Yerevan, 11.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Շատո՝ գինիներ ֆրանսիական դղյակներից. «Փաստ»

LIFE

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է նշանակում Շատո (Chateau) բառը ֆրանսիական գինիների անվանման մեջ: Նման նախածանց կրում են այն գինիները, որոնց ստեղծման ողջ ցիկլը տեղի է ունենում մեկ կալվածքում, որի կենտրոնը դղյակն է (ֆրանսերեն` դղյակ` Chateau): Այս անվանումը արմատավորվել է Ֆրանսիայի կարևորագույն գինեգործական գավառներից մեկում՝ Բորդոյում, որտեղի ալկոհոլային արտադրանքը հայտնի է ամբողջ աշխարհում: Ավելին, ոչ միայն հայտնի է, այլև, կարելի է ասել, ներկայումս էլ հանդիսանում է որակյալ գինու միջազգային ստանդարտ։ Շատո գինիների պատմությունն իրականում սկսվել է միջնադարում, թեև Ֆրանսիայում գինեգործությունը սկսել է շատ ավելի վաղ: Բանն այն է, որ ֆեոդալական ժամանակներում Ֆրանսիայում գինեգործության հիմնական կենտրոնները վանքերն էին, որտեղ եկեղեցական ծեսերի կատարման համար մշտապես գինի էր պահանջվում։

Վանականները իրենց հողատարածքներից շատերն էին դնում խաղողի այգիների տակ, ներմուծում էին նոր սորտեր և աշխատում հները բարելավելու ուղղությամբ։ Այսինքն, այդ ժամանակներում վանականներն էին հիմնական գինեգործները: Բայց աստիճանաբար ազնվականները ևս սկսել են հողատարածքներ հատկացնել խաղողի տնկիների համար: Սկզբում խաղողի բերքն ու դրանից ստացվող գինին օգտագործվում էին սեփական կարիքների համար, իսկ հետո արդեն՝ նաև վաճառքի։ Գնահատելով գինու արտադրության առավելությունները՝ դղյակների տերերն սկսել են ընդլայնել խաղողի ցանքատարածքները և ավելի ու ավելի լրջորեն մոտենալ գինու արտադրության և պահպանման տեխնոլոգիաներին։ Աստիճանաբար ի հայտ են եկել պրոֆեսիոնալ գինեգործներ, մշտական ջերմաստիճանով գինու պահպանման մառաններ, կուպաժավորումներ և այնպիսի այլ մշակումներ, որոնք օգտագործվում են մեր ժամանակներում։

Արդյունքում, գինեգործության լավագույն կենտրոնները, չնայած այն հանգամանքին, որ անգամ արդեն դղյակները չկային, կամ մի քանի անգամ փոխվել էին դրանց սեփականատերերը, շարունակում էին ձևավորվել և զարգանալ խոշոր կալվածքների տեղերում: Այդ կալվածքներում ամեն տարի քրտնաջան աշխատանք էր տարվում կատարյալ ըմպելիք ստեղծելու համար, իսկ լավագույն տարիներին յուրաքանչյուր շիշ վերածվում էր գինեգործության արվեստի գլուխգործոցի։

Ֆրանսիական օրենսդրության համաձայն, նման գինեգործական կենտրոնները ունեն պաշտոնական կարգավիճակ և բազմաթիվ կանոններ, որոնք թույլ չեն տալիս խախտել այդ խմիչքների արտադրության ավանդույթները։ Հենց այդ ամենի արդյունքում էլ ներկայումս եթե մարդը ցանկանում է ուրախացնել իրեն իսկապես նուրբ խմիչքով, ապա ընտրում է Շատո Մարգո, Շատո օ' Բրիոն, Շատո Լատուր, Շատո Լաֆիտ-Ռոտշիլդ կամ Շատո դ' Իկեմ գինիներից որևէ մեկը: Դրանք թանկարժեք խմիչքներ են, բայց եթե պատկերացնեք նման գինիների հասնելու ամբողջ պատմությունը և այն, թե որքան ջանք է ներդրվել դրանց ստեղծման համար, ապա այդ գինու գինն այլևս այնքան էլ չափազանց մեծ չի թվա:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from Artsakh