Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


«Հեղափոխության» խորհուրդը, դասերը, շահառուներն ու ծանր հետևանքները. «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախ պետք է փաստել, որ 2018 թվականի հայաստանյան իրադարձությունները հեղափոխություն անվանելը պարզապես մեղք է, և դրանք ոչ մի աղերս չունեն դասական հեղափոխությունների բնույթի, բովանդակության ու առաջադրած խնդիրների հետ: Հեղափոխությունը ենթադրում է արժեհամակարգի, քաղաքական կամ կառավարման համակարգի, տնտեսակարգի, սեփականության ձևերի, արտադրության և բաշխման մեղանիզմների արմատական փոփոխություններ, ինչը տեղի չունեցավ 2018թ. «հեղափոխություն» կոչվածի արդյունքում: Դա, իմ համոզմամբ, ընդամենը օտար ուժերի աջակցությամբ շանտաժով իրականացված իշխանազավթում էր, օտարների ու քայլարածների կողմից դավադրություն ու լավ կազմակերպված ավանտյուրա հայ ժողովրդի ու հայոց պետականության նկատմամբ: Ինչ վերաբերում է ընդհանրապես հեղափոխություններին կամ, առավել ևս, դրանց նմանակումներին, ապա ժողովուրդներին թվում է, թե հեղափոխությունները բերում են ազատություն, առաջընթաց, բարեկեցություն, արդարություն ու համերաշխություն, այնինչ դա ինքնախաբեություն է։

Հեղափոխությունը չի կարող խոստանալ ազատություն, համերաշխություն և սեր, հեղափոխությունը գրեթե բոլոր դեպքերում թշնամաբար է տրամադրված լինում ազատության ոգուն, այն ծառայում է մութ ու չար ուժերին, հեղափոխությունը ատելության ու նենգության ստրուկն է: Թերևս ազատությունը հետաքրքիր չէ և պետք էլ չէ ապստամբող զանգվածներին, նրանք չեն կարող կրել ազատության բեռը,տանել ազատության փարոսը: Ամբոխը երբեք չի ձգտել դեպի ճշմարտություն, նա փախչում է իրականությունից, որը իրեն դուր չի գալիս, և նախընտրում է երկրպագել մոլորությանը, պատրանքներին: Իսկ ով գիտի՝ ինչպես մոլորեցնել, վարպետորեն խաբել ամբոխին, նա հեշտությամբ դառնում է նրա տերը։ Հեղափոխությունը նույնն է պետությունների համար, ինչպես մարդու հետ պատահած դժբախտությունը՝ հիվանդությունը կամ բնական աղետը՝ երկրաշարժը կամ ջրհեղեղը: Հանրային կյանքի վերափոխումների ու առաջընթացի լավագույն ձևն էլ հեղափոխական վերափոխումները չեն, հեղափոխությունը փոփոխությունների բարբարոս ու անհեռանկար ճանապարհ է: «Գարունը միակ հեղափոխությունն է այս աշխարհում, որին կարելի է լուրջ ընդունել, և որը միշտ բերում է հաջողություններ»,- ասել է ռուս նշանավոր պոետ Ֆեդոր Տյուտչևը:

Ձախողված հեղափոխություններն էլ (իսկ, որպես կանոն, հեղափոխությունները գրեթե միշտ ձախողվում են) իրենց հետևից բերում են չարի ու ատելության կառավարություններ: «Հեղափոխությունից շահում են միայն հիմար և գռեհիկ մարդիկ։ Մեծ սրտի տեր մարդիկ միշտ կլինեն հեղափոխության զոհը»,ասել է գերմանացի բանաստեղծ Հայնրիխ Հայնեն: Հեղափոխություններն արդյունք են տգիտության, անարդարության ու աղքատության, որոնք, սակայն, իրենց հետևից նորից բերում են քաոս, ավելի մեծ անարդարություն ու աղքատություն: Անգլիացի գրող Սոմերսեթ Մոեմն է շատ դիպուկ ասել. «Հեղափոխության ժամանակ ջրի երես են բարձրանում հասարակության փրփուրը, սրիկաներն ու հանցագործները»: Իսկ հեղափոխական ամբոխը, քանի որ տգիտության, վախկոտության, ատելության ու խեղճության ներկայացուցիչն է, ամենևին էլ չի ձգտում ազատության, արդարության կամ համերաշխության. այդպիսիների նպատակը ամեն ինչ ավիրելն է, կործանելը, ապականելը, հետապնդելը, ահաբեկելը, վրեժխնդրությունը, հաշվեհարդարը և ամեն մի լավն ու գեղեցիկը ժխտելն ու արժեզրկելն է:

