Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանցիների համար առաջնահերթ են տրանսպորտի, կոմունալ վարձի, աղբահանության հետ կապված խնդիրները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայրաքաղաքաբնակները GALLUP International association»-ի «Երևանցիները Երևանի մասին» հետազոտության ժամանակ նշել են, որ վերջին մեկ տարվա ընթացքում Երևանում բարեկարգվել է քաղաքի տեսքը, կառուցվել են խաղահրապարակներ, տեղադրվել են նոր նստարաններ: Հարցվածները հնարավորություն են ունեցել գնահատելու քաղաքապետարանի, համայնքների և ոստիկանության աշխատանքը:

«5-րդ տարին ենք անցկացնում նման հետազոտություն: Կարող ենք տեսնել դրական և բացասական փոփոխություններ: Դեմ առ դեմ հարցումներ են իրականացվել: Հարցումների քանակը եղել է 1260-ը, հետազոտության իրականացման ժամանակահատվածը` դեկտեմբերի 3-22-ը: Հետազոտությունն անցկացվել է Երևանում: Հարցին «Ինչպես կգնահատեք ընդհանուր առմամբ Երևան քաղաքի փոփոխությունները վերջին 1 տարվա ընթացքում», հարցվածների 51 տոկոսը «ավելի շուտ դրական» է պատասխանել, 7 տոկոսը` «լիովին դրական», 15 տոկոսը` «ավելի շուտ բացասական» , 13 տոկոսը` «ընդհանրապես բացասական», 13 տոկոսն էլ` դժվարացել է պատասխանել»,-տեղեկացրեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Մայրաքաղաքաբնակները Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրներ են նշել տրասնպորտի, կոմունալ վարձի, աղբահանության հետ կապված հարցերը:

«Քաղաքապետարանի, թաղապետարանների կողմից իրականացրած դրական փոփոխություններ (ծրագրեր) են նշվել քաղաքի տեսքի բարեկարգումը, խաղահրապարակների կառուցումը, նստարանների տեղադրումը, այգիների, բակերի բարեկարգումը, ասֆալտապատումը»,-նշեց Արամ Նավասարդյանը:

Երևանցիների 50 տոկոսը կցանկանար, որ մայրաքաղաքում ավելանան կանաչապատ տարածքները, 18 տոկոսը` կառուցվեն նոր խաղահրապարակներ, իսկ մյուս մասը, որ ավելանան մշակութային, սպորտային միջոցառումները և շաբաթօրյակները:

«Մաքրության, անվտանգության, կանաչապատ լինելու և լուսավորության առումով ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Երևանի Ավան և Կենտրոն համայնքները: Կենտրոնը լուսավորության հետ կապված շատ բարձր բալեր է ստացել: Ամենացածր միավորներ են ստացել Նուբարաշենը, Քանաքեռ-Զեյթունը և Շենգավիթը»,-տեղեկացրեց Արամ Նավասարդյանը:

Երևանի զբոսաշրջության զարգացման համար որպես կարևոր նախապայման քաղաքացիների 47տոկոսը նշել է հին շինություննների պահպանում, 37 տոկոսը` Հին Երևանի վերականգնումը, 21 տոկոսը` կանաչապատ տարածքների ավելացում, 15 տոկոսը` լուսավորության ավելացումը : Նշվել են նաև այլ առաջարկներ:

Ամենաբարձրը գնահատվել են Երևանի քաղաքապետի, Ավանի, Դավիթաշենի թաղապետերի կատարած աշխատանքը, ամենացածրը` Աջափնյակի թաղապետինը:

Երևանի քաղաքապետարանի ներդրումների վարչության պետ Արմեն Հարությանը շնորհակալություն հայտնեց «GALLUP International association»-ին նման հարցում կատարելու, ինչպես նաև երևանցիներին` ակտիվ մասնակցելու համար:

«Հնարավորություն է ստեղծվում երևանցիների կարծիքը լսել կատարված աշխատանքների վերաբերյալ: Աղբահանությունը, լուսավորությունը, տրանսպորտը , կանաչ տարածքների ավելացումը համահունչ են Երևանի զարգացման ծրագրի գերակայություններին: Երևանի քաղաքապետարանը պատասխանատվություն է ստացել մինչև 2020 թվականը 20 տոկոսով ջերմոցային գազերի կրճատում ապահովել, որը լուսավորության արդիականացման ծրագիրը բաղադրիչ է կազմում»,-նշեց նա:

Արմեն Հարությանը շեշտեց, որ արդեն իսկ 10-ը համայնքներում աղբահանություն է իրականացնում «Սանիտեք» ընկերությունը, և որոշ համայքներում այն մուտք չունի:Նա նաև հավելեց, որ քաղաքացիները չսահմանված վայրերում հաճախ են աղբ թափում, և անհրաժեշտ է, որ երևանցիները զերծ մնան դրանից:

«Կանաչապատ տարածքների ավելացումը գերակայություններից է, տարեցտարի ավելանում են կանաչ տարածքները: Վերջին 2 տարիներին մշակութային և սպորտային ծրագրերը նունյպես ավելացել են, կազմակերպվեց Կիսամարաթոն, շատ հետաքրքիր միջոցառում էր, Ձմեռ պապերի վազք իրականացվեց: Հաջորդ տարի կշարունակվեն հաջողություն ունեցած ծրագրերը, կիրականացվեն նաև նոր ծրագրեր»,-եզրափակեց նա:

 

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են Հայտնի է դարձել Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունների ամսաթիվը Վլադիմիր Սարուխանյանը՝ IBA Nomad 15 մրցաշարի հաղթող Ստամբուլ–Միներալնիե Վոդի չվերթը տագնապի ազդանշան է տվել և վերադարձել է օդանավակայան ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանԱրեգակի վրա ինը ուժեղ բռնկում է եղել Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»Կոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին. Կարապետյան Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Ռուսաստանը հարվածել է Զապորոժիեի մարզում ուկրաինական նավթամբարի Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՄի քանի ժամ ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների քննության գնահատականների բողոքարկման գործընթացը Քաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԽամենեիի որդին ցանկանում է առաջին անգամ հանրությանը ներկայանալ Երկրի վրա սկսվել է հզոր մագնիսական փոթորիկ Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետները «Փեթակ» տոնավաճառում հոսանքի լարերից հրդեհ է բռնկվել Պուտինը զարմացրել է Արևմուտքին իր որոշմամբ Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ 14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Այսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՀայկական «հետք». ո՞վ և ինչպե՞ս է ստեղծել առաջին բանկոմատները. «Փաստ»Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 հուլիսի). Սկսել է գործել աշխարհի առաջին երկաթուղին, երկու անգամ կրկնվել է հուլիսի 4-ը. «Փաստ»Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ»Տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա Սպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանԿլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»Պետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ներքին իրավիճակի և տնտեսական մարտահրավերների մասինՊայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր Կամենդատյան«Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»Մեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ ԱդամյանԱվտովթար՝ Լոռու մարզում․ Ստեփանավան քաղաքի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն