Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շատո՝ գինիներ ֆրանսիական դղյակներից. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է նշանակում Շատո (Chateau) բառը ֆրանսիական գինիների անվանման մեջ: Նման նախածանց կրում են այն գինիները, որոնց ստեղծման ողջ ցիկլը տեղի է ունենում մեկ կալվածքում, որի կենտրոնը դղյակն է (ֆրանսերեն` դղյակ` Chateau): Այս անվանումը արմատավորվել է Ֆրանսիայի կարևորագույն գինեգործական գավառներից մեկում՝ Բորդոյում, որտեղի ալկոհոլային արտադրանքը հայտնի է ամբողջ աշխարհում: Ավելին, ոչ միայն հայտնի է, այլև, կարելի է ասել, ներկայումս էլ հանդիսանում է որակյալ գինու միջազգային ստանդարտ։ Շատո գինիների պատմությունն իրականում սկսվել է միջնադարում, թեև Ֆրանսիայում գինեգործությունը սկսել է շատ ավելի վաղ: Բանն այն է, որ ֆեոդալական ժամանակներում Ֆրանսիայում գինեգործության հիմնական կենտրոնները վանքերն էին, որտեղ եկեղեցական ծեսերի կատարման համար մշտապես գինի էր պահանջվում։

Վանականները իրենց հողատարածքներից շատերն էին դնում խաղողի այգիների տակ, ներմուծում էին նոր սորտեր և աշխատում հները բարելավելու ուղղությամբ։ Այսինքն, այդ ժամանակներում վանականներն էին հիմնական գինեգործները: Բայց աստիճանաբար ազնվականները ևս սկսել են հողատարածքներ հատկացնել խաղողի տնկիների համար: Սկզբում խաղողի բերքն ու դրանից ստացվող գինին օգտագործվում էին սեփական կարիքների համար, իսկ հետո արդեն՝ նաև վաճառքի։ Գնահատելով գինու արտադրության առավելությունները՝ դղյակների տերերն սկսել են ընդլայնել խաղողի ցանքատարածքները և ավելի ու ավելի լրջորեն մոտենալ գինու արտադրության և պահպանման տեխնոլոգիաներին։ Աստիճանաբար ի հայտ են եկել պրոֆեսիոնալ գինեգործներ, մշտական ջերմաստիճանով գինու պահպանման մառաններ, կուպաժավորումներ և այնպիսի այլ մշակումներ, որոնք օգտագործվում են մեր ժամանակներում։

Արդյունքում, գինեգործության լավագույն կենտրոնները, չնայած այն հանգամանքին, որ անգամ արդեն դղյակները չկային, կամ մի քանի անգամ փոխվել էին դրանց սեփականատերերը, շարունակում էին ձևավորվել և զարգանալ խոշոր կալվածքների տեղերում: Այդ կալվածքներում ամեն տարի քրտնաջան աշխատանք էր տարվում կատարյալ ըմպելիք ստեղծելու համար, իսկ լավագույն տարիներին յուրաքանչյուր շիշ վերածվում էր գինեգործության արվեստի գլուխգործոցի։

Ֆրանսիական օրենսդրության համաձայն, նման գինեգործական կենտրոնները ունեն պաշտոնական կարգավիճակ և բազմաթիվ կանոններ, որոնք թույլ չեն տալիս խախտել այդ խմիչքների արտադրության ավանդույթները։ Հենց այդ ամենի արդյունքում էլ ներկայումս եթե մարդը ցանկանում է ուրախացնել իրեն իսկապես նուրբ խմիչքով, ապա ընտրում է Շատո Մարգո, Շատո օ' Բրիոն, Շատո Լատուր, Շատո Լաֆիտ-Ռոտշիլդ կամ Շատո դ' Իկեմ գինիներից որևէ մեկը: Դրանք թանկարժեք խմիչքներ են, բայց եթե պատկերացնեք նման գինիների հասնելու ամբողջ պատմությունը և այն, թե որքան ջանք է ներդրվել դրանց ստեղծման համար, ապա այդ գինու գինն այլևս այնքան էլ չափազանց մեծ չի թվա:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել Միջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՓաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնին Կբարելավվի հանրապետության ճանապարհների վիճակը. Կառավարությունն ավելի քան 4 մլրդ դրամ է հատկացրել ԱՄՆ-ը վերջին կես տարվա ընթացքում ակտիվորեն համալրել է զինшմթերքի պաշարները. Թրամփ ԵՄ-ն կբացի իր միասնական շուկան թեկնածու երկրների առջև․ Ինչու է սա նաև Հայաստանի մասին Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Բացահայտվել է մահացած գտնված ուսանողի վերջին հաղորդագրությունըՄինչև հոկտեմբերի 2-ի 09:00-ն ջուր չի լինելու Կասպից ծովի նոր քարտեզը ՀՀ վարչապետի օգնական նշանակված Արամ Ասրյանը մագիստրոսի աստիճան ստացել է Օքսֆորդի համալսարանումԱՄՆ-ն ավելի քան 250 հազար վիզա է չեղարկել նախագահ Թրամփի պաշտոնավարումից ի վեր ԵՄ-ում պողպատի արտադրությունը հասել է պատմական նվազագույնի․ Financial Times ԱՄՆ-ում բժշկական ուղղաթիռ է ընկել ջուրը․ զոհեր ու վիրավորներ կան ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Կյանքը 2018 թվականից հետո...Սահմանադրական կարգը՝ վտանգի տակՅունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՈւկրաինան անցած տարվա ընթացքում չի մոտեցել բանակցություններին. Պեսկով ԱՄՆ-ում մաhապատժի դատապարտված կինը ողջ է մնացել երկու մաhացnւ ներարկումից հետո Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ 36-ամյա տղամարդը մետաղական ձեռնափայտով ծեծել է հաշմանդամ մորըՄենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութըՊենտագոնը ստեղծում է ԱԹՍ-ների պատերազմի նոր հրամանատարություն․ Մասկը կմասնակցի ապագայի զենքերի մշակմանը Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Հարավային Կորեայի առաջնորդը հորդորել է Հյուսիսային Կորեային վերականգնել երկխոսությունը «Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՏղամարդուն և նրա ընկերուհուն մեղադրել են կախարդության մեջ, մի քանի ժամ ծեծել, ապա բենզին ցողել և այրելՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԹրամփը հանձնարարել է միջոցներ մշակել տզերի և մոծակների որոշ տեսակների պոպուլյացիաները կրճատելու ուղղությամբ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»ԱԷՄԳ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները Թեհրանի հետ միջnւկային թեմատիկայով փոխգործակցություն կառուցելիս. Գրոսի Ինձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Մեքենաների թիվը շատ է, շուտով միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին էլ ենք խցանում ունենալու, պետք է ճանապարհներ կառուցենք. Փաշինյան Կառավարությունը հավանություն տվեց 2027 թ. ՀՀ պետական բյուջեի մասին նախագծին Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևին և Օդեսային. կան տnւժածներ Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը 11-ամյա դպրոցականը մկրատով հարձակվել է դասարանցու վրա և կտրել մազերըԹուրքական պաշտպանական ընկերությունները Ադրբեջանում կնքել են ավելի քան 500 միլիոն դոլարի պայմանագրեր «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարՓաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Այն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանՌուբիոն պահանջել է, որ Իրանի պատվիրակությունը անհապաղ հեռանա ԱՄՆ-ից. Axios Կայացավ երիտասարդ դաշնակահար Ալեքս Գևորգյանի մենահամերգը` ՀԲԸՄ-ի դահլիճում