Այստեղից հետևում է, որ հեղափոխությունը ազգի տգետ, ցածր ու դժգոհ հատվածի դավադրությունն է ժողովրդի մնացյալ հատվածի նկատմամբ, նենգ, փոքրոգի, անճար ու դժգոհ զանգվածների ավերիչ զայրույթն է: Հանրահայտ ճշմարտություն է, որ զանգվածները կարող են ապստամբություն կամ հեղափոխություն իրականացնել, սակայն չեն կարող հետհեղափոխական արդյունավետ կառավարում իրականացնել: Հայաստանյան «հեղափոխությունն» էլ ընդամենը երկրի կերատաշտին մոտ լինելու և փառքի ու վայելքներին տիրանալու նպատակ էր հետապնդում: Որպես կանոն, հեղափոխության հաղթանակի հենց հաջորդ օրը հեղափոխականները սկսում են իրենց անձնական խնդիրները լուծել: Ժողովրդական իմաստությունը փաստում է, որ լավ իրադարձությունները բերում են երջանկություն, վատերը՝ փորձառություն ու խոհեմություն, իսկ դաժան փորձությունները լավագույն դաս են տալիս մարդկանց: Այս «հեղափոխությունը» թերևս հենց այդպիսին էր, որը հայ ժողովրդին իր գոյության ընթացքում ամենադաժան աղետն ու ամոթալի փորձությունը բերեց, ինչը ենթադրում կամ գոնե աղոտ հույս է տալիս, որ գոնե այս անգամ եզրակացություններ կանենք ու դասեր կքաղենք:

Ոչ պատահականորեն 19 – րդ դարի ռուս պատմաբան Վասիլի Կլ յուչևսկին ասել է. «Պատմությունը ուսուցիչ չէ, այլ վերակացու. նա ոչինչ չի սովորեցնում, բայց խստորեն պատժում է դասերը չիմանալու համար»: Այո, մենք խստորեն պատժվեցինք դասերը չիմանալու համար: Կարևոր դասերից է նաև այն, որ պետությունների համար թերևս չկա ավելի մեծ ողբերգություն, քան թշվառների ու ստրուկների մեծաքանակ բազմություն ունենալն է, քան երբ իշխանության են գալիս փողոցի՝ ամբոխի ներկայացուցիչները, անհայտ ծագում ունեցողները, աճպարարները, պոպուլիստները, ապաշնորհներն ու տգետները, երբ երկրի առաջին դեմքերը առաջինը չեն իրենց հպատակների մեջ: Պետությունների կործանման ամենակարճ ու հուսալի ճանապարհը կրթության ու դաստիարակության փլուզումն ու ձախողումն է, արժանապատիվ քաղաքացի չունենալը, սոցիալական անարդարությունը և միջին խավի բացակայությունը: Եվ, ի վերջո, մարդկությանն ամենաշատ աղետներ ու ողբերգություններ բերել են ավանտյուրիստները, պոպուլիստները, որոնք փորձել են ազգի փրկիչ երևալ: 2018թ. ապրիլ յան «հեղափոխությունը» եկավ ևս մեկ անգամ փաստելու Նժդեհի մարգարեական այն խոսքերի անվերապահ ճշմարտացիությունը, թե «հայի տականքն ուրիշ է»:

Այս «հեղափոխության», իսկ իրականում իշխանափոխության՝ հայ ժողովրդին բերած մեծագույն ավանդն այն կարելի է համարել, որ ամենայն մանրամասնությամբ ջրի երես հանեց մեր հասարակության արատներն ու թերությունները, բացահայտեց, թե ով ով է, և ում հետ կարելի է ճանապարհ գնալ: Իսկ դրա արդյունքում ձևավորված այս իշխանության մեծագույն դավադրությունն էլ այն է, որ պատերազմ հրահրելով ու սպանդի տանելով մի ողջ սերունդ՝ մարդկանց մեջ տարածեցին սարսափ պատերազմի նկատմամբ, կոտրեցին շատերի մեջ պայքարելու ոգին, կամքը, ստիպեցին հաշտվել ամոթալի պարտության, անարժանապատվության, ստրկության, անտարբերության, խաբեության, թրքահպատակության և անգամ ինքնաոչնչացման հետ: Հանրային կյանքում սովորական երևույթ դարձավ դավաճանությունը, ստորաքարշությունն ու սրիկայությունը ներելն ու դրա հետ համերաշխ ապրելը: Հաշտվեցինք այն մտքի հետ, որ ցանակացած անարժան ու պատահական մեկը կարող է ամենաբարձր պետական պաշտոններ զբաղեցնել: Թուրք արտահայտությունը, որ գրեթե բոլոր երկրներում նախատինքի, վիրավորանքի ու հեգնանքի խորհրդանիշ է, իսկ դավաճանությունը՝ ամենանողկալի արարքը բոլոր ժողովուրդների համար, Հայաստանում շատերն սկսեցին այդ արտահայտություններից այլևս ամենևին վատ չզգալ: Հատկապես մեկը...

Հայ ժողովրդի՝ հարյուրամյակներ կրած դաժան փորձություններն ու տառապանքները պետք է որ բերեին իմաստություն ու խոհեմություն, սակայն դա տեղի չունեցավ, և շարունակում ենք թույլ տալ նույն սխալները՝ արդյունքում կրելով բարոյական, մարդկային ու տարածքային կորուստներ: Բայց քանի որ այս փորձությունը ամենադաժաններից ու նվաստացուցիչներից էր, կարծում եմ՝ այս անգամ գոնե կսթափվենք, խելքի կգանք: Կհասկանանք, որ պետականությունը, ազգային արժանապատվությունն ու հայրենիքը գերագույն արժեք են, որ անձնական ու կուսակցական շահերը երբեք չեն կարող գերակա լինել պետական՝ հանրային շահից, որ հայը իր հայրենիքում միայն կարող է գտնել իրական երջանկություն, որ պետք է քաղաքականապես դառնանք հասուն և պետականությանն ու քաղաքական գործընթացներին, մեր երկրի ու նրա հարստության նկատմամբ ամենայն լրջությամբ և քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ վերաբերվենք:

Որ վտանգավոր է պատահական մարդկանց իշխանություն վստահելը, որ պետություն կառավարելը արվեստ է, այն ենթադրում է փորձառություն, խիզախություն, գիտելիքների մեծ պաշար և կազմակերպչական բացառիկ ունակություններ, որ դա նվիրյալ մարդկանց գործ է: Պետության հաջողությունները համազգային համերաշխության, արդարության, զարգացած կրթություն, գիտություն ունենալու, պայքարի ու աշխատանքի մեջ պետք է փնտրել: Մեր ձախողումներն ու դժբախտությունները նախ և առաջ մեր մեջ պետք է փնտրենք, մեր ժողովրդի աշխատասիրության, տաղանդի, խիզախության վրա նախ և առաջ պետք է հենվենք, Սփյուռքի ու Հայաստանի միասնության մեջ պետք է գտնենք ելքը:

Դաշնակիցների ու մեր բարեկամների հետ հարաբերություններում էլ հուսալի գործընկերոջ, փոխադարձ հարգանքի ու երախտապարտության պահվածք պետք է դրսևորենք: Անհրաժեշտ է ձևավորել այնպիսի մթնոլորտ, որտեղ կիշխի բարյացկամությունը, կարեկցելու պատրաստակամությունը, արդարությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, որտեղ տարեցների, ուսուցիչների, ծնողների, հերոսների ու մեծերի նկատմամբ կլինի յուրահատուկ հարգանք, որտեղ գիտելիքն ու կրթությունը կլինի հարգի, որտեղ ամենայն խստությամբ կպատժվեն դավաճանությունն ու խարդախությունը, կմերժվեն քծնանքը, ատելությունն ու չարությունը: Համոզված եմ, որ մարդկության բնօրրանը համարվող, քրիստոնեական արժեքներն առաջինը պետականորեն ընդունած երկրի աստվածատուր շնորհներ՝ տաղանդ, աշխատասիրություն ունեցող և խաղաղասեր մարդկանց չի կարող վերջնականապես լքել խոհեմությունն ու իմաստությունը:

Հայկ Ղազարյան Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference