Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Մնում է ճամփորդելու ցանկությունը. նոր հնարավորություն` ռումինական ազգային ավիափոխադրողի կողմից

PHOTO

Ավելի մատչելի ավիատոմսեր, ավելի քիչ թռիչքաժամ և որակով սպասարկում: Էլ ի՞նչ է պետք ճամփորդասերներին և ուղևորության նախապատրաստվողներին: Եթե կա ճամփորդելու ցանկություն, ապա ամենակարևոր առավելություններից երեքն ապահովված է, որովհետև այսուհետ՝ 2019 թվականի ապրիլի 3-ից կմեկնարկեն Բուխարեստ-Երևան-Բուխարեստ ուղղությամբ չվերթները, կատարվելու են նաև տարանցիկ չվերթներ Բուխարեստով:

Խոսքը «ARON» թրավելի և «TAROM» ռումինական ավիաընկերության հետ համատեղ կանոնավոր չվերթների մասին է: Հայաստանում ռումինական ազգային ավիափոխադրողի նորամուտի շնորհանդեսի ժամանակ հայտարարվեց չվերթների մեկնարկի մասին:

Հայաստանում «TAROM» ռումինական ավիաընկերության գլխավոր ներկայացուցիչ Արարատ Մուրադյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ մի քանի համատեղ հանդիպումների արդյունքում հասան այս արդյունքին:

«Թռիչքներն առայժմ շաբաթը երկու անգամ կլինեն, հետո հույս ունենք, որ մինչև հունիս թռիչքների քանակը կավելացվի և կդառնա մինչև 3-4: Այդ պահանջը կա: Բացի այդ, ավելի մատչելի ավիատոմսեր կառաջարկվի, քան մյուս ավիաընկերությունները, որոնք դեպի Եվրոպաթռիչքներ են իրականացնում»,-ասաց Արարատ Մուրադյանը՝ հավելելով, որ ի տարբերություն Կիևով և Մոսկվայով դեպի Եվրոպա իրականացվող տարանցիկ չվերթների, Բուխարեստով Եվրոպա թռիչքաժամը մոտավորապես մեկից մեկուկես ժամով պակաս է:

«Բուխարեստով ունենք տարանցիկ չվերթներ դեպի եվրոպական 16 քաղաքներ: Բուխարեստում 1-4 ժամ սպասելով՝ կթռչեն 15-16 քաղաք: Բացի այդ, Բուխարեստում մեր ուղևորները կստանան եվրոպական սպասարկում»,-ընդգծեց ներկայացուցիչը:

«Տարոմ»-ի կոմերցիոն տնօրեն Ռոդիկա Կազանչուկը կարևորեց Հայաստանի և Ռումինիայի միջև առկա լավ հարաբերությունները: «Չվերթների հաճախականությունն ավելացնելու նպատակ ունենք: Ինչպես նաև նպատակ ունենք ծանոթանալ Հայաստանի շուկայի առանձնահատկություններին»,-ասաց կոմերցիոն տնօրենը: 

Շնորհանդեսին ներկա էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ով նախ կարևորեց բաց երկնքի քաղաքականությունը ու նշեց, որ այն տարբեր ավիաընկերությունների հնարավորություն է տալիս մուտք գործել հայկական շուկա և թռիչքներ իրականացնել:

«Այս պահին «ARON» ընկերությունը «TAROM» ավիաընկերության հետ միասին փորձում է իրականացնել Երևան-Բուխարտ-Երևան թռիչքներ: Թռիչքի հետաքրքրությունը կայանում է նրանում, որ թռիչքաժամը մոտ 2 ժամ տասը րոպե կրճատվում է, դրան գումարած՝ նաև Բուխարեստում սպասելու ժամանակը, հնարավորություն են տալիս բավականին կարճ ժամանակում հասնել եվրոպական երկիր և այնտեղից էլ թռիչքներ իրականացնելդեպի եվրոպական 16 քաղաք: Երբ առաջիկայում թռիչքներն իրականացվեն ոչ թե 2, այլ չորս անգամ, ապա հնարավորություն  կլինի տարանցիկ թռիչքներ իրականացնել ոչ թե 16, այլ ավելի մեծ թվով քաղաքներ»,-ասաց փոխնախարարը:

Կարևորելով հայ-ռումինական հարաբերությունները՝ Ա. Արզումանյանն ընդգծեց. «Հայ-ռումինական հարաբերությունների զարգացման տեսանկյունից աա միանշանակ խթան կլինի: Ավելի շատ հայեր կգնան Ռումինիա և Ռումինիայից կգան այստեղ: Սա նաև նաև մեծ նշանակություն ունի զբոսաշրջության համար՝ հաշվի առնելով թե՛ ռումինական, թե՛ հայկական տուրիստական հետաքրքրությունները»:

Արմեն Արզումանյանը նաև կես կատակ հիշեցրեց՝ շատ ժամանակ «Romania»-ն և «Armenia» անընդհատ շփոթում են միմյանց հետ: Ասում էինք՝ Armenia, շատերը հարցնում էին՝ Romania? ... Հիմա հուսով եմ, երբ ասեն` «We are from Rօmania», կհարցնեն՝«Are you from Armenia?»: Այսինքն՝ կարող է և հակառակն էլ լինի: Տեսնենք` ինչ կստացվի, հուսով ենք՝ ամեն ինչ լավ կլինի»:

 

Աննա Բադալյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank