Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հույսս կտրել էի, ուզում էի տունս վաճառել, վերցնել շներ, կատուներ, գնալ հեռու մի տեղ, բայց առաջարկ ստացա»․ Լուսինե Կիրակոսյանը՝ սերիալում ստացած դերի մասին

ԼԱՅՖ

Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը սկսել է նկարահանվել պրոդյուսեր Ելենա Արշակյանի թիմի նոր նախագծում՝ «Լքված ամրոցի պահապանները» հեռուստասերիալում։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ շատ ոգևորված է այս առաջարկով, քանի որ տևական ժամանակ չնկարահանվելուց հետո արդեն հույսը կորցրել էր։

«Բավականին երկար ժամանակ չեմ նկարահանվել։ Ելենա Արշակյանն ինձ հրավիրեց խաղալու սերիալում։ Հերոսուհիս  գյումրեցի է, որը երկրաշարժից հետո կորցնում է իր ամուսնուն, տեղափոխվում Երևան։ Իր միակ դուստրը ևս մահացել է, թոռնուհու խնամակալն ինքն է, սակայն քանի որ չի կարողանում պահել նրան, աղջկան տանում է գիշերօթիկ դպրոց։ Բարդ ճակատագրով կին է»,- պատմեց նա։

Դերասանուհին էջ է բացել Ինստագրամում,  ոգևորությամբ նկատեց, որ զգում է ժողովրդի սերը․ «Ինձ հազարներով մարդիկ են գրում։ Երբ գրել էի, որ նկարահանվելու եմ, շատ մարդիկ էին ուրախացել։ Ես զգում եմ, որ ժողովրդի սերը շատ է, դա ինձ շատ է ոգևորում»։

Նա պատմեց, որ շատ է ոգևորվել նոր առաջարկով։ «Հիմա երեսիս գույնն էլ է փոխվել։ Արդեն ինչ-որ հույսեր կա, որ լավ կլինի։ Լավ մարդիկ էլ կան։ Ես իմ առանձնակի շնորհակալությունը հայտնել եմ Ելենա Արշակյանին։ Իրենք էլ ինձ են շատ հավանում, նկարահանումից հետո ծափահարեցին, շատ եմ ոգևորվել այդ վերաբերմունքից։ Անհամբեր սպասում եմ հաջորդ նկարահանմանը։ Ամբողջ գիշերը չեմ քնել, պատկերացրել եմ՝ ինչպես եմ խաղալու, ինչ եմ անելու։ Սրտիս աշխատանքն արագացել էր։ Ես նվիրվող  եմ։ Պրոֆեսիոնալ մարդիկ այդպիսին պետք է լինեն, ոչ թե քնեն, մեկ էլ հասկանան, որ 5 րոպեից նկարահանման են»,- ասաց դերասանուհին։

Լուսինե Կիրակոսյանի խոսքով՝ մինչև այս առաջարկը ստանալն արդեն հուսալքվել էր, նույնիսկ մտածում էր Երևանի իր բնակարանը վաճառելու և հեռավոր մի տեղ գնալու մասին։ «Ես արդեն հույսս  կտրել էի, ուզում էի դուրս գալ արվեստից, տունս վաճառել, վերցնել շներ, կատուներ, հեռու մի տեղ տուն գնել, գնալ։ Կրկին նկարահանվելու փաստից շատ ուրախացա։ Ինձ համար կարևոր է, որ կարողանամ աշխատել։ Ես հիմա թատրոնում էլ դեր չունեմ։ Ես թատրոնում շատ դերեր եմ խաղացել, ժամանակին Հրաչյա Ղափլանյանն ինձ տարավ թատրոն ու Երևանում բնակարան  նվիրեց։ Բնակարանը, որտեղ հիմա ապրում եմ, նա է նվիրել»,- ասաց նա։

Դերասանուհին անկեղծացավ, որ վիրավորվում է իր հանդեպ անտարբեր վերաբերմունքից։ «Մշակույթը, արվեստը հիմա վեջին տեղում են, եթե դա տեղ կոչվի։ Բացի այդ, էստեղ շատ են մտերմությունները, ծանոթությունները։ Հեռուստացույցը միացնում ես, բոլոր ալիքներով նույն մարդիկ են՝ ամուսիններ, ծանոթներ, բարեկամներ, սիրած մարդիկ։ Դա շատ վիրավորական է։ Ես էլ եմ հոբելյաններ ունեցել, ո՛չ նախարարությունը, ո՛չ Թատերական գործիչների միությունն ինձ ոչինչ չեն տվել, բացի այն, որ ստացել եմ կոչում (նկատի ունի՝ ՀՀ Վաստակավոր արտիստի կոչումը` 2008 թվականին, հեղ.) և մի 15 տարի առաջ  «Արտավազդ» մրցանակ։ Ոչ մի ուշադրություն չեն դարձնում, չեն շնորհավորում, չեն հիշում։ Եթե մարդ իր ամբողջ կյանքը, իր անձնական երջանկությունը, առողջությունը դրել է այդ գործի վրա, բա վիրավորական չէ՞, որ անտեսվի։ Չէ՞ որ մարդուն կենդանության օրոք պետք է խրախուսես։ Ես չեմ ուզում ոսկիներ ու դղյակներ, ուզում եմ մարդկային ջերմ վերաբերմունք։ Ամեն տարի նույն մարդիկ ստանում են մեդալներ, թող մի անգամ էլ ես լինեմ նրանց մեջ, հետո ինչ, որ ես թիկունք չունեմ, քծնող չեմ, նյութականի հետևից չեմ ընկնում»,- ասաց նա, ապա հավելեց, որ շատ կուզեր սերիալներում էլ շատ կարևոր դերեր խաղալ։

Լուսինե Կիրակոսյանը կերակրում է թափառական շներին և կատուներին։ Հիմա էլ ստացած աշխատվարձը տրամադրում է այդ գործին։ «Շատ եմ գնումներ անում շների և կատուների համար, ձմռանը տաք-տաք եմ տանում ուտելիքը, որպեսզի  չմրսեն։ Սերս տալիս եմ իրենց, որովհետև երբ մարդու մեջ կա այդ սերն ու գուրգուրանքը, կարծես, պահանջ լինի դա տալու»,- ասաց նա։

 

Հեղինակ Անահիտ Հակոբյան

Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևին և Օդեսային. կան տnւժածներ Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը 11-ամյա դպրոցականը մկրատով հարձակվել է դասարանցու վրա և կտրել մազերըԹուրքական պաշտպանական ընկերությունները Ադրբեջանում կնքել են ավելի քան 500 միլիոն դոլարի պայմանագրեր «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարՓաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Այն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանՌուբիոն պահանջել է, որ Իրանի պատվիրակությունը անհապաղ հեռանա ԱՄՆ-ից. Axios Կայացավ երիտասարդ դաշնակահար Ալեքս Գևորգյանի մենահամերգը` ՀԲԸՄ-ի դահլիճում «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»«Չայնիի» ոլորաններում բшխվել են «Dodge Dart»-ը և «Mercedes»-ը Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ» Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՓաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Հայտնի է` երբ կավարտվի Վրաստան – Հայաստան գազատարի մի հատվածի տեղափոխումը Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Ի հեճուկս վտանգավոր իրադարձությունների՝ իշխանությունը զբաղված է ապազգային արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր ՀայաստանումԱֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար Վարդանյան