Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մնում է ճամփորդելու ցանկությունը. նոր հնարավորություն` ռումինական ազգային ավիափոխադրողի կողմից

ՖՈՏՈ

Ավելի մատչելի ավիատոմսեր, ավելի քիչ թռիչքաժամ և որակով սպասարկում: Էլ ի՞նչ է պետք ճամփորդասերներին և ուղևորության նախապատրաստվողներին: Եթե կա ճամփորդելու ցանկություն, ապա ամենակարևոր առավելություններից երեքն ապահովված է, որովհետև այսուհետ՝ 2019 թվականի ապրիլի 3-ից կմեկնարկեն Բուխարեստ-Երևան-Բուխարեստ ուղղությամբ չվերթները, կատարվելու են նաև տարանցիկ չվերթներ Բուխարեստով:

Խոսքը «ARON» թրավելի և «TAROM» ռումինական ավիաընկերության հետ համատեղ կանոնավոր չվերթների մասին է: Հայաստանում ռումինական ազգային ավիափոխադրողի նորամուտի շնորհանդեսի ժամանակ հայտարարվեց չվերթների մեկնարկի մասին:

Հայաստանում «TAROM» ռումինական ավիաընկերության գլխավոր ներկայացուցիչ Արարատ Մուրադյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ մի քանի համատեղ հանդիպումների արդյունքում հասան այս արդյունքին:

«Թռիչքներն առայժմ շաբաթը երկու անգամ կլինեն, հետո հույս ունենք, որ մինչև հունիս թռիչքների քանակը կավելացվի և կդառնա մինչև 3-4: Այդ պահանջը կա: Բացի այդ, ավելի մատչելի ավիատոմսեր կառաջարկվի, քան մյուս ավիաընկերությունները, որոնք դեպի Եվրոպաթռիչքներ են իրականացնում»,-ասաց Արարատ Մուրադյանը՝ հավելելով, որ ի տարբերություն Կիևով և Մոսկվայով դեպի Եվրոպա իրականացվող տարանցիկ չվերթների, Բուխարեստով Եվրոպա թռիչքաժամը մոտավորապես մեկից մեկուկես ժամով պակաս է:

«Բուխարեստով ունենք տարանցիկ չվերթներ դեպի եվրոպական 16 քաղաքներ: Բուխարեստում 1-4 ժամ սպասելով՝ կթռչեն 15-16 քաղաք: Բացի այդ, Բուխարեստում մեր ուղևորները կստանան եվրոպական սպասարկում»,-ընդգծեց ներկայացուցիչը:

«Տարոմ»-ի կոմերցիոն տնօրեն Ռոդիկա Կազանչուկը կարևորեց Հայաստանի և Ռումինիայի միջև առկա լավ հարաբերությունները: «Չվերթների հաճախականությունն ավելացնելու նպատակ ունենք: Ինչպես նաև նպատակ ունենք ծանոթանալ Հայաստանի շուկայի առանձնահատկություններին»,-ասաց կոմերցիոն տնօրենը: 

Շնորհանդեսին ներկա էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ով նախ կարևորեց բաց երկնքի քաղաքականությունը ու նշեց, որ այն տարբեր ավիաընկերությունների հնարավորություն է տալիս մուտք գործել հայկական շուկա և թռիչքներ իրականացնել:

«Այս պահին «ARON» ընկերությունը «TAROM» ավիաընկերության հետ միասին փորձում է իրականացնել Երևան-Բուխարտ-Երևան թռիչքներ: Թռիչքի հետաքրքրությունը կայանում է նրանում, որ թռիչքաժամը մոտ 2 ժամ տասը րոպե կրճատվում է, դրան գումարած՝ նաև Բուխարեստում սպասելու ժամանակը, հնարավորություն են տալիս բավականին կարճ ժամանակում հասնել եվրոպական երկիր և այնտեղից էլ թռիչքներ իրականացնելդեպի եվրոպական 16 քաղաք: Երբ առաջիկայում թռիչքներն իրականացվեն ոչ թե 2, այլ չորս անգամ, ապա հնարավորություն  կլինի տարանցիկ թռիչքներ իրականացնել ոչ թե 16, այլ ավելի մեծ թվով քաղաքներ»,-ասաց փոխնախարարը:

Կարևորելով հայ-ռումինական հարաբերությունները՝ Ա. Արզումանյանն ընդգծեց. «Հայ-ռումինական հարաբերությունների զարգացման տեսանկյունից աա միանշանակ խթան կլինի: Ավելի շատ հայեր կգնան Ռումինիա և Ռումինիայից կգան այստեղ: Սա նաև նաև մեծ նշանակություն ունի զբոսաշրջության համար՝ հաշվի առնելով թե՛ ռումինական, թե՛ հայկական տուրիստական հետաքրքրությունները»:

Արմեն Արզումանյանը նաև կես կատակ հիշեցրեց՝ շատ ժամանակ «Romania»-ն և «Armenia» անընդհատ շփոթում են միմյանց հետ: Ասում էինք՝ Armenia, շատերը հարցնում էին՝ Romania? ... Հիմա հուսով եմ, երբ ասեն` «We are from Rօmania», կհարցնեն՝«Are you from Armenia?»: Այսինքն՝ կարող է և հակառակն էլ լինի: Տեսնենք` ինչ կստացվի, հուսով ենք՝ ամեն ինչ լավ կլինի»:

 

Աննա Բադալյան

Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»Լույս չի լինելու «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներԳլխավոր մրցանակ՝ iPhone 18 ProՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն է