Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աթբաշյան. «Մեզ ուղղակի դուրս հանեցին ավիացիոն շուկայից. իրավիճակը շտկելու համար մեծ աշխատանք պետք է կատարվի»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի ավիաընկերությունները ներառել է ԵՄ թռիչքների անվտանգության թարմացված ցանկում՝«սև ցուցակում»։ Դա նշանակում է, որ Եվրոպական միության շրջանակում շահագործման արգելքը տարածվում է նաև հայկական ավիաընկերությունների վրա՝ անվտանգության միջազգային չափանիշներին չհամապատասխանելու հիմնավորմամբ: Որոշումը կայացվել է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի և հայկական 6 ավիափոխադրողների աշխատանքի վերլուծությունից հետո։

«Ավիացիայի ազգային միավորում» ՀԿ նախագահ Դմիտրի Աթբաշյանը վերոնշյալ իրողությունը դիտարկում է նախկինում իր կողմից մատնանշած բացերի և խնդիրների համատեքստում:

«Առաջին ու հիմնական խնդիրն օդային օրենսգիրք չունենալու փաստն է: Օդային օրենսգիրքը պետք է ենթադրի ավիացիայի աշխատանքի պլանավորում, կատարում ու վերահսկողություն: Եվ այս երեք ուղղություններով առանձին մարմիններ պետք է զբաղվեն: Օրինակ՝ ԱՄՆ-ում գործում է թռիչքների անվտանգության ուսումնասիրման անկախ մարմին, բայց մեզ մոտ ոչինչ չկա: 

Պետք է սկսել օրենսգրքից: Ստացվում է՝ ավիացիա ունեինք, հիմա այն չկա, կորավ, ու, փաստորեն, ոչ ոք մեղավոր չէ:

Ասում են՝ նախկիններն են մեղավոր: Նախկիններն ովքե՞ր են, անուններ տվեք այդ դեպքում, ասեք՝ ինչով են մեղավոր, ով ինչքան է գողացել, ինչո՞ւ չեն զբացվում այդ հարցերով: Իրականում ներկայիս իշխանությունները պետք է մտածեն ոչ թե նրա մասին, թե ինչպես այսօրվա ստեղծված իրավիճակը գցեն նախկին իշխանությունների վրա, այլ զբաղվեն այս դրությունից դուրս գալու հարցով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Դ. Աթբաշյանը:

Նա շեշտեց՝ եթե վերոնշյալ օրենսգիրքն ունենայինք, միգուցե այսօր խուսափեինք նման զարգացումներից:

«Հիմա մեզ ուղղակի դուրս հանեցին ավիացիոն շուկայից: Հայկական ավիաընկերությունները, փաստորեն, չեն կարողանա աշխատել: Հիմա փորձում են այդ հարցը մի քիչ թեթևացնել ու փափկեցնել, բայց, այդուհանդերձ, փաստն այն է, որ մենք հիմա արդեն չկանք Եվրոպայի ավիացիոն շուկայում: 

Իսկ իրավիճակը շտկելու համար բավականին մեծ աշխատանք պետք է կատարվի: Օրինակ՝ պետք է այնպիսի միջոցներ ներդնել, որոնք հնարավորություն կտան վերահսկել թռիչքների անվտանգությունը: Ժամանակին «Արմավիայի» սերտիֆիկացման հարցերով եմ զբաղվել: Դա այն ժամանակահատվածն էր, երբ ընկերությունը խնդիրներ ուներ: 

Այդ ժամանակ ձեռք բերվեց հատուկ համակարգ, որի միջոցով յուրաքանչյուր թռիչքի րոպեն վերահսկվում էր, և բավականին հանգամանքներ էին բացահայտվում վերահսկողության արդյունքում: Բայց սա միայն մեկ ընկերության օրինակ է: 

Ավելի լայն իմաստով նման վերահսկողություն պետք է իրականացնի կա՛մ կոմիտեն, կա՛մ էլ առանձին մարմին պետք է ստեղծվի՝ միայն թռիչքների անվտանգությունը վերահսկելու համար: Եթե այսօրվանից այդ հարցերով լուրջ զբաղվեն ու փորձեն Եվրոպայում հեղինակություն ձեռք բերելու ուղղությամբ հստակ աշխատել, մոտավորապես 6-7 ամսից արդյունք կլինի: 

Պետք է հատուկ հանձնաժողով ստեղծեն, որտեղ մասնագետներից յուրաքանչյուրը կոնկրետ հարցով կզբաղվի»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ բերելով Ղազախստանի օրինակը:

«Ղազախստանի քաղավիացիայի վիճակը մի քանի տարի առաջ շատ վատ էր: Ինչպես մեզ են վտարել այդ համակարգերից, այդպես նաև ժամանակին իրենց հետ էին վարվել: Բայց, անկախ ամեն ինչից, նրանք 7 ամսվա մեջ շատ լուրջ աշխատեցին ու իրենց առջև դրած բոլոր խնդիրները լուծեցին: 

Հիմա վերականգնել են հեղինակությունը և ունեն ճանաչված ավիացիա: Իրականում լուծումներ գտնելու և դրանք իրականացնելու շատ ձևեր կան: Մենք արդեն տևական ժամանակ է, ինչ խոսում ենք փոքր ավիացիայի զարգացման հնարավորությունների մասին, բայց թե՛ այս, թե՛ մնացած հարցերով պետք է զբաղվել, այնինչ ոչ ոք չի զբաղվում»,-շեշտեց նա:

Ամփոփելով՝ Դ. Աթբաշյանը շեշտեց, որ, այնուամենայնիվ, արդյունք ունենալու համար հենց այսօրվանից պետք է զբաղվել օդային օրենսգրքի ընդունման հարցերով, որի նմուշը կա թե՛ Ազգային ժողովում, թե՛ կառավարությունում:

«Ընկերությունները տեխնիկական հնարավորություններ ունենալուն զուգահեռ պետք է աշխատեն իրավական դաշտում. Հայաստանն այս առումով իրավական դաշտ չունի: Ամենաառաջին խնդիրը դա է, որովհետև ինչի մասին մենք խոսում ենք, բխում է հենց այդ խնդրից: Այսօրվա իշխանությունները պետք է հատուկ հանձնաժողովներ ստեղծեն: Ինքս պատրաստ եմ անվճար օգնել, աջակցել, միայն թե Հայաստանը կենդանացնի սեփական ավիացիան»,-եզրափակեց Դ. Աթբաշյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով