Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արդյոք զգայարանները միայն հի՞նգն են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մենք գիտենք, որ...

Մարդը ունի հինգ զգայարան, որոնց միջոցով իրականացվում է շրջապատող միջավայրի ճանաչողության և ընկալման գործընթացը։ Այդ զգայարաններն են` տեսողության, լսողության, շոշափելիքի, համի և հոտառության։ Այս զգայարանները առաջին անգամ նկարագրել է դեռևս Արիստոտելը։

Արդյոք այդպե՞ս է։

Զգայարանների միջոցով օրգանիզմը տեղեկատվություն է ստանում արտաքին և ներքին միջավայրի վիճակի մասին։ Տեղեկատվությունը ուղեղին տալիս են հատուկ բջիջները ՝ ընկալիչները։ Ընկալիչը (ռեցեպտորը) հատուկ «մասնագիտացված» զգայական կազմավորում է, որը նյարդային վերջույթների ընդունած գրգիռը վերափոխում է նյարդային ազդակի։ Ընկալիչները տեղակայված են մաշկում, ներքին օրգաններում, լորձաթաղանթում, արյան անոթների պատերում և այլուր։ Ընկալիչներն ունեն մի շարք առանձնահատկություններ։ Նրանք ընկալում են միայն որոշակի գրգիռներ (աչքի ընկալիչը՝ լույս, ականջինը՝ ձայն և այլն)։

Պարզվում է, որ մարդու զգայարանները ոչ թե հինգն են, այլ առնվազն ինը, կամ էլ ավելի։ Համաձայն արդի գիտության, 5–ին ավելանում են ևս չորսը. 

1. Թերմոցեպցիա` մաշկի վրա ջերմության (կամ դրանց բացակայության) զգացում:

2. Էկվիբրիոցեպցիա՝ հավասարակշռության զգացում, որը որոշվում է ներքին ականջի մեջ հեղուկ պարունակող խոռոչներով:

3. Նոցիցեպցիա՝ մաշկի, հոդերի և մարմնի օրգանների ցավերի ընկալումը։ Ի դեպ, այս ընկալիչները առկա չեն ուղեղում, այսինքն ուղեղի ներսից ցավ անհնար է զգալ: Գլխացավերը առաջանում են ուղեղի թաղանթի ընկալիչների գրգռումից:

4. Պրոպիոցեպցիա կամ «մարմնի գիտակցում»: Սա զգացում է, որը թույլ է տալիս ընկալել, թե որտեղ են մեր մարմնի մասերը, եթե անգամ մենք չենք զգում կամ տեսնում դրանք: Փորձեք փակել ձեր աչքերը և թափահարեք ոտքը օդում: Դուք կիմանաք, թե որտեղ է ձեր ոտնաթաթը՝ մարմնի մնացած մասի հետ համեմատ:

Սակայն իրականում երևի թե այս ինը զգայարանները ամբողջական պատկերը չեն։ Որոշ գիտնականներ գտնում են, որ զգայարանները առնվազն քսանմեկն են։ Օրինակ՝ սովի զգացում, ծարավի զգացում, էլեկտրական հոսանքի զգացում, վախի զգացում (վախից մազերը բիզ–բիզ կանգնեցին), մահվան զգացում, սիրո զգացում և այլն։

Նայելով մեր որոշ քաղաքական գործիչներին՝ կարելի է ենթադրել, որ նրանց մոտ զարգացել է գիտությանը անհայտ ևս մի զգայարան՝ քաղաքական հոտառության զգայարանը, որն, ի դեպ, ավելի հաճախ սխալ ազդակներ է տալիս նրանց։

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում