Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հավատացյալի նման հավատում եմ բնության զորությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր ժամը 15–ին «Բնության պահպանության պետական թանգարանում» տեղի կունենա նկարիչ Հրանտ Թադևոսյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Այն կրում է «Հայոց աշխարհի յուրատիպ մեկնաբանում» խորագիրը: Այդ առթիվ ներկայացնում ենք մեր զրույցը մեծ նկարչի հետ:

– Վարպե՛տ, վերջին անգամ ե՞րբ եք ցուցահանդեսով հանդես եկել, ձեր գործերը ներկայացրել ժողովրդին:

– Վերջին ցուցահանդեսս սրանից չորս տարի առաջ էր՝ Չինաստանում: Իսկ Հայաստանում չեմ ունեցել, չեմ էլ մասնակցել համատեղ ցուցահանդեսների:
Այս ընթացքում հիմնականում նախապատրաստվել եմ եկող տարի 80–ամյակիս առթիվ կազմակերպվելիք ցուցահանդեսին: Այն լինելու է Պետական պատկերասրահում, ընդգրկելու է երեք մեծ սրահ: Կարծում եմ՝ 80–90%–ով կլինի նոր գործերի ցուցադրություն:
Իսկ այս տարվա աշունն այնքան բան հուշեց ինձ: Աշնանն էլ է ծառը ծաղկում, ինչպես՝ գարնանը: Եվ այդ գունագեղ բնությունը նկարելն ուղղակի հրաշալի է:

– Վարպե՛տ, հողն ի՞նչ ուժ է տալիս ձեզ: Ընդհանրապես՝ բնությունը: Դուք անընդհատ բնության մեջ եք գնում:

– Անբացատրելի զորեղ մի բան կա, որի մեկնաբանությունը ես չունեմ: Պարզապես հավատացյալի նման հավատում եմ այդ զորեղությանը: Երբ գտնվում ես բնության մեջ, ու զեփյուռը դանդաղ շոյում է էությունդ, դու տրվում ես նրան. միանգամից հանձնվում ես բնությանը:
Եվ ոչինչ այլևս չես զգում, բացի նրանից, ինչ արդեն պետք է անես: Այսինքն՝ նկարես: 
Ընդ որում, հարկ էլ չկա սևեռվել բնության ինչ–ինչ հատվածի վրա: Որովհետև այնքան բազմազան է բնությունը: Պարզապես պետք է այդ ամենն անցկացնես քո միջով՝ քո մտածողության, քո հոգեվիճակին համապատասխան: Եվ զարմանալին այն է, որ այն տարածքի վրա, որ պետք է «լցնես», քառակուսի մետր է, թե՝ ինչքան, միանգամից արդեն ներքուստ անելիքդ տեսնում ես, արդեն գիտես, թե ինչ պետք է անես, որ շատախոսություն չլինի, կամ որ ասածդ էլ պակաս դուրս չգա:

– Այսինքն՝ բնության մեջ լինում ես դու և դու: Կամ՝ դու և Բարձրյալը:

– Հոգու խռովքի նման մի բան է լինում: Կռիվ տալով գնում ես: Ու մեկ էլ տեսնում ես, որ ինչ–որ մի բան այնքան լավ ստացվեց: Ընդ որում, դա քո պատկերացումներից դուրս է, ինքդ չէիր էլ կարող սպասել, որ բնությունն այդպես կարող էր քեզ տրվել:
Բայց հենց նույն ձևով էլ դու պետք է տրվես բնությանը: Հենց այդ երկխոսությունը կայանում է, նկարը ստացվում է արդեն: Ամեն ինչը գալիս ու ընկնում է իր տեղը:

– Իսկ ամեն երկրի բնություն իր արվեստագետին ի՞ր ձևով է կերտում:

– Քո գոյությունը պետք է համահունչ լինի քո տեղանքին: Այլապես դու այլ վայրում կծնվեիր: Եվ եթե նկարիչն ազնիվ է և ոչ թե ալբոմները փռում է ու մի քիչ այս նկարչից, մի քիչ այն նկարչից հավաքում ու նկար է շինում, ապա առաջին վրձնահարվածից մինչև վերջին վրձնահարված պետք է զգացվի, որ այդ գործը տեր ունի, այսինքն` այն հենց տվյալ մարդունն է: Այսինքն` առանձին հոգեվիճակի արտահայտություն է:

– Դուք ուսուցիչ չե՞ք ունեցել: Ես տեղյակ եմ, որ երբ պատանի էիք, Մարտիրոս Սարյանը ձեզ իր վրձինն է նվիրել: Ընդհանրապես, ինչպե՞ս է ձեր՝ որպես արվեստագետի, ձևավորումն ընթացել:

– Ըստ իս, ոչինչ հենց այնպես չի լինում: Եթե անհրաժեշտ է, ապա պատճառաբանված մի դեպք, մի դիպված տեղի է ունենում: Եվ դրանից էլ ծնունդ է առնում ու մեջդ բույն է դնում այն մղումը, որը պետք է զարգանա ու աճի: Այդ առումով էլ այն, ինչ եղավ, պատահական չէր, այլ անհրաժեշտաբար էր, որ եղավ: 
Նաև իմ մանկության տարիներին, երբ ես Արթիկում էի գտնվում, տեղի քարհանքերում գերմանացիներ էին աշխատում: Մենք էլ, 7–8 տարեկան երեխաներ, երբեմն նրանց հաց էինք տանում: Նրանք էլ քարի յուղից սայլեր կամ ավտոներ էին պատրաստում ու տալիս մեզ: Ես փորձեցի ընդօրինակել նրանց սարքածները, ու մոտս ստացվեց: 
Երբ դու տեսնում ես մեջդ կա նմանակելու այդ կարողությունը, անընդհատ դա արդեն զարգացնում ես: Հետո մատիտ է ընկնում ձեռքդ, սկսում ես խզբզել, ու ընթացքն այդպես գնում է:
Ոչ մեկն էլ ինձ ուղղություն չի տվել. ամեն ինչ եկել է իմ էությունից, հարազատ եմ եղել ինքս ինձ: Անշուշտ, սա չի նշանակում, թե ակադեմիական գիտելիքներին չպետք է տիրապետես, դրանք անհրաժեշտություն են ցանկացած նկարչի համար:
Սկզբնական շրջանում գործերս ոչ մեկին ցույց չէի տալիս: Վախենում էի. մտածում էի՝ բոլորը հանճարեղ են, բացի ինձնից: Մինչև այսօր էլ այդպես եմ: Վախը մշտապես մեջս նստած է: Եվ դա է, որ քեզ պարտավորեցնում է ավելի պատասխանատու լինել արածիդ համար:

– Մյուս տարվա համար դուք նախապատրաստվում եք ձեր հոբելյանական ցուցահանդեսին: 80 տարիների հեռվից ի՞նչ եզրահանգման եք եկել՝ մարդու համար ի՞նչ է մնում այս աշխարհից: Նա ինչո՞ւ է գալիս, ինչո՞ւ է գնում: Կամ արվեստագետն ինչո՞ւ է:

– Այնքան անելու բան կա: Որովհետև ամեն մի ավարտուն կտավ հուշում է, թե մյուսը ոնց անեմ: Եվ երբ գործ անելու այդ ձգտումը կա, ապա հետոյի մասին վախենում ես մտածել: 
Բայց, բոլոր դեպքերում, եկել եմ մի եզրակացության, որ բնությունը քո մեջ կոդավորված ձևով դնում է, թե ինչքան կարող ես մտածել: Ավելին իրավունք չունես մխրճվել բնության երևույթների մեջ: Այսինքն՝ քեզ այդքանն է հասնում տեսնել, զգալ և, եթե կարող ես, նաև վերարտադրել: Եվ քեզնից հետո էլի են սերունդներ գալու, և նրանք էլ իրենց գործն են անելու:

– Դուք շատ ուշ որպես նկարիչ ընդունվեցիք ու ճանաչման հասաք: Ինչո՞ւ:

– 1990–ին ինձ նոր միայն Նկարիչների միության մեջ ընդունեցին: Երբ արդեն 40 տարեկան էի:
Աշխատանքներս չէին վերցնում. հանում–գցում էին դուրս ցուցահանդեսներից: Որովհետև Գեղարվեստի ինստիտուտը չէի ավարտել ու ծանոթ–մանոթ էլ չունեի:
Մի դեպք հիշեմ: Ունեմ մի գործ՝ «Սանձահարում»: Թող անհամեստ չլինեմ՝ հրաշալի գործ է, որ թանգարանին էլ ներկայացնես, ձեռքները բարձրացրած կընդունեն: Հենց այնպես չեմ ասում՝ այն ցուցադրել եմ Փարիզում, ԱՄՆ–ում, Չինաստանում, այլ երկրներում: Ամեն տեղ ապշելու ընդունելություն է գտել, համարել են հանճարեղ գործ:
Իսկ մեզ մոտ այն ներկայացրել էի Նկարիչների միությունում կազմակերպված ցուցահանդեսին, հանել–գցել էին դուրս: Այն ժամանակ Հենրիկ Իգիթյանը ցուցահանդեսի աշխատանքներն ընտրող հանձնաժողովի մեջ էր՝ որպես արվեստաբան: Հետո նույն այդ Հենրիկ Իգիթյանը նույն այդ կտավի համար ասում էր ինձ՝ չե՞ս տա կախենք Ժամանակակից արվեստի թանգարանում: Պատասխանեցի՝ ես քեզ ո՛չ մի բան չեմ տա:
Հետո նորից, թե՝ արի՛, ես քեզ հանճարեղ նկարիչ կսարքեմ, է՛ս, է՛ն: Ա՛յ մա՛րդ, ասացի՝ գնա. ես այնքան լավ գիտեմ, թե ո՞րն է հանճարը ու ո՞րն է անճարը…
Ասեմ նաև, որ նման վերաբերմունքի պատճառով ես մի 20 տարի չեմ նկարել:
1989–ին ժուռնալիստների միության շենքում ցուցահանդեսս կազմակերպեցին: Այցելուների մեջ Նկարիչների միությունից էլ մարդիկ կային: Տեսան գործերս ու իրենք կազմակերպեցին. առանց ինձ, իմ փոխարեն դիմում գրելով՝ ինձ ընդունեցին միության մեջ:
Եվ առաջին անգամ 1991–ին նոր միայն Նկարիչների միությունում բացեցի աշխատանքներիս անհատական ցուցահանդեսը: Այնքան մարդ այցելեց, որ ամենքն էին զարմացած մնացել. ասում էին՝ դեռ նման բան երբեք չի եղել:

– Երբ դրսում ցուցադրվում եք, ձեզ տարբերակո՞ւմ են որպես հայ նկարիչ:

– Միանշանակ տարբերակում են: ԱՄՆ–ի հայտնի կենտրոնում ցուցահանդես կազմակերպեցին: Բայց ընդամենը՝ մեկ շաբաթով: Ընդ որում՝ արտահերթ էր իմ աշխատանքների ցուցադրությունը: Տարիներով հերթի էին կանգնած մյուսները: Սակայն այդ մեկ շաբաթը դարձավ երկու, երեք շաբաթ և հասավ մինչև մեկ ամիս հինգ օրվա:
Պարզվեց, որ տեղի նկարիչներն էին խնդրել, որ ցուցադրությունը շարունակվի, նաև շատ–շատ մարդիկ էին գալիս դիտելու: Ընդ որում՝ այլազգիներ:
Իսկ երբ հայկական հեռուստատեսությամբ հաղորդում կազմակերպվեց իմ մասին, նաև նկարներս էին բնականաբար ցուցադրում, այդ ընթացքում այնքան զանգ եղավ հեռուստատեսություն: Եվ հիմնականում ամերիկացիներն էին զանգողները: Ուզում էին իմանալ, թե ես ո՞վ եմ և ի՞նչ ազգության նկարիչ եմ: Ստիպված անգլերն խոսող մեկին նստացրեցին, ու նա սկսեց հետաքրքրվողների հարցերին պատասխանել:
Նաև Փարիզում է նման հետաքրքրություն եղել իմ գործերի հանդեպ, նաև այլ երկրներում: Ու բոլորն էլ միաբերան պնդել են, որ իմ գործերը զուտ հայկական մտածելակերպի արտացոլում են: Այդ իսկ պատճառով էլ հասկանալի ու ընկալելի են իրենց համար:
Մարսելի իմ ցուցահանդեսի վերաբերյալ էլ, մի արվեստաբան, որն իրենց շրջանում համարվում էր կծու մարդ, որովհետև հիմնականում դրական բաներ չէր գրում, այդպես ինձ նախազգուշացրեց իրենց քաղաքապետը, որ շատ սրտիս մոտ չընդունեմ, եթե բացասական բան գրի իմ մասին, մի քանի անգամ ցուցահանդես այցելել–գնալ–գալուց հետո ի վերջո գրեց՝ «Վերջին հիսուն տարում նման ցուցահանդես մեզ մոտ չի եղել»: Եվ ավելացրել էր՝ այս նկարիչն ինքն է և իր նկարչությունը: Նրան ոչ մեկի հետ չես շփոթի: Եվ նա հայ է:


Գոհար Սարդարյան

  Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am -ը 

Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան