Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աղջիկը զոհվել էր 2006-ի մայիսի 3-ին, Սոչիի ավիավթարից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2006 թիվն էր, նոյեմբերի վերջը, կամ գուցե արդեն դեկտեմբերը, լավ չեմ հիշում: Հերթական անգամ սուսուփուս տանից դուրս էի եկել ու մենակ գնացել ամուսնուս գերեզմանին: Սովորություն էր, գնում էի մենակ, որ ուրիշներին չսպասեցնեմ, ու իր հետ մնամ մի քիչ: Կարոտում էի… Շատ…

Այդ օրը գնացել էի սովորականից ուշ: Այդ ժամերին սովորաբար գերեզմանոցում միայն պահակն է լինում, հավաքարարն ու մի քանի շուն…

Գերեզմանների շարքերով անցնելիս ձայն լսեցի, աղեկտուր ողբ էր, երիտասարդ տղամարդու ողբ: Լալիս էր երեխայի պես, փարվել էր քարին ու լալիս էր: Քարի վրա, ամբողջ հասակով մեկ, մի երիտասարդ գեղեցկուհի էր: Կարծես կենդանի լիներ, թվում էր, թե իսկապես այդ աղջիկն էր կանգնած նայում աշխարհին, անհաղորդ աչքերով: Տղան մենակ չէր, նրա հետ մի չորս հոգի կային: Երևի ընկերներով էին: Իհարկե, հիմա չեմ հիշում, թե կոնկրետ ինչ էր ասում այդ սգացող տղան, բայց տպավորվել է, որ խոսում էր այն աշխարհ հեռացած աղջկա հետ ու մեղադրում, որ իր սիրելի կինն իրեն լքել է:

Սիրտս սեղմվեց, չդիմացա: Ասում են կանանց արցունքներն ամենահզոր զենքն է, սխալվում են: Տղամարդու լացն է սարսափելի: Դրանից ավելի ահավոր բան չկա, հավատացնում եմ: Քիչ բան չեմ տեսել կյանքումս…

Գնացի ամուսնուս մոտ: Արդեն քարացած, աչքերս սառած: Մտովի խոսում էի հետը, բողոքում, որ այ այսպես, իրենք հեռանում են, իսկ մենք մնում ենք, միայն նրա համար, որ հիշենք իրենց հետ կապված ամեն լավն ու… մրսենք հոգով:

Սառած մատներով մի կերպ կրակ արեցի, խունկ գցեցի, նորից կծկեցի ձեռքերս վերարկուիս գրպաններում ու թափառող շների հետ զրուցելով գնացի դեպի գերեզմանոցի մուտքը: Շներն արդեն ինձ սովորել էին, ուղեկցում էին պոչները թափահարելով:

Այն գերեզմանի մոտ դեռ սառը քարին կպած մնացել էր երիտասարդը: Արդեն համարյա մութ էր: Երևի չգիտեք, գերեզմանոցում շշուկն անգամ բարձր է լսվում այդ ժամերին: Ընկերներն արդեն համոզում էին, որ գնան, որ միևնույն է, ոչինչ չի փոխվի, դառը ճակատագիր է, և այլն… Մի պահ նույնիսկ ցանկություն ունեցա մոտենալ այդ տղային, սփոփել մեծ քրոջ իրավունքով: Հետո մտածեցի, որ այս ժամին գերեզմանոցում միայնակ քայլող կնոջը հաստատ ճիշտ չեն հասկանա, գլուխս կախ շարունակեցի ճամփաս: Ես առաջ էլ էի տեսել այդ գերեզմանը, աղջիկը զոհվել էր 2006-ի մայիսի 3-ին, Սոչիի ավիավթարից:

Ամեն անգամ որևէ վթարի զոհերի մասին կարդալիս, կամ լսելիս ականջներումս այն տղայի ողբն է, բողոքը, թե ինչու իրեն լքեցին… Կյանք է, վթարներ էլ են լինում, իհարկե: Ամեն մարդ իր ճակատագիրն ունի, իհարկե: Բայց ամեն անգամ նման պահերի հասկանում ես, որ կյանքը կանգ առավ ևս մի անգամ, ևս մի անգամ ուժ է պետք, այն շարունակելու:

Ալինա Դերձյան   

Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ 36-ամյա տղամարդը մետաղական ձեռնափայտով ծեծել է հաշմանդամ մորըՄենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութըՊենտագոնը ստեղծում է ԱԹՍ-ների պատերազմի նոր հրամանատարություն․ Մասկը կմասնակցի ապագայի զենքերի մշակմանը Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Հարավային Կորեայի առաջնորդը հորդորել է Հյուսիսային Կորեային վերականգնել երկխոսությունը «Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՏղամարդուն և նրա ընկերուհուն մեղադրել են կախարդության մեջ, մի քանի ժամ ծեծել, ապա բենզին ցողել և այրելՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԹրամփը հանձնարարել է միջոցներ մշակել տզերի և մոծակների որոշ տեսակների պոպուլյացիաները կրճատելու ուղղությամբ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»ԱԷՄԳ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները Թեհրանի հետ միջnւկային թեմատիկայով փոխգործակցություն կառուցելիս. Գրոսի Ինձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Մեքենաների թիվը շատ է, շուտով միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին էլ ենք խցանում ունենալու, պետք է ճանապարհներ կառուցենք. Փաշինյան Կառավարությունը հավանություն տվեց 2027 թ. ՀՀ պետական բյուջեի մասին նախագծին Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևին և Օդեսային. կան տnւժածներ Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը 11-ամյա դպրոցականը մկրատով հարձակվել է դասարանցու վրա և կտրել մազերըԹուրքական պաշտպանական ընկերությունները Ադրբեջանում կնքել են ավելի քան 500 միլիոն դոլարի պայմանագրեր «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարՓաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Այն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանՌուբիոն պահանջել է, որ Իրանի պատվիրակությունը անհապաղ հեռանա ԱՄՆ-ից. Axios Կայացավ երիտասարդ դաշնակահար Ալեքս Գևորգյանի մենահամերգը` ՀԲԸՄ-ի դահլիճում «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»«Չայնիի» ոլորաններում բшխվել են «Dodge Dart»-ը և «Mercedes»-ը Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ» Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՓաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Հայտնի է` երբ կավարտվի Վրաստան – Հայաստան գազատարի մի հատվածի տեղափոխումը Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Ի հեճուկս վտանգավոր իրադարձությունների՝ իշխանությունը զբաղված է ապազգային արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր ՀայաստանումԱֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելու