Yerevan, 04.July.2026,
00
:
00
BREAKING


Թող այս Նոր Տարին ավելի լուսավորի մեր հոգին. Մանվել Գիրգորյան

SOCIETY

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ.

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների և իմ անունից շնորհավորում եմ համայն հայությանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում մեր ժողովրդին բարօրություն, համախմբում և միասնություն:

Համախմբում, որ ազգովի կարողանանք դիմակայել մեզ սպասող մարտահրավերներին, միասնություն, որ միասնական ջանքերով հասնենք մեր համընդհանուր բարօրությանն ու իղձերի իրականացմանը:

Շնորհավորում եմ Հայաստանում ապրող մեր ժողովրդին, ցանկանում ամուր հավատ եւ վստահություն վաղվա օրվա հանդեպ:

Շնորհավորում եմ արցախահայությանը, մաղթում անկոտրում կամք եւ հավատ սեփական ճակատագրի հարցում:

Շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը, մաղթում դժվարագույն պայմաններում տոկունություն ինքնության պահպանման հարցում:

Շնորհավորում եմ հայոց բանակին՝ սահմանապահ զինվորից պաշտպանության նախարար ու գերագույն գլխավոր հրամանատար: Մեր բանակն է մեր և մեր տարածաշրջանի խաղաղության երաշխավորը: Մեր բանակը հզոր է, պաշտպանունակ, սակայն, թշնամին նենգ է, եւ երբեմն ոսոխի դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս նաեւ զոհեր ենք ունենում: Ես ներողություն եմ խնդրում այդ հերոս տղաների մայրերից: Ներե՛ք մեզ, թանկագին մայրեր, եթե կարող եք և վստահ եղեք, որ ձեր զավակներն, ընտրելով գիտակցված մահն, անմահացել են: Նրանք երկնքից էլ հսկում են մեր, մեր զավակների անդորրը: Այդ հրաշալի, քաջ տղաների օրինակով ենք մենք դաստիարակում պատանի, երիտասարդ երկրապահներին:

Շնորհավորում եմ հերոսներ ծնող հայոց հերոս մայրերին, կանանց, մեր քույրերին, դուստրերին, որ հաստատուն մնան իրենց առաքելության մեջ:

Առանձնահատուկ շնորհավորանքներս եմ հղում մեր նոր սերնդին, որ եռասերունդ երկրապահի դրոշը մեկնած ընթանում է առաջ: Տարին առավել քան հաջողակ էր պատանի, երիտասարդ երկրապահների ռազմահայրենասիրական դաստիարակության, հրամանատարասերժանտական դասընթացների ուղղությամբ։ Նախ՝ հայրենասիրական ակումբներ հիմնվեցին Հանրապետության բոլոր դպրոցներում, պատանի երկրապահների թիվը տարվա ընթացքում եռապատկվեց։ Եվ երկրորդ՝ ՀՀ նախագահ, երկրապահ Սերժ Սարգսյանի բարի կամքի դրսևորման շնորհիվ, եռասերունդ Երկրապահը Գեղարքունիքի մարզի անտառի մի գեղատեսիլ հատվածում ունեցավ սեփական ճամբար։ Շնորհավորում եմ նաեւ պատանի, երիտասարդ երկրապահների ծնողներին, որ իրենց երեխաներին վստահում են պետությանն ու Երկրապահին:

Շնորհավորում եմ Երկրապահին, մաղթում սեփական առաքելության հանդեպ հաստատուն հավատ եւ բեղմնավոր գործունեություն: Մենք պատմական առաքելություն ունենք:

Անցած տարին մեզ համար լեցուն էր բազմաբնույթ հաջողություններով և դժվարին մարտահրավերներով: Շարունակելով համընդհանուր ջանքերով կարգավորել մեր առջեւ դրված խնդիրները' մենք շարունակեցինք նաեւ հուշագրերի ստորագրումը պետականության կարեւորագույն ինստիտուտների հետ, որպեսզի համատեղենք մեր ընդհանուր ջանքերը հանուն մեր երկրի ու պետականության հզորացման: Շնորհավորում եմ Երկրապահի գործընկեր կառույցներին, հատկապես՝ գործակցության հուշագրեր ստորագրած կառույցներին։

Տարին նշանակալից էր հատկապես նրանով, որ աշխարհասփյուռ հայերով, պետականորեն և առաջադեմ համայն մարդկության հետ միասին նշեցինք Հայոց մեծ Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Բացառիկ իրադարձություն էր, որ ցեղասպանության անմեղ զոհերը սրբադասվեցին։ Մենք էլ ի հիշատակ սրբադասված նահատակների Հայաստանի, Արցախի, Սփյուռքի տարբեր բնակավայրերում Ջուղայի խաչքարերի կրկնօրինակները տեղադրեցինք՝ ապացուցելու համար, որ հայի հավատքը, հայի արարչաստեղծ ոգին, հայ մշակույթն անմահ են։ Արդեն տեղադրել ենք Ջուղայի խաչքարերի մոտ 4 տասնյակ կրկնօրինակ, ծրագիրը շարունակական է՝ այս խաչքարերն անվերջ տեղադրվելու են:

Մեր ազգի համար կարևոր քննություն էր նաև սահմանադրական հանրաքվեն, որից ևս պատվով դուրս եկանք՝ հերթական անգամ ապացուցելով մեր համազգային միասնականությունը։

Եվս անգամ շնորհավորում եմ համայն հայությանը, հայոց բոլոր մայրերին, մեր Մեծ մորը' Գրետա մայրիկին, հերոսներ ծնող մեր բոլոր մայրերին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ու մաղթում առողջություն և արևշատություն:

Դարձյալ շնորհավորանքներս արցախահայությանը: Համոզված եղեք, հարգելի արցախցիներ, որ եռասերունդ Երկրապահը միշտ ձեր կողքին է, և ոչ միայն այսօր, այլև առհավետ:

Թող այս Նոր Տարին ավելի լուսավորի մեր հոգին ու ապրենք երկրի և պետության հանդեպ մեր պարտքը սրբորեն կատարելով:

2016 թվականի հետ բազում հույսեր ենք կապում, որոնք կիրականանան, քանի որ մեր ազգը կգործի միասնությամբ։

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026