«Գնում եմ, որ գամ». այսօր զոհված Ռուդիկ Ղարիբյանի գրառումը
ФОТОԱյսօր զոհված Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը Ալավերդիից էր՝ 20 տարեկան, կոչումով՝ կրտսեր սերժանտ։ Սովորում էր Վանաձորի պետական համալսարանում, գրում է Hraparak.am-ը։
2021 թվականի սեպտեմբերի 29-ին ՊՆ կողմից պարգևատրվել էր պատվոգրերով՝ Անկախության 30֊ամյակի, ինչպես նաև զինվորական ծառայության դժվարությունները արիաբար տանելու և կանոնադրության ու հրամանատարների հրամանները անվերապահովերն կատարելու համար։
Ռուդիկի էջում բազմաթիվ էին գրառումները ծառայության վերաբերյալ, ինչպես նաև լուսանկարները։
2021թ. լուսանկար էր ավելացրել, որին կից գրել էր. «Գնում եմ, որ գամ»:
Ռուդիկը 11 ամիս է ինչ ծառայում էր հայոց բանակում։
Նա ընտանիքի միակ տղա զավակն էր, ունի մեկ քույր։

1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи



