Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


Երևանցիների համար առաջնահերթ են տրանսպորտի, կոմունալ վարձի, աղբահանության հետ կապված խնդիրները

SOCIETY

Մայրաքաղաքաբնակները GALLUP International association»-ի «Երևանցիները Երևանի մասին» հետազոտության ժամանակ նշել են, որ վերջին մեկ տարվա ընթացքում Երևանում բարեկարգվել է քաղաքի տեսքը, կառուցվել են խաղահրապարակներ, տեղադրվել են նոր նստարաններ: Հարցվածները հնարավորություն են ունեցել գնահատելու քաղաքապետարանի, համայնքների և ոստիկանության աշխատանքը:

«5-րդ տարին ենք անցկացնում նման հետազոտություն: Կարող ենք տեսնել դրական և բացասական փոփոխություններ: Դեմ առ դեմ հարցումներ են իրականացվել: Հարցումների քանակը եղել է 1260-ը, հետազոտության իրականացման ժամանակահատվածը` դեկտեմբերի 3-22-ը: Հետազոտությունն անցկացվել է Երևանում: Հարցին «Ինչպես կգնահատեք ընդհանուր առմամբ Երևան քաղաքի փոփոխությունները վերջին 1 տարվա ընթացքում», հարցվածների 51 տոկոսը «ավելի շուտ դրական» է պատասխանել, 7 տոկոսը` «լիովին դրական», 15 տոկոսը` «ավելի շուտ բացասական» , 13 տոկոսը` «ընդհանրապես բացասական», 13 տոկոսն էլ` դժվարացել է պատասխանել»,-տեղեկացրեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Մայրաքաղաքաբնակները Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրներ են նշել տրասնպորտի, կոմունալ վարձի, աղբահանության հետ կապված հարցերը:

«Քաղաքապետարանի, թաղապետարանների կողմից իրականացրած դրական փոփոխություններ (ծրագրեր) են նշվել քաղաքի տեսքի բարեկարգումը, խաղահրապարակների կառուցումը, նստարանների տեղադրումը, այգիների, բակերի բարեկարգումը, ասֆալտապատումը»,-նշեց Արամ Նավասարդյանը:

Երևանցիների 50 տոկոսը կցանկանար, որ մայրաքաղաքում ավելանան կանաչապատ տարածքները, 18 տոկոսը` կառուցվեն նոր խաղահրապարակներ, իսկ մյուս մասը, որ ավելանան մշակութային, սպորտային միջոցառումները և շաբաթօրյակները:

«Մաքրության, անվտանգության, կանաչապատ լինելու և լուսավորության առումով ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Երևանի Ավան և Կենտրոն համայնքները: Կենտրոնը լուսավորության հետ կապված շատ բարձր բալեր է ստացել: Ամենացածր միավորներ են ստացել Նուբարաշենը, Քանաքեռ-Զեյթունը և Շենգավիթը»,-տեղեկացրեց Արամ Նավասարդյանը:

Երևանի զբոսաշրջության զարգացման համար որպես կարևոր նախապայման քաղաքացիների 47տոկոսը նշել է հին շինություննների պահպանում, 37 տոկոսը` Հին Երևանի վերականգնումը, 21 տոկոսը` կանաչապատ տարածքների ավելացում, 15 տոկոսը` լուսավորության ավելացումը : Նշվել են նաև այլ առաջարկներ:

Ամենաբարձրը գնահատվել են Երևանի քաղաքապետի, Ավանի, Դավիթաշենի թաղապետերի կատարած աշխատանքը, ամենացածրը` Աջափնյակի թաղապետինը:

Երևանի քաղաքապետարանի ներդրումների վարչության պետ Արմեն Հարությանը շնորհակալություն հայտնեց «GALLUP International association»-ին նման հարցում կատարելու, ինչպես նաև երևանցիներին` ակտիվ մասնակցելու համար:

«Հնարավորություն է ստեղծվում երևանցիների կարծիքը լսել կատարված աշխատանքների վերաբերյալ: Աղբահանությունը, լուսավորությունը, տրանսպորտը , կանաչ տարածքների ավելացումը համահունչ են Երևանի զարգացման ծրագրի գերակայություններին: Երևանի քաղաքապետարանը պատասխանատվություն է ստացել մինչև 2020 թվականը 20 տոկոսով ջերմոցային գազերի կրճատում ապահովել, որը լուսավորության արդիականացման ծրագիրը բաղադրիչ է կազմում»,-նշեց նա:

Արմեն Հարությանը շեշտեց, որ արդեն իսկ 10-ը համայնքներում աղբահանություն է իրականացնում «Սանիտեք» ընկերությունը, և որոշ համայքներում այն մուտք չունի:Նա նաև հավելեց, որ քաղաքացիները չսահմանված վայրերում հաճախ են աղբ թափում, և անհրաժեշտ է, որ երևանցիները զերծ մնան դրանից:

«Կանաչապատ տարածքների ավելացումը գերակայություններից է, տարեցտարի ավելանում են կանաչ տարածքները: Վերջին 2 տարիներին մշակութային և սպորտային ծրագրերը նունյպես ավելացել են, կազմակերպվեց Կիսամարաթոն, շատ հետաքրքիր միջոցառում էր, Ձմեռ պապերի վազք իրականացվեց: Հաջորդ տարի կշարունակվեն հաջողություն ունեցած ծրագրերը, կիրականացվեն նաև նոր ծրագրեր»,-եզրափակեց նա:

 

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors