Երևան, 06.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լույս է տեսել Արամ Վեհափառի գիրքը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Լույս է տեսել Արամ Վեհափառի գիրքը, հայտնում են Մեծկի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Հայ եկեղեցւոյ պատմութեան հոլովոյթը ուսումնասիրած ատեն կը հանդիպինք դէմքերու, որոնց հեղինակաւոր ներկայութիւնն ու դերակատարութիւնը դարաշրջանը կը լեցնեն եւ նոյնիսկ անդին կ’անցնին: Անզուգական առաքեալներէն մինչեւ սուրբ Գրիգոր Լուսաւորիչ, Ներսէս մեծ ու Սահակ պարթեւ հայրապետներէն եւ հայ գիրի անկրկնել ճարտարապետ՝ Մեսրոպ Մաշտոցէն մինչեւ Յովհան իմաստասէր Օձնեցի եւ Շնորհալի Ներսէս կաթողիկոսներ, Խրիմեան Հայրիկ ու Խապայեան Սահակ վեհափառներէն մինչեւ մեր օրերուն ապրող ու գործող Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Կաթողիկոս, անոնք ձեւակերպեցին մեր հաւաքական ինքնութիւնը եւ մարմնաւորեցին մեր իղձերը, երազներն ու իտէալները: Դարերու վկայագրութիւնները՝ վարք, ներբող կամ կենսագրութիւն, անկասկած արդար հպարտութիւն կը պատճառեն մեզի եւ կը հարստացնեն մեր միտքերը, մատենադարանները կամ գրադարանները:

Ա՛յս գիտակցութեամբ եւ ըմբռնումով կը նայինք մեր պատմութեան, եւ ուրախութիւնը ունինք մեր ժողովուրդին ներկայացնել ծննդոցը նոր հրատարակութեան մը՝ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ, Տարեգրութիւն եւ Կենսամատենագիտութիւն, Հատոր Ա., (1947-1995)», որ մէկ կողմէ ձօնուած է Արամ Վեհափառի հայրապետական 30-ամեայ առաքելութեան, միւս կողմէ, աղբիւրագիտական հսկայ հիմքի վրայ, կը նախապատրաստէ հայ եկեղեցւոյ Կիլիկիոյ Սուրբ Աթոռին վերջին 50 տարիներու համազգային առաքելութեան պատմութեան մշակումին:

Վեհափառ Հայրապետին 30-ամեակին ընդառաջ, տարբեր մտածումներու եւ բազում ծրագիրներու շրջագիծին մէջ, 2024-ին՝ Օգոստոս ամսու սկիզբը, Պիքֆայա, Սուրբ Աստուածածին Վանքի հայրապետական հովոցին մէջ Ն.Ս. Օծութեան հանդիպեցայ եւ ներկայացուցի սոյն աշխատասիրութեան պատկերացումը, նպատակը եւ իրագործման միջոցները: Վեհափառը, իրեն յատուկ ոճով եւ փորձառութեամբ, առաջարկեց քանի մը օր խորհիլ եւ իր ցուցմունքները տալ, ինչ որ ալ կատարուեցաւ եւ անցանք աշխատանքի: Երեւանի մէջ, տարբեր անձնաւորութեանց կենսամատենագիտութիւններ պատրաստուած են, հետեւաբար, հոն պէտք էր գտնել մասնագէտը: Օգոստոս ամսու վերջը հանդիպեցայ Ազգային Ակադեմիայի Հիմնարար Գրադարանի նորանշանակ տնօրէն Մայա Գրիգորեանին, որ նման աշխատանքի փորձ ունէր՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի 20 ամեակին պատրաստուած հատորով: Քննարկումներ, պատկերացումներ, աշխատակիցներ, ժամանակամիջոց, մէկ խօսքով նախապատրաստական աշխատանքները աւարտեցինք նոյն տարուան Հոկտեմբեր ամսուն: Բնականաբար տարիներու, նիւթի անհաւատալի հսկայածաւալութեան, սփիւռքեան ողջ մամուլը եւ Հայաստանի Հանրապետութեան մամուլի էջերը աստիճանաբար կը յորդէին Արամ Վեհափառի մասին տարաբնոյթ գրութիւններով:

Վեհափառը յաճախակի կերպով ո՛չ միայն իրազեկուեցաւ, այլ էական խնդիրներուն տուաւ համապատասխան լուծումներ: Աշխատանքային մեր խումբը երկու տեսակ էր: Հիմնական դերակատարներ. պատասխանատու խմբագիր՝ Շահան արք. Սարգիսեան («Կիլիկիա» Մատենադարան, Անթիլիաս), մատենագիտական խմբագիր՝ Մայա Գրիգորեան, կազմողներ՝ Գոհար Սարգսեան եւ Անուշ Մակարեան (Հիմնարար Գրադարան, Երեւան), Սօսի Սագայեան («Կիլիկիա» Մատենադարան, Անթիլիաս): Աջակցող կամ օժանդակող անձեր, հայ մամուլի կեդրոններ եւ հաստատութիւններ (Լիբանան եւ Պոլսոյ պատրիարքութիւն): Հաւաքական աշխատանքով արձանագրուած նիւթերը եւ տարիներու վրայ երկարաձգուող կեանքի մը պատմութիւնը, պարտաւորեցնող տրամաբանութեամբ, ծրագիրը վերջնական կերպով բաժնեցին երեք հատորներու, պարփակուած չորս գիրքերու մէջ: Ա. հատորը 1947-էն 1995: Բ. հատորի առաջին գիրքը՝ 30-ամեայ գահակալութեան առաջին 15 տարիները (1995-2010): Բ. հատորի երկրորդ գիրքը՝ գահակալութեան յաջորդ 15 տարիները (2011-2025): Վերջապէս՝ Գ. հատորը, ուր ընդգրկուած պիտի ըլլան օտարալեզու նիւթերը: Այս կոթողական հատորներու առաջինին հրատարակութեան մեկենասութիւնը ազնուօրէն ստանձնեց տիկին Սրբուհի Մսրլեան, իր սիրեցեալ ծնողաց՝ Նահապետի եւ Կիւլիզարի անթառամ յիշատակին: Յաջորդող հատորները մշակման ընթացքին մէջ են: Նախատեսուած է, որ Բ. հատորի Ա. եւ Բ. գիրքերը լոյս ընծայուին ներկայ տարուան մինչեւ Դեկտեմբեր ամիսը: Վերջին հատորը՝ 2027-ի ընթացքին: Գեղատիպ ու բարձրորակ հրատարակութիւնը կատարուած է Երեւան, «Զանգակ» հրատարակչատան մէջ:

Արամ Ա. Կաթողիկոսի Կենսամատենագիտութիւնը Վեհափառ Հօր տնօրինումով պիտի նուիրուին հոգեւոր-ազգային պաշտնօանական անձնաւորութեանց, աշխարհասփիւռ հայկական կեդրոններուն եւ յատկապէս գրադարաններուն, որպէս հանդիսադրում անսակարկ նուիրումին ու ծառայութեան անզուգական Հայրապետին եւ ի վայելումն հայ եկեղեցւոյ, հայ պատմութեան եւ Կիլիկեան Սուրբ Աթոռի պատմական երթը ուսումնասիրող մտաւորականութեան:

Այս առթիւ, նախ կը շնորհաւորենք Վեհափառ Հայրապետը աւելի քան յիսնամեայ փայլուն առաքելութեան համար, մաղթելով արեւշատ բազում տարիներ: Ապա՝ գիրքի պատրաստութեան ու հրատարակութեան նպաստող բոլոր սպասաւորները:

Գիրքի խորքին մօտէն ծանօթ դարձնելու նպատակով կը կցենք բովանդակութեան համառօտ ցանկը:

ՇԱՀԱՆ ԱՐՔ. ՍԱՐԳԻՍԵԱՆ

(«Կիլիկիա» Մատենադարանի տնօրէն)»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Մահացել է Ժակ Շիրակի 93-ամյա այրինԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում եւ հարակից գյուղերում այսօր՝ հունիսի 6-ին մոտ 15-20 րոպե տեւողությամբ ուժեղ կարկուտ է տեղացելՕմարի լեռնանցքում երկու ադրբեջանցի զինծառայող ձորն են ընկել Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Պաղպաղակի պատճառով 8-ամյա տղա է մահացելԱմերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՎարկերի արտոնյալ ժամկետը կփոխվի. ինչ է առաջարկում Էկոնոմիկայի նախարարությունըՎթարվել է Աբովյանի 60 շենքերի մատակարարումն ապահովող ջրագիծը (տեսանյութ) Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 5 տղամարդ 15-ամյա աղջկան խաբեությամբ մեքենա են նստեցրել և տարելՏարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին Ինչ կլինի, եթե չմասնակցես ընտրություններինԱմերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Ինչո՞ւ է որոշվել ջինսերի վրա փակցնել կաշվե պիտակ. «Փաստ»Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հունիսի). Կապույտ ջինսը, էլեկտրական արդուկը, «Տետրիս» խաղը. «Փաստ»Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել «Ծաղիկներ դու ինձ կբերես, ես քեզ էլ ծաղիկ բերել չեմ կարող». կամավոր Հրայր Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Հայաստանի ընտրական պատմության անսպասելի պատկերը՝ թվերովՄշակվել է ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը. «Փաստ»«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ»Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ»Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ»Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ»Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ»ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին․ ՆԳՆ Հունիսի 8-ին, 9-ին, 10-ին լույս չի լինելու ԿԸՀ-ն հիշեցնում է․ նախընտրական քարոզչությունն ավարտվում է հունիսի 5-ի կեսգիշերին «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՔվեարկության օրը գնացե՛ք ընտրատեղամասեր՝ առաջնորդվելով բացառապես ձեր խղճի, ազատ կամքի և համոզմունքների թելադրանքով․ ՀՀ նախագահ ԱՄՆ-ը կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում․ հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը