Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սե­րը ժա­ռան­գել եմ մայ­րի­կիցս». պահ­պա­նե­լով ժա­նյակա­գոր­ծու­թյան ավան­դույթ­նե­րը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ժանյակագործությունը հայկական կիրառական արվեստի հնագույն և ավանդական ճյուղերից է: Նշվում է, որ տիրապետելով ժանյակ հյուսելու գրեթե բոլոր եղանակներին, հայ կանայք առավելությունը տվել են ասեղնագործ ժանյակին: Այս եղանակով գործվել են սփռոցներ, վարագույրներ, ծածկոցներ, թաշկինակների, գլխաշորերի երիզներ և ոչ միայն: Հայ էթնիկ մշակույթում յուրահատուկ տեղ է գրավում նաև ասեղնագործությունը, որը սիրված զբաղմունք էր Հայաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում:

Դիլիջանում բնակվող Արմինե Պողոսյանը և՛ ժանյակագործում է, և՛ ասեղնագործում: «Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետը՝ դեկորատիվ կիրառական նկարչի որակավորմամբ, բայց ժանյակագործության բոլոր հմտությունները ձեռք եմ բերել Դիլիջանի նկարչական դպրոցում»,«Փաստի» հետ զրույցում նշում է Արմինեն:

Կան արվեստի ու արհեստի տեսակներ, որոնց նկատմամբ հետաքրքրությունն ուղղակի չի ծնվում, սովորաբար դրանց հանդեպ սերը ժառանգում են նախնիներից: Արմինեն նշում է՝ մեծացել է լավ միջավայրում, ունեցել հրաշալի ուսուցիչներ, բոլոր հարցերում իր աջակիցը եղել են ծնողները: «Ասեղնագործության նկատմամբ սերը ժառանգել եմ մորիցս: Նա հիմնականում ստեղծագործել է հելունով: Կարելու, ձևելու, ինչ-որ բան ստեղծելու, վերափոխելու սերը ժառանգել եմ նրանից: 

Մայրիկս ասեղնագործում էր, սիրում աշխատել կտորի հետ, միևնույն ժամանակ ինձ ուղղություն էր տալիս, թե ինչն ինչպես պետք է անել: 

Տիկնիկներիս համար զգեստներ էի ձևում ու կարում: Այս «սիրո» հարցում գուցե որոշակի դեր են ունեցել նաև գեները: Մայրական կողմից մեր բարեկամուհին՝ արվեստաբան, մանկավարժ Սերիկ Դավթյանը, ասեղնագործությանը վերաբերող բազմաթիվ ձեռնարկների հեղինակ է: 

Կարծում եմ՝ ամեն դեպքում ինչ-որ տեղ գեներն իրենցն արել են: Հետո արդեն սկսեցի հաճախել Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոց»,-նշում է մեր զրուցակիցը:

Արմինեն ընդգծում է՝ Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը ստեղծվել է Հովհաննես Շարամբեյանի շնորհիվ, և կարևոր է, որ բոլորն իմանան այն մասին, թե ինչպես է նա կարողացել ի մի բերել և պահպանել հայկականն ու ավանդականը: «Պետք է իմանալ ավանդույթների մասին, իմանալ մարդկանց, որոնք թույլ չեն տվել, որ ավանդական արհեստներն ու արվեստները կորեն: 

Շարամբեյանն ունեցել է թոքերի հետ կապված խնդիրներ, հաստատվել է Դիլիջանում՝ իշխանուհի Մարիամ Թումանյանի տանը: Այստեղ բնակություն հաստատելու ընթացքում հայտնաբերել է, որ կան շատ վարպետներ, որոնք, չունենալով բարձրագույն կրթություն, հրաշալի ստեղծագործում են տան պայմաններում: Դիլիջանում շատ կանայք զբաղվել են ավանդական՝ հիմնականում Վանի կողմերի ժանյակագործությամբ: 

Սկսում է հավաքել այդ անկրկնելի նմուշները: Շարամբեյանը սիրել է հայկականը, ազգայինն ու ավանդականը, որոշել է՝ այն պետք է պահպանվի:

 Օրինակ՝ տեսնելով աշխարհագրության մասնագետ Նուշիկ Մալխասյանի աշխատանքները, որը դպրոցներից մեկում աշխատանքի ուսուցում է դասավանդել, խնդրում է նրան զարգացնել սպիտակ թելով արված ավանդական ժանյակագործությունը: Նա էլ սկսում է աշխատել մեր դպրոցում և կարելի է ասել, որ հենց նրա շնորհիվ է ձևավորվել ժանյակագործության դիլիջանյան «շկոլան»»,-ասում է ժանյակագործը:

Նշում է՝ դեռ հին ժամանակներից հայկական ավանդական ընտանիքներում բոլոր աղջիկները պարտավոր են եղել տիրապետելու ասեղնագործելու, ժանյակագործելու և այլ հմտություններին՝ ընդհուպ պետք է ասեղնագործեին իրենց օժիտը, այդ հմտությունները փոխանցում էին իրենց երեխաներին: 

«Հին ժամանակներում գորգագործները հիմնականում տղամարդիկ են եղել, որովհետև դա շատ ծանր գործ է: Բայց հետո, երբ առաջ են եկել հագուստի հետ կապված հարցեր, սկսել են միախառնվել մշակույթները, կանայք կարողացել են պահպանել ու փոխանցել ավանդույթները, զարդամոտիվները, որպեսզի հայկականը չկորչի՝ տարազի, սփռոցի, անկողնու պարագաների միջոցով»,-հավելում է մեր զրուցակիցը:

Ասում է՝ հիմա ժանյակագործության, ասեղնագործության հանդեպ հետաքրքրությունը մեծ է: «Սա նաև գումար վաստակելու միջոց է դարձել: Տպավորություն եմ ստանում, որ մեր օրերում բոլորը զբաղված են ստեղծագործական աշխատանքով՝ կավագործությամբ, զարդագործությամբ և այլն: Ոմանց մոտ ստացվում է, ոմանց մոտ՝ ոչ այնքան: 

Հասկանում ես, որ շատերը հեռու են արվեստից, նկարչությունից, բայց, միևնույն ժամանակ, նման աշխատանքներ պատրաստելով, գումար են վաստակում: Ի վերջո, կան արվեստի և արհեստի ուղղություններ: Արվեստն ավելի բարձր մակարդակի վրա է, բայց կան արհեստագործական ճանապարհով ստեղծված աշխատանքներ, որոնք իրենցից արժեք են ներկայացնում: Այսօր արվեստն ու արհեստը սկսել են հավասար քայլել»,-նշում է Արմինեն:

Բարձրագույն կրթությունն ավարտելուց անմիջապես հետո նա աշխատանքի է անցել գեղարվեստի դպրոցում: 1998 թվականից դասավանդում է այնտեղ: 

«Անկախության տարիներին ժանյակագործության հանդեպ հետաքրքրությունը պահպանվում էր, բայց հետո եկավ մի շրջան, երբ հատկապես նոր սերնդի ներկայացուցիչների մոտ հետաքրքրությունը մարեց, ժանյակագործությունը հետին պլան մղվեց, կարծես թե, դադարեցին գնահատել դրա արժեքը: Բայց հիմա այն երկրորդ շունչ է ստանում նաև այն ուսումնասիրող երեխաների շնորհիվ»,ասում է նա:

 

Ընդգծում է՝ ժանյակը չունի էսքիզ: 

«Դու ես իրեն թելադրում քո պայմանները, քո նկարը, պատկերացումները, անընդհատ գործում ես, բայց միևնույն ժամանակ չես կարող ուղղակի վերցնել հելունը ու սկսել գործել, որովհետև ժանյակն իր ձևով շատ է տարբերվում մյուս գործվածքներից: 

Չես կարող նույն աշխատանքը երկրորդ անգամ ստեղծել: Չեմ սիրում կրկնել նույն զարդանախշերը, մոտիվները, բայց ասեմ՝ եթե փորձեմ էլ, չի ստացվի: Հիմա շատ են զարմանում, որ երեխաները գործում են:

 Երբ նոր էի դասավանդում, շատ երիտասարդ էի ու այդ դաշտում անփորձ, իմ աշակերտների հետ ստեղծում էինք յուրօրինակ աշխատանքներ, որոնք մինչ այժմ պահվում են դպրոցում: Հիմա էլ շարունակում ենք նույն ոգով: Պահպանում ենք ավանդականը՝ փորձելով փոքրիկ նորամուծություններ անել: 

Ամեն ինչ կառուցվում է հնի վրա, կարևոր է ամուր բազա ունենալը, չես կարող նոր բան հորինել, բացառվում է, որ գյուտ անես: Բայց երբ ունենաս ամուր հիմք, միայն այդ դեպքում կկարողանաս փոքրիկ նորամուծություններ անել: Ես կարողացել եմ հինն ու նորը միաձուլել և հետաքրքիր լուծումներ ստանալ»,-նշում է մեր զրուցակիցը:

Արմինեի առաջին անհատական ցուցահանդեսը կայացել է 2000 թվականին Դիլիջանի ժողարվեստի թանգարանում: «Այն բազմաժանր էր՝ գոբելեն, ասեղնագործություն, նկարներ: Դրանից հետո մասնակցել եմ միջքաղաքային ու հետո արդեն միջազգային ցուցահանդեսների: Ցուցահանդեսների ժամանակ ներկայացնում ենք նաև երեխաների աշխատանքները: Իմ աշակերտուհին՝ Սաթինեն, դեռևս 2010 թվականին մասնակցելով Դելֆյան խաղերին, ոսկե մեդալի արժանացավ, ընդ որում, այն ժամանակ ժանյակագործությունն առաջին պլանում չէր, դրա մասին քիչ էր խոսվում: 

Հայկական ժանյակը ներկայացրել եմ 2018 թվականին Վաշինգտոնում կայացած ցուցահանդեսի ժամանակ, 2020 թվականին Հնդկաստանում ևս ներկայացրել ենք հայկական ժանյակագործության և ասեղնագործության ավանդույթները, հայ վարպետների աշխատանքները»,ասում է մեր զրուցակիցը:

Նշում է՝ տարբերակներ են գտնում աշխատանքների վաճառքի հետ կապված, ասում է՝ դա էլ է խթան հանդիսանում, որպեսզի մարդիկ շահագրգռված լինեն գործելու: «Կարող են տանը նստած տարբեր ծավալի աշխատանքներ կատարել ու, ինչպես ասում են, դրանով իրենց հացի գումարը վաստակել, ինչը շատ կարևոր է: Մարդը ստեղծում է գեղեցիկը, կարողանում է հաճույք պատճառել ինչ-որ մեկին իր այդ աշխատանքով և, բնականաբար, վաստակում գումար, որով նորից տարբեր նյութեր է գնում և շարունակում ստեղծագործել»,-եզրափակում է Արմինե Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հայ շախմատիստները Վրաստանում մասնակցում են միջազգային մրցաշարիՌուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր Մենք չենք վախենում Իսրայելի հետ բախnւմից․ Ֆիդան «Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել Ժոաու Բրավիմի հետ Ֆրանսիայի հարավը պատել են լայնածավալ անտառային հրդեհներըՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում Հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ Հունաստանը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքի նոր միջադեպը Կիևին կզրկի Աթենքի աջակցությունից Մեսսին անընդհատ քայլում է դաշտում, իսկ Ռոնալդուն պաշտպաններին հանգիստ չի թողնում․ Նանի Անձրև, ամպրոպ․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 3-ից 7-ը Կառավարությունը սահմանել է զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորման նոր չափորոշիչներ Կուկուրելյային ասել եմ, որ առաջին «Էլ Կլասիկոյում» նա դաշտ դուրս կգա հենց մեկնարկից, բայց երկրորդում՝ հաստատ ոչ, որովհետև ես նրան խաղադաշտում «կուտեմ»․ Յամալ Ուռեկիում 3 տարեկան երեխա է խեղդվել ծովում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ձեզ հետ․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվելու 14 վագոն ցորեն Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը (տեսանյութ) Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Կիևում ռուսական հարձակման հետևանքով զnհերի թիվը հասել է 23-ի․ Տկաչենկո Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ ցանկացած ագրեuիայից և uադրանքից` այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի և հnւղարկավորության օրերին «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են Հայտնի է՝ ով է ընտրվել ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2000-ը Ռուսաստանի ԿԲ-ն նվազեցրել է դոլարի և եվրոյի պաշտոնական փոխարժեքները Իրավապահները հայտնաբերել են պատժի կրումից խուսափողին․ 44-ամյա տղամարդը հետախուզվում էր թմրամիջnցների ապօրինի շրջանառության մեղադրանքով (տեսանյութ) Եռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԵրկրաշարժ է գրանցվել Հայաստանում Սևանում «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց 2 մարդ է վիրավորվել Բելառուսից եկող ավտոբուսի վրա Ուկրաինայի հարձակման հետևանքով «Ատլետիկոյում» գիտեն մեր ցանկության մասին, և եթե նրանք ընդունեն առաջարկը, մենք միայն ուրախ կլինենք․ Լապորտան՝ Խուլիան Ալվարեսի տրանսֆերի մասին Այսօրվա հարձակումը ամբողջ պատերազմի ընթացքում ամենազանգվածայիններից մեկն էր․ Ռուսաստանը պատասխան կստանա․ Զելենսկի ՀՀ նախագահի ընդունելության սրահից հեռացվել է Արարատ լեռան պատկերը 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի ափերի մոտ Լիբանանն ու Սիրիան համաձայնագիր են ստորագրել 10-ամյա տղան կրակել է յոթ ամսական երեխայի գլխինՄահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե պարզվի, որ դա մեր քաղաքացիների ազատությանը uպառնում է, չենք անի․ Փաշինյանը` IMEI կոդերի գրանցման մասին Հաստատում եմ իմ դատապարտման լուրը. փաստաբան Ալեքսանդր Կուչուբաեւ Իրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանՀուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ)