք ունենան դեպի Արցախ։

Դրանից հետո Արցախի հետ կապված նոր իրադարձություններ տեղի ունեցան։ Նախ՝ կայացան Արցախի նոր նախագահի ընտրությունները, ապա ներկայացվեց Ակնայի ճանապարհով ռուսական Կարմիր խաչի միջոցով հումանիտար օգնության տրամադրման տարբերակը։ Մի քանի օր մարդասիրական բեռով այդ բեռնատարը սպասեց, սակայն դրանից հետո թույլ տրվեց մուտք գործել Արցախ։ Ու այս իրադարձությունը հայկական մեդիա և սոցցանցային տիրույթում բազմաբնույթ ու բուռն քննարկումների տեղիք տվեց։ Ինչպես ասվում է, ով չալարեց, շատ արագ եզրահանգումներ անելով՝ սկսեց տարբեր տեսություններ առաջ քաշել, նույնիսկ ինչ-որ դավադրապաշտական տեսությունների գիրկն ընկնել՝ նշելով, որ եթե հնարավոր էր ռուսական բեռնատարի մուտքն Արցախ, ապա ինչու այն ավելի շուտ չկազմակերպվեց, կամ իբր դրանով Արցախի ադրբեջանականացման վերջնական հանգրվանին ենք հասնում և այլն։ Մյուս կողմից էլ՝ ռուսական բեռնատարի մուտքը շատ հեռուն գնացող վերլուծությունների ու կանխատեսումների պատճառ դարձավ։ Կային նաև չափազանցության հասնող տեսակետներ, այդ թվում՝ թե դրանով նախադեպ ստեղծվեց, որ որոշ ժամանակ անց ադրբեջանցիները ևս Ակնայի ճանապարհով մուտք ունենան Արցախ, կամ՝ թե ռուսական բեռնատարի ժամանումով արցախցիները փրկվեցին...

Իրականում այստեղ պետք է հաշվի առնել մի քանի գործոն: Նախ՝ մարդասիրական բեռը ռուսական ծագում ունի ու որևէ ձևով կպված չէ Ադրբեջանի հետ։ Այսինքն, դրանով Ադրբեջանը մուտքի հնարավորություն չի ստանում։ Մեկ այլ կարևոր հարց է այն, որ ռուսական բեռնատարի մուտքով ադրբեջանական կողմը համաձայնել է բացել նաև Լաչինի միջանցքը։ Մյուս կողմից, իհարկե, ակնհայտ է, որ մեկ բեռնատարով հնարավոր չէ լուծել Արցախում ամիսներ շարունակ ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Այդ բեռը կարող է ապահովել արցախցիների մի փոքր քանակի կարիքների ընդամենը չնչին մասը։ Իսկ Արցախի բնակչության պահանջների բավարարման համար անհրաժեշտ է, որ Լաչինի միջանցքն անխափան գործի ու պարենային և ոչ պարենային ապրանքներով բեռնված մեքենաները ազատ ելք ու մուտք ունենան դեպի Արցախ։ Այս բեռնատարի մուտքն ինքնին քաղաքական է:

Ըստ այդմ, հազիվ թե կարիք կա հապճեպ ու արագ եզրահանգումներ: Մյուս կողմից էլ՝ տվյալ իրավիճակում երկարաժամկետ կանխատեսումներ կատարելն անշնորհակալ գործ է, քանի որ իրադարձությունները կտրուկ փոփոխվում են։ Առավել ևս հիմա, երբ աշխարհը և, բնականաբար, նաև մեր տարածաշրջանը առաջ է շարժվում, այսպես ասած, «քայլ առ քայլ» տարբերակով։ Դերակատարներից յուրաքանչյուրը պահի թելադրանքից բխող իր շահերով որոշակի քայլ է կատարում։ Իսկ մյուս դերակատարներն իրենց շահերից ելնելով այդ քայլին համարժեք արձագանքում են։ Այսինքն՝ աշխարհաքաղաքական փոփոխություններն ու իրադարձությունները նմանվում են ոչ թե ցատկավազքի, այլ շախմատի, այն էլ՝ այն տարբերությամբ, որ եթե շախմատում միայն երկու խաղացող են, ապա տարածաշրջանային ու միջազգային դերակատարները բազմաթիվ են։

Եթե այս տարամաբանությունից ենք դիտարկում իրադրությունն, ապա ստացվում է, որ Ակնայի ճանապարհով ռուսական բեռնատարի անցումը դեպի Արցախ ավելի շատ աշխարհաքաղաքական խնդիր է լուծում։ Ակնայի ճանապարհը բացվել է, սակայն չի կարելի ասել, թե Ադրբեջանը շահեկան վիճակում է, որովհետև այդ քայլով Ռուսաստանը ցույց տվեց, որ ինքն է շարունակում մնալ տարածաշրջանում պայմաններ թելադրողը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում