Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հեղափոխության» խորհուրդը, դասերը, շահառուներն ու ծանր հետևանքները. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախ պետք է փաստել, որ 2018 թվականի հայաստանյան իրադարձությունները հեղափոխություն անվանելը պարզապես մեղք է, և դրանք ոչ մի աղերս չունեն դասական հեղափոխությունների բնույթի, բովանդակության ու առաջադրած խնդիրների հետ: Հեղափոխությունը ենթադրում է արժեհամակարգի, քաղաքական կամ կառավարման համակարգի, տնտեսակարգի, սեփականության ձևերի, արտադրության և բաշխման մեղանիզմների արմատական փոփոխություններ, ինչը տեղի չունեցավ 2018թ. «հեղափոխություն» կոչվածի արդյունքում: Դա, իմ համոզմամբ, ընդամենը օտար ուժերի աջակցությամբ շանտաժով իրականացված իշխանազավթում էր, օտարների ու քայլարածների կողմից դավադրություն ու լավ կազմակերպված ավանտյուրա հայ ժողովրդի ու հայոց պետականության նկատմամբ: Ինչ վերաբերում է ընդհանրապես հեղափոխություններին կամ, առավել ևս, դրանց նմանակումներին, ապա ժողովուրդներին թվում է, թե հեղափոխությունները բերում են ազատություն, առաջընթաց, բարեկեցություն, արդարություն ու համերաշխություն, այնինչ դա ինքնախաբեություն է։

Հեղափոխությունը չի կարող խոստանալ ազատություն, համերաշխություն և սեր, հեղափոխությունը գրեթե բոլոր դեպքերում թշնամաբար է տրամադրված լինում ազատության ոգուն, այն ծառայում է մութ ու չար ուժերին, հեղափոխությունը ատելության ու նենգության ստրուկն է: Թերևս ազատությունը հետաքրքիր չէ և պետք էլ չէ ապստամբող զանգվածներին, նրանք չեն կարող կրել ազատության բեռը,տանել ազատության փարոսը: Ամբոխը երբեք չի ձգտել դեպի ճշմարտություն, նա փախչում է իրականությունից, որը իրեն դուր չի գալիս, և նախընտրում է երկրպագել մոլորությանը, պատրանքներին: Իսկ ով գիտի՝ ինչպես մոլորեցնել, վարպետորեն խաբել ամբոխին, նա հեշտությամբ դառնում է նրա տերը։ Հեղափոխությունը նույնն է պետությունների համար, ինչպես մարդու հետ պատահած դժբախտությունը՝ հիվանդությունը կամ բնական աղետը՝ երկրաշարժը կամ ջրհեղեղը: Հանրային կյանքի վերափոխումների ու առաջընթացի լավագույն ձևն էլ հեղափոխական վերափոխումները չեն, հեղափոխությունը փոփոխությունների բարբարոս ու անհեռանկար ճանապարհ է: «Գարունը միակ հեղափոխությունն է այս աշխարհում, որին կարելի է լուրջ ընդունել, և որը միշտ բերում է հաջողություններ»,- ասել է ռուս նշանավոր պոետ Ֆեդոր Տյուտչևը:

Ձախողված հեղափոխություններն էլ (իսկ, որպես կանոն, հեղափոխությունները գրեթե միշտ ձախողվում են) իրենց հետևից բերում են չարի ու ատելության կառավարություններ: «Հեղափոխությունից շահում են միայն հիմար և գռեհիկ մարդիկ։ Մեծ սրտի տեր մարդիկ միշտ կլինեն հեղափոխության զոհը»,ասել է գերմանացի բանաստեղծ Հայնրիխ Հայնեն: Հեղափոխություններն արդյունք են տգիտության, անարդարության ու աղքատության, որոնք, սակայն, իրենց հետևից նորից բերում են քաոս, ավելի մեծ անարդարություն ու աղքատություն: Անգլիացի գրող Սոմերսեթ Մոեմն է շատ դիպուկ ասել. «Հեղափոխության ժամանակ ջրի երես են բարձրանում հասարակության փրփուրը, սրիկաներն ու հանցագործները»: Իսկ հեղափոխական ամբոխը, քանի որ տգիտության, վախկոտության, ատելության ու խեղճության ներկայացուցիչն է, ամենևին էլ չի ձգտում ազատության, արդարության կամ համերաշխության. այդպիսիների նպատակը ամեն ինչ ավիրելն է, կործանելը, ապականելը, հետապնդելը, ահաբեկելը, վրեժխնդրությունը, հաշվեհարդարը և ամեն մի լավն ու գեղեցիկը ժխտելն ու արժեզրկելն է:

Այստեղից հետևում է, որ հեղափոխությունը ազգի տգետ, ցածր ու դժգոհ հատվածի դավադրությունն է ժողովրդի մնացյալ հատվածի նկատմամբ, նենգ, փոքրոգի, անճար ու դժգոհ զանգվածների ավերիչ զայրույթն է: Հանրահայտ ճշմարտություն է, որ զանգվածները կարող են ապստամբություն կամ հեղափոխություն իրականացնել, սակայն չեն կարող հետհեղափոխական արդյունավետ կառավարում իրականացնել: Հայաստանյան «հեղափոխությունն» էլ ընդամենը երկրի կերատաշտին մոտ լինելու և փառքի ու վայելքներին տիրանալու նպատակ էր հետապնդում: Որպես կանոն, հեղափոխության հաղթանակի հենց հաջորդ օրը հեղափոխականները սկսում են իրենց անձնական խնդիրները լուծել: Ժողովրդական իմաստությունը փաստում է, որ լավ իրադարձությունները բերում են երջանկություն, վատերը՝ փորձառություն ու խոհեմություն, իսկ դաժան փորձությունները լավագույն դաս են տալիս մարդկանց: Այս «հեղափոխությունը» թերևս հենց այդպիսին էր, որը հայ ժողովրդին իր գոյության ընթացքում ամենադաժան աղետն ու ամոթալի փորձությունը բերեց, ինչը ենթադրում կամ գոնե աղոտ հույս է տալիս, որ գոնե այս անգամ եզրակացություններ կանենք ու դասեր կքաղենք:

Ոչ պատահականորեն 19 – րդ դարի ռուս պատմաբան Վասիլի Կլ յուչևսկին ասել է. «Պատմությունը ուսուցիչ չէ, այլ վերակացու. նա ոչինչ չի սովորեցնում, բայց խստորեն պատժում է դասերը չիմանալու համար»: Այո, մենք խստորեն պատժվեցինք դասերը չիմանալու համար: Կարևոր դասերից է նաև այն, որ պետությունների համար թերևս չկա ավելի մեծ ողբերգություն, քան թշվառների ու ստրուկների մեծաքանակ բազմություն ունենալն է, քան երբ իշխանության են գալիս փողոցի՝ ամբոխի ներկայացուցիչները, անհայտ ծագում ունեցողները, աճպարարները, պոպուլիստները, ապաշնորհներն ու տգետները, երբ երկրի առաջին դեմքերը առաջինը չեն իրենց հպատակների մեջ: Պետությունների կործանման ամենակարճ ու հուսալի ճանապարհը կրթության ու դաստիարակության փլուզումն ու ձախողումն է, արժանապատիվ քաղաքացի չունենալը, սոցիալական անարդարությունը և միջին խավի բացակայությունը: Եվ, ի վերջո, մարդկությանն ամենաշատ աղետներ ու ողբերգություններ բերել են ավանտյուրիստները, պոպուլիստները, որոնք փորձել են ազգի փրկիչ երևալ: 2018թ. ապրիլ յան «հեղափոխությունը» եկավ ևս մեկ անգամ փաստելու Նժդեհի մարգարեական այն խոսքերի անվերապահ ճշմարտացիությունը, թե «հայի տականքն ուրիշ է»:

Այս «հեղափոխության», իսկ իրականում իշխանափոխության՝ հայ ժողովրդին բերած մեծագույն ավանդն այն կարելի է համարել, որ ամենայն մանրամասնությամբ ջրի երես հանեց մեր հասարակության արատներն ու թերությունները, բացահայտեց, թե ով ով է, և ում հետ կարելի է ճանապարհ գնալ: Իսկ դրա արդյունքում ձևավորված այս իշխանության մեծագույն դավադրությունն էլ այն է, որ պատերազմ հրահրելով ու սպանդի տանելով մի ողջ սերունդ՝ մարդկանց մեջ տարածեցին սարսափ պատերազմի նկատմամբ, կոտրեցին շատերի մեջ պայքարելու ոգին, կամքը, ստիպեցին հաշտվել ամոթալի պարտության, անարժանապատվության, ստրկության, անտարբերության, խաբեության, թրքահպատակության և անգամ ինքնաոչնչացման հետ: Հանրային կյանքում սովորական երևույթ դարձավ դավաճանությունը, ստորաքարշությունն ու սրիկայությունը ներելն ու դրա հետ համերաշխ ապրելը: Հաշտվեցինք այն մտքի հետ, որ ցանակացած անարժան ու պատահական մեկը կարող է ամենաբարձր պետական պաշտոններ զբաղեցնել: Թուրք արտահայտությունը, որ գրեթե բոլոր երկրներում նախատինքի, վիրավորանքի ու հեգնանքի խորհրդանիշ է, իսկ դավաճանությունը՝ ամենանողկալի արարքը բոլոր ժողովուրդների համար, Հայաստանում շատերն սկսեցին այդ արտահայտություններից այլևս ամենևին վատ չզգալ: Հատկապես մեկը...

Հայ ժողովրդի՝ հարյուրամյակներ կրած դաժան փորձություններն ու տառապանքները պետք է որ բերեին իմաստություն ու խոհեմություն, սակայն դա տեղի չունեցավ, և շարունակում ենք թույլ տալ նույն սխալները՝ արդյունքում կրելով բարոյական, մարդկային ու տարածքային կորուստներ: Բայց քանի որ այս փորձությունը ամենադաժաններից ու նվաստացուցիչներից էր, կարծում եմ՝ այս անգամ գոնե կսթափվենք, խելքի կգանք: Կհասկանանք, որ պետականությունը, ազգային արժանապատվությունն ու հայրենիքը գերագույն արժեք են, որ անձնական ու կուսակցական շահերը երբեք չեն կարող գերակա լինել պետական՝ հանրային շահից, որ հայը իր հայրենիքում միայն կարող է գտնել իրական երջանկություն, որ պետք է քաղաքականապես դառնանք հասուն և պետականությանն ու քաղաքական գործընթացներին, մեր երկրի ու նրա հարստության նկատմամբ ամենայն լրջությամբ և քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ վերաբերվենք:

Որ վտանգավոր է պատահական մարդկանց իշխանություն վստահելը, որ պետություն կառավարելը արվեստ է, այն ենթադրում է փորձառություն, խիզախություն, գիտելիքների մեծ պաշար և կազմակերպչական բացառիկ ունակություններ, որ դա նվիրյալ մարդկանց գործ է: Պետության հաջողությունները համազգային համերաշխության, արդարության, զարգացած կրթություն, գիտություն ունենալու, պայքարի ու աշխատանքի մեջ պետք է փնտրել: Մեր ձախողումներն ու դժբախտությունները նախ և առաջ մեր մեջ պետք է փնտրենք, մեր ժողովրդի աշխատասիրության, տաղանդի, խիզախության վրա նախ և առաջ պետք է հենվենք, Սփյուռքի ու Հայաստանի միասնության մեջ պետք է գտնենք ելքը:

Դաշնակիցների ու մեր բարեկամների հետ հարաբերություններում էլ հուսալի գործընկերոջ, փոխադարձ հարգանքի ու երախտապարտության պահվածք պետք է դրսևորենք: Անհրաժեշտ է ձևավորել այնպիսի մթնոլորտ, որտեղ կիշխի բարյացկամությունը, կարեկցելու պատրաստակամությունը, արդարությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, որտեղ տարեցների, ուսուցիչների, ծնողների, հերոսների ու մեծերի նկատմամբ կլինի յուրահատուկ հարգանք, որտեղ գիտելիքն ու կրթությունը կլինի հարգի, որտեղ ամենայն խստությամբ կպատժվեն դավաճանությունն ու խարդախությունը, կմերժվեն քծնանքը, ատելությունն ու չարությունը: Համոզված եմ, որ մարդկության բնօրրանը համարվող, քրիստոնեական արժեքներն առաջինը պետականորեն ընդունած երկրի աստվածատուր շնորհներ՝ տաղանդ, աշխատասիրություն ունեցող և խաղաղասեր մարդկանց չի կարող վերջնականապես լքել խոհեմությունն ու իմաստությունը:

Հայկ Ղազարյան Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ Կարապետյան67 համարի ավտոբուսում տղամարդ է մшհшցել Կատարը դեմ է Հորմուզի նեղուցը քաղաքական ճնշման միջոցի վերածելունԵրկու տարեկան երեխա է ընկել դիտահորի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ծնվել է նրա քույրը՝ փոքրիկ Մարիամը Լիբանանը վերացրել է մահապատիժը Ֆիլիպիններում արևադարձային փոթորիկների և մուսոնային անձրևների հետևանքով 19 մարդ է մահացել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է Կոնտեյներատար նավը, ենթադրաբար, հրթիռային հարվածի է ենթարկվել Օմանի ծոցում. ԶԼՄ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Շչերբակովկա և Նովոյե Պոլե բնակավայրերի նկատմամբ 2026թ-ի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի երեխայի նպաստի նոր սահմանաչափըԼիբանանի խորհրդարանը քվեարկել է մшhապատժի վերացման օգտին «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին Ոչ սթափ վիճակում գտնվող կինը 3-ամյա դստերը 9-րդ հարկից դուրս է նետել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (Video)Ավետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԿասեցվել է «Արտակ Քարամյան» ընկերությանը պատկանող «Ֆրուտտոնադ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել Թուրքիայում Թրամփին թաքցրել են սնունդ տեղափոխող մեքենայի մեջ Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին ՄԱԳԱՏԷ-ն կհեռացնի միջուկային նյութերը Սիրիայում գտնվող գաղտնի օբյեկտից․ Axios Ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանըԿռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանԱվստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Ռուսաստանը հայտարարել է Վրաստանի հետ պրագմատիկ կապերի ընդլայնման պատրաստակամության մասին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան iPhone 18 և այլ արժեքավոր նվերներ«Աձյալի» մեջ փաթաթած երեխա էր, սառած էր. ինչպես են գտել նորածնին Հալաբյանում (Video) Կապանում բախվել են բեռնատարն ու երթուղայինը․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Երևանում հայտնաբերված նորածնի կյանքին uպառնացող վտանգ չկա. ԱՆ Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԻշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ ՊետրոսյանԹուրքիայում հայ տղամարդ են սպանել. դին հայտնաբերվել է ՍտամբուլումԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում են Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը Խորթ հայրը սպանել է 10 ամսական երեխային՝ շատ լացելու պատճառովՈւկրաինայի ԶՈւ-ն hարվածել է Վորոնեժի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին Արագածոտնում «Opel»-ը բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում