Արցախում կայանալիք չճանաչված երկրների Եվրոպայի առաջնության վիճակահանության արդյունքները (ֆոտո)
ՖՈՏՈԼեհաստանի Կրակով քաղաքում անցկացվել է չճանաչված երկրների Եվրոպայի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը, փոխանցում է Conifa-ի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հարություն Վարդանյանի գլխավորած Արեւմտյան Հայաստանի հավաքականը հայտնվել է D խմբում, որտեղ կմրցի Հարավային Օսեթիայի եւ Սեկեյան երկրամասի հավաքականների հետ:
Հիշեցնենք, որ չճանաչված երկրների Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է հունիսի 5-14-ը Արցախում:
2018-ի հունիսին Արեւմտյան Հայաստանի հավաքականը Լոնդոնում մասնակցել էր չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը, որում հասել էր մինչեւ քառորդ եզրափակիչ եւ 0:4 հաշվով պարտվել Սեկեյան երկրամասի թիմին:

1
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
2
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին



