Երևան, 11.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայկական «հետք». ո՞վ և ինչպե՞ս է ստեղծել առաջին բանկոմատները. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բանկոմատների անհրաժեշտությունն արդեն իսկ ի հայտ էր եկել 20-րդ դարի սկզբին: Անհրաժեշտ էր մի մեքենա, որը կկարողանար կանխիկ գործարքներ իրականացնել առանց մարդու միջամտության: Շատերն էին ցանկանում նախագծել նման ապարատ: Իսկ ո՞վ է հնարել մեր ժամանակներում այդքան տարածված բանկոմատը:

Դա կատարել է ազգությամբ հայ Լյութեր Ջորջ Սիմյանը 1939 թվականին: Հենց նա է հիմք դրել բանկոմատների պատմությանը: Սիմյանը առաջինն է ստեղծել մի մեքենա, որը կարող է կանխիկ գումար ընդունել, և որի միջոցով կարելի է վճարել անդորրագրերը: Նա այն անվանել է Bankograph: Վարկային քարտեր այն ժամանակ գոյություն չեն ունեցել, ուստի եղած գործառույթները բավարար են եղել: Իր ստեղծած սարքի ներսում Սիմյանը տեղադրել է փոքրիկ լուսանկարչական ապարատ փողերը լուսանկարելու համար: Յուրաքանչյուր լուսանկարում դրոշմվում էր ժամանակն ու ամսաթիվը: Յուրաքանչյուր հաճախորդին տրվել է միջոցներ ստանալու մասին անդորրագիր: Գյուտարարը համոզել է բանկերից մեկի ղեկավարությանը՝ փորձարկել պատմության մեջ ստեղծված այդ առաջին բանկոմատը: Այնուամենայնիվ, սարքն ունեցել է մի քանի թերություններ. բանկոմատը կապ չի ունեցել բանկի հետ, փող ընդունել է, բայց չի տվել և եղել է շատ մեծ: Պարզ է, որ նման բանկոմատների պահանջարկը շատ քիչ է եղել, և արդյունքում փորձարկումները շուտով դադարեցվել են:

1967 թվականին Ջոն Շեֆերդ-Բարոնն է շարունակել բանկոմատների զարգացման պատմությունը: Նրա սարքը տեղադրվել է Լոնդոնի հյուսիսում գտնվող մեծ բանկի մոտ: Այս բանկոմատն արդեն ուներ անդորրագրերի հիման վրա կանխիկ գումար տալու գործառույթ, իսկ անդորրագրերը կարելի էր վերցնել բանկի աշխատողից: Հետագայում այդ անդորրագրերի փոխարեն հայտնվել են պլաստիկ քարտերն ու հայտնի PIN կոդերը: Սկզբնական շրջանում քարտային գործարքները նշվել են հենց քարտի վրա դակված անցքերի տեսքով: Այս բանկոմատն ավելի հաջող է ստացվել, բայց դա էլ երկար չի օգտագործվել:

Բանկոմատների պատմության մեջ բեկում տեղի է ունեցել, երբ գյուտարար Դոնալդ Վետցելը ստեղծել է մագնիսական շերտով հայտնի պլաստիկ քարտերը, որոնք պարունակում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները սեփականատիրոջ և նրա գործունեության մասին: Սկզբնապես այդ քարտերը եղել են շատ թանկ և բաշխվել են միայն շատ մեծ բանկերի կողմից: 1973 թվականին բանկոմատը պաշտոնապես արտոնագրվել է: 2005 թվականին իր գյուտի համար Դոնալդ Վետցելը Մեծ Բրիտանիայի թագուհուց ստացել է Բրիտանական կայսրության շքանշան: Ներկայում աշխարհում կան միլիոնավոր բանկոմատներ, ընդ որում՝ դրանց քանակը անընդհատ աճում է:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին․ Վարդավառին անձրև կտեղա՞Հուլիսյան ապոկալիպսիս. Մոսկվային մոտենում է հզոր ցիկլոնԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիՌուսաստանից, Ադրբեջանի տարածքով, հեղուկ գազ և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՄատենադարանի պատվիրակությունը ժամանել է Սուրբ Ղազար կղզիՍև հաղարջ. օգուտներ, վնասներ և հակացուցումներԵղեգնաձորում բախվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը․ կան վիրավորներՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականԲաքվում հայերի դատավարության նոր նիստ է անցկացվելՖրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակՆորվեգիա-Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է, սպասվում է մինչև +43 աստիճանԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղարՏագնապ Անգլիայի հավաքականում. թիմի ճամբարում վարակ կաԵրևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրՈւկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. ՋաբարովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանՖԻՖԱ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի Վենեսուելայում երկրաշարժից տուժածներինՀունաստան-Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցություններըԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Երբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանՏղամարդը ներխուժել է նախկին կնոջ տուն և դանակահարել նրա 5-ամյա որդունԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԻրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը Ժողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՈ՞ր միրգն ու բանջարեղենը կարող են թանկանալ այս տարի. ինչ են կանխատեսում մասնագետներըRyanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՎլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո «Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԵթե մարդն անում է այս 6 բանը, նշանակում է՝ նա բարձր ինտելեկտ ունիՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին Ուտում է արջի պես․ ի՞նչ է ներառում Հալանդի սննդակարգը Մենք թուրքական կողմի հետ կապեր ենք ունեցել այս թեմայով, և մենք շարունակելու ենք կապերը. Պեսկովը՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի վաճառքի մասին Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտшնգի կարմիր մակարդակ Օսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր դեբյուտային սինգլը` 88 տարեկանում