Ереван, 24.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


«Հույսս կտրել էի, ուզում էի տունս վաճառել, վերցնել շներ, կատուներ, գնալ հեռու մի տեղ, բայց առաջարկ ստացա»․ Լուսինե Կիրակոսյանը՝ սերիալում ստացած դերի մասին

ЛАЙФ

Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը սկսել է նկարահանվել պրոդյուսեր Ելենա Արշակյանի թիմի նոր նախագծում՝ «Լքված ամրոցի պահապանները» հեռուստասերիալում։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ շատ ոգևորված է այս առաջարկով, քանի որ տևական ժամանակ չնկարահանվելուց հետո արդեն հույսը կորցրել էր։

«Բավականին երկար ժամանակ չեմ նկարահանվել։ Ելենա Արշակյանն ինձ հրավիրեց խաղալու սերիալում։ Հերոսուհիս  գյումրեցի է, որը երկրաշարժից հետո կորցնում է իր ամուսնուն, տեղափոխվում Երևան։ Իր միակ դուստրը ևս մահացել է, թոռնուհու խնամակալն ինքն է, սակայն քանի որ չի կարողանում պահել նրան, աղջկան տանում է գիշերօթիկ դպրոց։ Բարդ ճակատագրով կին է»,- պատմեց նա։

Դերասանուհին էջ է բացել Ինստագրամում,  ոգևորությամբ նկատեց, որ զգում է ժողովրդի սերը․ «Ինձ հազարներով մարդիկ են գրում։ Երբ գրել էի, որ նկարահանվելու եմ, շատ մարդիկ էին ուրախացել։ Ես զգում եմ, որ ժողովրդի սերը շատ է, դա ինձ շատ է ոգևորում»։

Նա պատմեց, որ շատ է ոգևորվել նոր առաջարկով։ «Հիմա երեսիս գույնն էլ է փոխվել։ Արդեն ինչ-որ հույսեր կա, որ լավ կլինի։ Լավ մարդիկ էլ կան։ Ես իմ առանձնակի շնորհակալությունը հայտնել եմ Ելենա Արշակյանին։ Իրենք էլ ինձ են շատ հավանում, նկարահանումից հետո ծափահարեցին, շատ եմ ոգևորվել այդ վերաբերմունքից։ Անհամբեր սպասում եմ հաջորդ նկարահանմանը։ Ամբողջ գիշերը չեմ քնել, պատկերացրել եմ՝ ինչպես եմ խաղալու, ինչ եմ անելու։ Սրտիս աշխատանքն արագացել էր։ Ես նվիրվող  եմ։ Պրոֆեսիոնալ մարդիկ այդպիսին պետք է լինեն, ոչ թե քնեն, մեկ էլ հասկանան, որ 5 րոպեից նկարահանման են»,- ասաց դերասանուհին։

Լուսինե Կիրակոսյանի խոսքով՝ մինչև այս առաջարկը ստանալն արդեն հուսալքվել էր, նույնիսկ մտածում էր Երևանի իր բնակարանը վաճառելու և հեռավոր մի տեղ գնալու մասին։ «Ես արդեն հույսս  կտրել էի, ուզում էի դուրս գալ արվեստից, տունս վաճառել, վերցնել շներ, կատուներ, հեռու մի տեղ տուն գնել, գնալ։ Կրկին նկարահանվելու փաստից շատ ուրախացա։ Ինձ համար կարևոր է, որ կարողանամ աշխատել։ Ես հիմա թատրոնում էլ դեր չունեմ։ Ես թատրոնում շատ դերեր եմ խաղացել, ժամանակին Հրաչյա Ղափլանյանն ինձ տարավ թատրոն ու Երևանում բնակարան  նվիրեց։ Բնակարանը, որտեղ հիմա ապրում եմ, նա է նվիրել»,- ասաց նա։

Դերասանուհին անկեղծացավ, որ վիրավորվում է իր հանդեպ անտարբեր վերաբերմունքից։ «Մշակույթը, արվեստը հիմա վեջին տեղում են, եթե դա տեղ կոչվի։ Բացի այդ, էստեղ շատ են մտերմությունները, ծանոթությունները։ Հեռուստացույցը միացնում ես, բոլոր ալիքներով նույն մարդիկ են՝ ամուսիններ, ծանոթներ, բարեկամներ, սիրած մարդիկ։ Դա շատ վիրավորական է։ Ես էլ եմ հոբելյաններ ունեցել, ո՛չ նախարարությունը, ո՛չ Թատերական գործիչների միությունն ինձ ոչինչ չեն տվել, բացի այն, որ ստացել եմ կոչում (նկատի ունի՝ ՀՀ Վաստակավոր արտիստի կոչումը` 2008 թվականին, հեղ.) և մի 15 տարի առաջ  «Արտավազդ» մրցանակ։ Ոչ մի ուշադրություն չեն դարձնում, չեն շնորհավորում, չեն հիշում։ Եթե մարդ իր ամբողջ կյանքը, իր անձնական երջանկությունը, առողջությունը դրել է այդ գործի վրա, բա վիրավորական չէ՞, որ անտեսվի։ Չէ՞ որ մարդուն կենդանության օրոք պետք է խրախուսես։ Ես չեմ ուզում ոսկիներ ու դղյակներ, ուզում եմ մարդկային ջերմ վերաբերմունք։ Ամեն տարի նույն մարդիկ ստանում են մեդալներ, թող մի անգամ էլ ես լինեմ նրանց մեջ, հետո ինչ, որ ես թիկունք չունեմ, քծնող չեմ, նյութականի հետևից չեմ ընկնում»,- ասաց նա, ապա հավելեց, որ շատ կուզեր սերիալներում էլ շատ կարևոր դերեր խաղալ։

Լուսինե Կիրակոսյանը կերակրում է թափառական շներին և կատուներին։ Հիմա էլ ստացած աշխատվարձը տրամադրում է այդ գործին։ «Շատ եմ գնումներ անում շների և կատուների համար, ձմռանը տաք-տաք եմ տանում ուտելիքը, որպեսզի  չմրսեն։ Սերս տալիս եմ իրենց, որովհետև երբ մարդու մեջ կա այդ սերն ու գուրգուրանքը, կարծես, պահանջ լինի դա տալու»,- ասաց նա։

 

Հեղինակ Անահիտ Հակոբյան

За ситуацией вокруг армянской Церкви следят и в Лондоне — замглавы британского МИДГеоргий Макарян из Балашихи стал чемпионом мира по бразильскому джиу-джитсу«Тайный Санта» на idplus: анонимные подарочные картыФСБ России сообщила о предотвращении теракта на магистральном нефтепроводеПентагон: наращивание военной мощи Китая делает США уязвимымиАрмянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже»Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Новогоднее мероприятие «Евразии» в Ереване: вручение дипломов, кинопоказ и встреча с Дедом МорозомСотрудничество между фондом «Музыка во имя будущего» и «Барур» - во имя распространения армянской музыкиЮнибанк завершил размещение бессрочных облигаций раньше срокаРазве дворовая команда сможет победить профессионалов. Аршак КарапетянСтипендии для 100 студентов из Арцаха в рамках программы IDBank «Бок о бок»Подведены итоги второго конкурса финансовой грамотности Junius Кому и за что благодарен Пашинян?... «Паст»В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»Что происходит, когда одного человека нет в Армении? «Паст»Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в АрменииПутин: Товарооборот с Арменией скорректировалсяПашинян заявил Путину о важности восстановления ж/д, соединяющих Армению с Азербайджаном и ТурциейГосдеп опроверг сообщения о $60 млрд США на восстановление ГазыПесков: данные о якобы желании РФ восстановить сферы влияния СССР ошибочны НАТО откроет в Румынии крупный центр для поставок оружия УкраинеСотни семей в Раздане получили гуманитарную помощьАрмянский фильм победил на Первом морском молодежном фестивале вертикального кино и видео «Золотой Якорь»Украинские беспилотники атаковали причалы и суда в крупном нефтяном порту Краснодарского краяЗолото подорожало выше $4380 за унцию и обновило ценовой рекордO Ялтинской конференции и её наследии: обсуждение в «Евразия-Армения»Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»