Արցախում կայանալիք չճանաչված երկրների Եվրոպայի առաջնության վիճակահանության արդյունքները (ֆոտո)
PHOTOԼեհաստանի Կրակով քաղաքում անցկացվել է չճանաչված երկրների Եվրոպայի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը, փոխանցում է Conifa-ի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հարություն Վարդանյանի գլխավորած Արեւմտյան Հայաստանի հավաքականը հայտնվել է D խմբում, որտեղ կմրցի Հարավային Օսեթիայի եւ Սեկեյան երկրամասի հավաքականների հետ:
Հիշեցնենք, որ չճանաչված երկրների Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է հունիսի 5-14-ը Արցախում:
2018-ի հունիսին Արեւմտյան Հայաստանի հավաքականը Լոնդոնում մասնակցել էր չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը, որում հասել էր մինչեւ քառորդ եզրափակիչ եւ 0:4 հաշվով պարտվել Սեկեյան երկրամասի թիմին:

1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



