Անդրանիկ Թևանյանի հանդիպումը գիտակրթական ու մանկավարժական ոլորտի ներկայացուցիչների հետ (լուսանկար)
ՖՈՏՈԱյսօր «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում տեղի է ունեցել դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հանդիպումը գիտակրթական ու մանկավարժական ոլորտի ներկայացուցիչների հետ:
Վերջիններս մատնանշել են ոլորտում առկա խնդիրները՝ մասնավորապես ահազանգելով դպրոցներում տիրող վիճակի (դասագրքեր, կրթական ծրագրեր և այլն), ուսուցիչների սոցիալական հարցի ու կրթական ոլորտում առկա մտահոգիչ զարգացումների մասով:
Թևանյանն իր խոսքում կարևորել է կրթական ոլորտում բարեփոխումների ու լրջագույն վերանայումների հարցը:
Հայտնելով իրենց աջակցությունը Երևանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքին՝ հանդիպման մասնակիցները կարևորել են ամբողջական իշխանափոխությունից հետո կրթության ոլորտում հիմնարար բարեփոխումների անհրաժեշտությունը։
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



