«Գնում եմ, որ գամ». այսօր զոհված Ռուդիկ Ղարիբյանի գրառումը
ՖՈՏՈԱյսօր զոհված Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը Ալավերդիից էր՝ 20 տարեկան, կոչումով՝ կրտսեր սերժանտ։ Սովորում էր Վանաձորի պետական համալսարանում, գրում է Hraparak.am-ը։
2021 թվականի սեպտեմբերի 29-ին ՊՆ կողմից պարգևատրվել էր պատվոգրերով՝ Անկախության 30֊ամյակի, ինչպես նաև զինվորական ծառայության դժվարությունները արիաբար տանելու և կանոնադրության ու հրամանատարների հրամանները անվերապահովերն կատարելու համար։
Ռուդիկի էջում բազմաթիվ էին գրառումները ծառայության վերաբերյալ, ինչպես նաև լուսանկարները։
2021թ. լուսանկար էր ավելացրել, որին կից գրել էր. «Գնում եմ, որ գամ»:
Ռուդիկը 11 ամիս է ինչ ծառայում էր հայոց բանակում։
Նա ընտանիքի միակ տղա զավակն էր, ունի մեկ քույր։

1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



