Անդրանիկ Թևանյանի հանդիպումը գիտակրթական ու մանկավարժական ոլորտի ներկայացուցիչների հետ (լուսանկար)
PHOTOԱյսօր «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում տեղի է ունեցել դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հանդիպումը գիտակրթական ու մանկավարժական ոլորտի ներկայացուցիչների հետ:
Վերջիններս մատնանշել են ոլորտում առկա խնդիրները՝ մասնավորապես ահազանգելով դպրոցներում տիրող վիճակի (դասագրքեր, կրթական ծրագրեր և այլն), ուսուցիչների սոցիալական հարցի ու կրթական ոլորտում առկա մտահոգիչ զարգացումների մասով:
Թևանյանն իր խոսքում կարևորել է կրթական ոլորտում բարեփոխումների ու լրջագույն վերանայումների հարցը:
Հայտնելով իրենց աջակցությունը Երևանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքին՝ հանդիպման մասնակիցները կարևորել են ամբողջական իշխանափոխությունից հետո կրթության ոլորտում հիմնարար բարեփոխումների անհրաժեշտությունը։
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



