Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թող այս Նոր Տարին ավելի լուսավորի մեր հոգին. Մանվել Գիրգորյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ.

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների և իմ անունից շնորհավորում եմ համայն հայությանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում մեր ժողովրդին բարօրություն, համախմբում և միասնություն:

Համախմբում, որ ազգովի կարողանանք դիմակայել մեզ սպասող մարտահրավերներին, միասնություն, որ միասնական ջանքերով հասնենք մեր համընդհանուր բարօրությանն ու իղձերի իրականացմանը:

Շնորհավորում եմ Հայաստանում ապրող մեր ժողովրդին, ցանկանում ամուր հավատ եւ վստահություն վաղվա օրվա հանդեպ:

Շնորհավորում եմ արցախահայությանը, մաղթում անկոտրում կամք եւ հավատ սեփական ճակատագրի հարցում:

Շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը, մաղթում դժվարագույն պայմաններում տոկունություն ինքնության պահպանման հարցում:

Շնորհավորում եմ հայոց բանակին՝ սահմանապահ զինվորից պաշտպանության նախարար ու գերագույն գլխավոր հրամանատար: Մեր բանակն է մեր և մեր տարածաշրջանի խաղաղության երաշխավորը: Մեր բանակը հզոր է, պաշտպանունակ, սակայն, թշնամին նենգ է, եւ երբեմն ոսոխի դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս նաեւ զոհեր ենք ունենում: Ես ներողություն եմ խնդրում այդ հերոս տղաների մայրերից: Ներե՛ք մեզ, թանկագին մայրեր, եթե կարող եք և վստահ եղեք, որ ձեր զավակներն, ընտրելով գիտակցված մահն, անմահացել են: Նրանք երկնքից էլ հսկում են մեր, մեր զավակների անդորրը: Այդ հրաշալի, քաջ տղաների օրինակով ենք մենք դաստիարակում պատանի, երիտասարդ երկրապահներին:

Շնորհավորում եմ հերոսներ ծնող հայոց հերոս մայրերին, կանանց, մեր քույրերին, դուստրերին, որ հաստատուն մնան իրենց առաքելության մեջ:

Առանձնահատուկ շնորհավորանքներս եմ հղում մեր նոր սերնդին, որ եռասերունդ երկրապահի դրոշը մեկնած ընթանում է առաջ: Տարին առավել քան հաջողակ էր պատանի, երիտասարդ երկրապահների ռազմահայրենասիրական դաստիարակության, հրամանատարասերժանտական դասընթացների ուղղությամբ։ Նախ՝ հայրենասիրական ակումբներ հիմնվեցին Հանրապետության բոլոր դպրոցներում, պատանի երկրապահների թիվը տարվա ընթացքում եռապատկվեց։ Եվ երկրորդ՝ ՀՀ նախագահ, երկրապահ Սերժ Սարգսյանի բարի կամքի դրսևորման շնորհիվ, եռասերունդ Երկրապահը Գեղարքունիքի մարզի անտառի մի գեղատեսիլ հատվածում ունեցավ սեփական ճամբար։ Շնորհավորում եմ նաեւ պատանի, երիտասարդ երկրապահների ծնողներին, որ իրենց երեխաներին վստահում են պետությանն ու Երկրապահին:

Շնորհավորում եմ Երկրապահին, մաղթում սեփական առաքելության հանդեպ հաստատուն հավատ եւ բեղմնավոր գործունեություն: Մենք պատմական առաքելություն ունենք:

Անցած տարին մեզ համար լեցուն էր բազմաբնույթ հաջողություններով և դժվարին մարտահրավերներով: Շարունակելով համընդհանուր ջանքերով կարգավորել մեր առջեւ դրված խնդիրները' մենք շարունակեցինք նաեւ հուշագրերի ստորագրումը պետականության կարեւորագույն ինստիտուտների հետ, որպեսզի համատեղենք մեր ընդհանուր ջանքերը հանուն մեր երկրի ու պետականության հզորացման: Շնորհավորում եմ Երկրապահի գործընկեր կառույցներին, հատկապես՝ գործակցության հուշագրեր ստորագրած կառույցներին։

Տարին նշանակալից էր հատկապես նրանով, որ աշխարհասփյուռ հայերով, պետականորեն և առաջադեմ համայն մարդկության հետ միասին նշեցինք Հայոց մեծ Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Բացառիկ իրադարձություն էր, որ ցեղասպանության անմեղ զոհերը սրբադասվեցին։ Մենք էլ ի հիշատակ սրբադասված նահատակների Հայաստանի, Արցախի, Սփյուռքի տարբեր բնակավայրերում Ջուղայի խաչքարերի կրկնօրինակները տեղադրեցինք՝ ապացուցելու համար, որ հայի հավատքը, հայի արարչաստեղծ ոգին, հայ մշակույթն անմահ են։ Արդեն տեղադրել ենք Ջուղայի խաչքարերի մոտ 4 տասնյակ կրկնօրինակ, ծրագիրը շարունակական է՝ այս խաչքարերն անվերջ տեղադրվելու են:

Մեր ազգի համար կարևոր քննություն էր նաև սահմանադրական հանրաքվեն, որից ևս պատվով դուրս եկանք՝ հերթական անգամ ապացուցելով մեր համազգային միասնականությունը։

Եվս անգամ շնորհավորում եմ համայն հայությանը, հայոց բոլոր մայրերին, մեր Մեծ մորը' Գրետա մայրիկին, հերոսներ ծնող մեր բոլոր մայրերին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ու մաղթում առողջություն և արևշատություն:

Դարձյալ շնորհավորանքներս արցախահայությանը: Համոզված եղեք, հարգելի արցախցիներ, որ եռասերունդ Երկրապահը միշտ ձեր կողքին է, և ոչ միայն այսօր, այլև առհավետ:

Թող այս Նոր Տարին ավելի լուսավորի մեր հոգին ու ապրենք երկրի և պետության հանդեպ մեր պարտքը սրբորեն կատարելով:

2016 թվականի հետ բազում հույսեր ենք կապում, որոնք կիրականանան, քանի որ մեր ազգը կգործի միասնությամբ։

Քաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԽամենեիի որդին ցանկանում է առաջին անգամ հանրությանը ներկայանալ Երկրի վրա սկսվել է հզոր մագնիսական փոթորիկ Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետները «Փեթակ» տոնավաճառում հոսանքի լարերից հրդեհ է բռնկվել Պուտինը զարմացրել է Արևմուտքին իր որոշմամբ Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ 14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Այսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՀայկական «հետք». ո՞վ և ինչպե՞ս է ստեղծել առաջին բանկոմատները. «Փաստ»Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 հուլիսի). Սկսել է գործել աշխարհի առաջին երկաթուղին, երկու անգամ կրկնվել է հուլիսի 4-ը. «Փաստ»Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ»Տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա Սպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանԿլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»Պետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ներքին իրավիճակի և տնտեսական մարտահրավերների մասինՊայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր Կամենդատյան«Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»Մեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ ԱդամյանԱվտովթար՝ Լոռու մարզում․ Ստեփանավան քաղաքի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն «ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըԱրտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Աբրահամյան Կարո՞ղ է իշխանությունը խոսել ողջ ժողովրդի անունիցԻ՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»Մոլդովայի հրաժարականը և Հայաստանի տնտեսական իրականությունը«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»Թրամփը կոմունիզմը անվանել է ԱՄՆ-ի ազատության համար «մահացու սպառնալիք» Տարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր․ Պուտին Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»